Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 347-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի

N 347-Ն որոշման մեջ փոփոխու­թյուններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելիս պարտավորությունն անպատշաճ կատարելու պատճառով տուժանքի ձևով ծագող իրավական հետևանքի կիրառման հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ:

      2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ օրենքով սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողին օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակելիս ծագում է պարտավորությունն անպատշաճ կատարելու պատճառով իրավական հետևանք՝ տուժանքի ձևով, որի կիրառման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Նշված նորմերը գործել են նաև նախկին «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում, որևէ էական փոփոխություն չեն կրել գործող օրենքում, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ փոփոխել միայն օրենքին կատարվող հղումները:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

     Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է զինծառայողների պայմանագրային պարտավորությունների կատարման և դրանց ոչ պատշաճ կատարման դեպքում ծագող իրավական հետևանքի կիրառման գործընթացի հստակ իրականացման ապահովմանը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Որոշման նախագծի համաձայն որոշման մեջ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքին կատարված հղումները փոխարինվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին կատարվող հղումներով, ինչպես նաև հստակեցվում են հղումների համապատասխան հոդվածներն ու դրանց մասերը:  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

    Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողին օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակելիս պարտավորությունն անպատշաճ կատարելու պատճառով տուժանքի ձևով ծագող իրավական հետևանքի կիրառման գործընթացի պատշաճ իրականացումը:

  1. Այլ տեղեկություններ չկան:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի

N 347-Ն որոշման մեջ փոփոխու­թյուններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

  Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի

N 347-Ն որոշման մեջ փոփոխու­թյուններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

     Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2020թ. և հետագա տարիների պետական բյուջեներում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի

N 347-Ն որոշման մեջ փոփոխու­թյուններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

     Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

  • Քննարկվել է

    26.03.2020 - 10.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5409

Տպել