Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2020 թվականի N __ Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 34-րդ հոդվածի   1-ին մասի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

  1. ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1291-Լ որոշման NN 1,2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

Մանկատան և   

  Հավելված              

                                                                                                                       Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

                                                                     ------------ N         ------Լ  որոշման 

                                                                                                                       Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

                                                                    Սեպտեմբերի 30-ի  N 1291-Լ  որոշման

 

 ՏԱՐԵԿԱՆ    ԾՐԱԳԻՐ

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

2020 ԹՎԱԿԱՆԻ 

I . ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

  1. «Երեխայի իրավունքների պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
  2. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 22-ի N 289-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 34-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերության պահանջը:
  3. Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի» դրույթներին, համապատասխանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին և ուղղված է երեխաների, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների լուծմանը:
  4. ՀՀ կառավարության կողմից երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը պայմանավորված է շարունակվող բարեփոխումներով, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմամբ, ինչը ենթադրում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ շուրջօրյա հաստատություններ մուտքի կանխարգելում, երեխաների ապաինստիտուցիոնալացում, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացում և ընդլայնում, ինչպես նաև ընտանիքի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովում, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում  խնամվող երեխաների կյանքի որակի բարելավում և նրանց ներառումը հասարակություն, երեխաների և դեռահասների առողջության և սնուցման կարգավիճակի բարելավում՝ առողջ աճի և զարգացման ապահովմամբ, երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցմամբ, երեխաների համար դիմակայուն միջավայրի ստեղծման նպատակով աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված քաղաքականության իրականացմամբ, վերահսկման և գնահատման նպատակային գործընթացների ապահովմամբ, յուրաքանչյուր երեխայի նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն և մասնագիտական կողմնորոշում ստանալու ապահովմամբ, մշակութային արժեքներին  հաղորդակցման, մշակութային կյանքին մասնակցության և ստեղծագործական գործունեության  իրականացմամբ, անչափահասներին ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ և հանցագործություններ կատարած անչափահասների թվի նվազեցմամբ:
  5. 2019թ. ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակվել են աշխատանքները՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանությանը, հաստատություններում նրանց խնամքի, դաստիարակության, ուսման և ֆիզիկական զարգացման նպատակով նպաստավոր պայմանների ստեղծմանը: Վերջին տարիներին երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների արդյունքում կրճատվել է համակարգի մանկատներում խնամվող երեխաների թիվը: «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» միջոցառման շրջանակում նախատեսվում է իրականացնել 649 երեխայի խնամքն ու դաստիարակությունը մանկատներում:
  6. Մանկատներում խնամվող 7-18 տարեկան  դպրոցում սովորող երեխաների համար ընտանեկան միջավայրին մոտ միջավայր ապահովելու և կենցաղային որոշակի հմտությունների ձեռքբերման նպատակով շարունակվում են «Երեխաների շուրջօրյա   խնամքի բնակչության սոցիալական  պաշտպանության հաստատություններում խնամվող դպրոցական տարիքի երեխաներին դրամական աջակցության տրամադրում» միջոցառումը:
  7. Մանկատների շրջանավարտների համար շարունակվում են «Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրում» և «Երեխաների շուրջօրյա խնամքի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների 18-23 տարեկան շրջանավարտների համար բնակարանների վարձակալություն» միջոցառումները: Միաժամանակ, պետությունը փորձում է համակարգված և համալիր քաղաքականություն որդեգրել մանկատան շրջանավարտներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելու ուղղությամբ: 2003 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում մանկատների 300 շրջանավարտի բնակարանային խնդիրները լուծելու  նպատակով ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի նոյեմբերի 7-ին ընդունվել է  «Հայաստանի Հանրապետությունում մանկատների շրջանավարտներին բնակարանային, հոգեբանական և զբաղվածության ուղղություններով պետական աջակցություն ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N1555 որոշումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատվել է 133 շրջանավարտի վկայագիր, իսկ վկայագրեր են տրվել 125 շրջանավարտի:
  8. Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում վարվող պետական քաղաքականության հիմնական նպատակներից է: Այս քաղաքականության շրջանակներում իրականացվում են ապաինստիտուցիոնալացմանն ուղղված քայլեր։ Մասնավորապես, համաձայն Կառավարության 2019թ. հոկտեմբերի 31-ի թիվ 1507-Ն որոշման՝ 2019թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ լուծարվել է գիշերօթիկ խնամքի 3 հաստատություն, հունվարի 1-ի դրությամբ՝ 1 մանկատուն, իսկ 2020 թվականի հունիսի 25-ին կլուծարվի վերջին գիշերօթիկ խնամքի հաստատությունը:
  9. Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների այլընտրանքային խնամքի ծառայությունների զարգացման, խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման գործընթացին նպաստելու նպատակով կարևորվում է այլընտրանքային ծառայությունների հզորացումը, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել երեխաների խնամքը կենսաբանական ընտանիքներում:
  10. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության երեխաների և ընտանիքների աջակցության և երեխաների սոցիալական հոգածության ցերեկային վեց կենտրոնում ծառայություն է տրամադրվում շուրջ 600 երեխայի և նրանց ընտանիքներին: Բացի այդ, շուրջ 530 երեխայի ծառայություններ են տրամադրվում պատվիրակված հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում։ 2020 թվականից ծրագիրն ընդլայնվել է և հանրապետության 30 խոշոր բնակավայրերում ծառայություն կմատուցվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3277 երեխայի:
  11. Կանխարգելման քաղաքականության շրջանակում 2020 թվականից ընդլայնվել է  ծառայությունների ծածկույթը և «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու, մուտքը հաստատություններ կանխարգելելու և աջակցության տրամադրման ծառայություններ» միջոցառումն իրականացնել բոլոր մարզերում՝ ի տարբերություն նախորդ տարիներին միայն Լոռու և Շիրակի մարզերում իրականացման։
  12. Նախատեսվում է խթանել հանրապետությունում խնամատար ընտանիքների ընդլայնման գործընթացը՝ որպես շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չունեն խնամք ստանալ կենսաբանական կամ խնամակալի ընտանիքներում: Կշարունակվեն «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում»,: Խնամատարության գործընթացին նոր թափ հաղորդելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի հունիսի 13-ին հաստատվել է N 751-Ն որոշումը, որով վերանայվել են խնամատարության բոլոր ընթացակարգերը: Մշակվել է Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց համար նախատեսված դասընթացի ծրագիրը և ժամանակացույցը, որը հաստատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 119Ա/1 հրամանով: Դասընթացներն իրականացվում են  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
  • Քննարկվել է

    16.03.2020 - 31.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6169

Տպել