Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի    __________________ №________ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍ­ՏԱՏՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԻ 2020/2021ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ

ՓՈԽՀԱ­ՏՈՒՑ­ՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ

ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համա­պատաս­խան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսում­նական հաս­տատությունների 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստ­ների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուց­մամբ, մագիս­տրո­սի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների՝ համաձայն N N 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8,9 և 10 հա­վել­վածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րարությանը պահուստային տեղերի բաշխումը և ըստ հաստատությունների թափուր մնա­ցած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում:

3.Սույնորոշումնուժիմեջէմտնումպաշտոնականհրապարակմանըհաջորդողօրվանից:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    16.03.2020 - 01.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7012

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.03.2020

Առաջարկում ենք նախագծում կատարել հետևյալ փոփոխություները՝ 073101.00.7 Ճարտարապետություն 8-ը փոխարինել 15-ով 073102.00.7 Քաղաքային տնտեսություն 3-ը փոխարինել 5-ով 073201.00.7 Շինարարություն 15-ը փոխարինել 22-ով 031101.00.7 Տնտեսագիտություն 2-ը փոխարինել 5-ով Նոր իրողություններից ելնելով՝ պետք է խրախուսել ապագա մասնագետներին, որպեսզի հնարավորինս համալրենք այս մասնագիտությունների հանրությունը, որի առաջ դրված խնդիրները օր-օրի առավել խոցելի են դառնում: Պետք է հաշվի առնել նաև, որ << Տնտեսագիտություն>> մասնագիտությամբ պետք է կրթվեն շինարարության նախահաշիվներ կազմողները, որոնց կարիքը ներկայումս շատ է զգացվում:

Տեսնել ավելին