Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 17.05.2023 - 02.06.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 347-Ն և 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 06.04.2017թ. N 347-Ն և 06.04.2017թ. N 393-Ն որոշումներում իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով հետուսումնական պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար ծագող իրավական հետևանքի կիրառման պայմաններում կատարված փոփոխությունը և լրացումը:
0 1525

Քննարկվել է 26.03.2020 - 10.04.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 347-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»     Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է զինծառայողների պայմանագրային պարտավորությունների կատարման և դրանց ոչ պատշաճ կատարման դեպքում ծագող իրավական հետևանքի կիրառման գործընթացի հստակ իրականացման ապահովմանը:
0 5383

Քննարկվել է 25.09.2018 - 11.10.2018

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագիծը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցմանը և այն դեպքերին, երբ այդ ծախսերը փոխհատուցման ենթակա չեն:Օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց և ոստիկանությունում առնվազն երեք տարի ծառայելուց հետո հետաքննիչի, քննիչի, դատախազի, դատավորի պաշտոնում նշանակվելու կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխվելու, ու նոր պաշտոնում անընդմեջ առնվազն երկու տարի աշխատելու դեպքում՝ չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը:
0 6712

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 07.02.2017 - 22.02.2017

Զինծառայողին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքի կիրառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Զինծառայողներին հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից արձակելիս պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար ծագող իրավական հետևանքի կիրառման, տուժանքի չափերի հաշվարկման և զինծառայողին ներկայացման, տուժանքը զինծառայողի կողմից վճարելու ընթացակարգ:
0 9157