Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Ծ Ր Ա Գ Ր Ե Ր ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ 2020-2023 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Սայադ Բադալյան 02.04.2020 22:08:02 Ծրագրերի շահառուի սահմանման մեջ նշվում է, որ ծրագրերի իմաստով շահառուն այն վարկառուն և նրա ամուսինն է, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը։ Կարծում եմ այս ձևակերպումը հստակեցման կարիք ունի: Մասնավորապես, ներկայումս երիտասարդներին տրամադրված հիփոթեքային վարկերի մեծ մասով համավարկառու են հանդիսանում նաև երիտասադր ամուսինների ծնողները, քանի որ շատ դեպքերում միայն երիտասարդ ամուսինների եկամուտները բավարար չեն վարկունակ համարվելու համար: Շատ հաճախ ծնողները, բացի համավարկառու լինելուց, դառնում են նաև նոր ձեռք բերվող բնակարանի համասեփականատեր, քանի որ ՀՀ կառավարության 05.10.2017թ. թիվ 1321-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն, որպեսզի համավարկառու ծնողը հնարավորություն ունենա օգտվելու վարկի տոկոսների չափով եկամտային հարկի հետ վերադարձման հնարավորությունից, պետք է հանդիսանա ոչ միայն համավարկառու, այլ նաև ձեռք բերվող բնակարանի համասեփականատեր: Նշված պատճառով բազմաթիվ են դեպքերը, երբ փաստացի երիտասարդ ընտանիքի կողմից հիփոթեքով ձեռքբերված բնակարանի համասեփականատեր են հանդիսանում նաև երիտասարդ ամուսինների ծնողները: Հետևաբար, առաջարկում եմ շահառուի հետևյալ սահմանումը. "Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերի իմաստով շահառուն այն վարկառուն է, ում սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը։ Ընդ որում, հիփոթեկային վարկով ձեռք բերված բնակելի անշարժ գույքը վարկառուին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանելու դեպքում վարկառուն կարող է համարվել ծրագրերի շահառու միայն այն դեպքում, եթե ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներ են հանդիսանում վարկառուի ամուսինը, ծնողները և (կամ) ամուսնու ծնողները": Չի ընդունվել: Ծրագիրը որևէ կերպ չի սահմանափակում հիփոթեկով ձեռք բերվող բնակարանների հնարավոր սեփականատերերի շրջանակը։ Ըստ այդմ, եթե բնակարանի սեփականության իրավունքով պատկանի, օրինակ նորապսակներին և նրանց ծնողներին, ապա որպես շահառու կարող են հանդես գալ թե նորապսակները, թե ծնողները, եթե ունեն անչափահաս երեխաներ կամ նորապսակների կամ ծնողների ընտանիքում ծնվում է նոր երեխա։