ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Ֆունկցիոնալության գնահատման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման պահանջը սահմանված է ՀՀ կառավարության 2019թ. մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 8-րդ կետով:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունած Հայաստանի Հանրապետության օրենքով: Օրենքի 6-րդ, 6-րդ, 6²-րդ հոդվածներով սահմանված են  հաշմանդամության սահմանմանն առնչվող դրույթները: Հաշմանդամության սահմանման հիմքում դրված է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանը. հաշմանդամ են ճանաչվում հիվանդության, վնասվածքների կամ խեղման  հետևանքով կենսագործունեության սահմանափակում ունեցող անձինք:  

Կենսագործունեության սահմանափակման հիման վրա հաշմանդամության սահմանումն առավելապես բխում է բժշկական չափանիշներից, այսինքն, հիմնված է բժշկական մոդելի վրա:

Գործող օրենսդրությամբ հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, ով առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն: Այս համատեքստում hաշմանդամություն ունեցող անձը դիտարկվեւմ է որպես առողջական խնդիրներ ունեցող անձ, որը կարիք ունի պաշտպանության: Չի իրականացվում անձի կարողությունների բազմակողմանի գնահատում և հաշվի չեն առնվում շրջակա միջավայրի  գործոնները: Գնահատման նպատակը առավելապես հաշմանդամ ճանաչել կամ չճանաչելն է, որով էլ պայմանավորված են լրացուցիչ արտոնությունները:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, հաշմանդամությունը սահմանվում է որպես մարդու ֆիզիկական և մտավոր խնդիրների ու շրջակա միջավայրի խոչընդոտների փոխազդեցության արդյունքում գործունեության և մասնակցության սահմանա­փակում. հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, ով ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների և տարբեր  արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: Այս համատեքստում  հաշման­դամությունն այլևս չի դիտարկվում որպես մշտական առողջական խնդիր, այլ ընկալվում է որպես գործունեության սահմանափակումների կրճատմանն ու մասնակցության ընդլայնմանն ուղղված միջամտություններ (աշխատանք, կրթություն, ընտանեկան և համայնքային կյանք, սպորտ ու մշակույթ և այլն)՝ շրջակա միջավայրում առկա ֆիզիկական և վերաբերմունքային խոչընդոտները վերացնելու, լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ու ծառայություններ տրամադրելու միջոցով: 

Կարգավորման նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիանալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության:

Նախագծով նաև նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝  թեթև, միջին, ծանր, խորը:

Նախագծով սահմանված են նաև հաշմանդամության պատճառական կապերը: Հաշվի առնելով, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապը սահմանելիս համապատասխան եզրակացությունները տրվում են Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից, հաշմանդամության պատճառական կապերը մշակելու ժամանակ հիմք է ընդունվել ՀՀ կառավաության 2018 թվականի  ապրիլի 12-ի N 405-Ն որոշման 93-րդ կետը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

        Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5. Ակնկալվող արդյունքը

        Ֆունկցիոնալության գնահատման մոդելի ներդրման համար իրավական հենքի առկայություն:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

                Նախագծի ընդունման դեպքում պետք է վերանայվեն հետևյալ ենթաօրենսդրական իրավական ակտերը՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշում.
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 780-Ն որոշում.
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի 2015 թվականի դեկտեմբերի 24 N-ի «Հաշմանդամություն ունեցող անձանցվերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը հաստատելու մասին» 1535-Ն որոշում.
  4. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշում.
  5. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի սահմանման չափանիշները հաստատելումասին» թիվ 619-Ն որոշում.
  6. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 665-Ն որոշում.
  7. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1035-Ն որոշում.
  8. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Տուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետմահվան պատճառական կապը որոշելու կարգը հաստատելու մասին» թիվ 1456-Ն որոշում:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Անձի Ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովներն իրենց աշխատանքները կիրականացնեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում ստեղծվող սոցիալական ծառայությունների ինտեգրված գրասենյակի (ՍԾԻԳ) կազմում (նախատեսված է «Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծում, որը ներկայումս քննարկվում է ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ): Հանձնաժողովներն իրենց գործունեությունը կիրականացնեն ՀՍԾՏԿ-ներում, հետևաբար շենքային պայմանների հետ կապված լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի: Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները, որոնք իրականացնում են հաշմանդամության սահմանման գործընթացը,  մեծամասամբ տեղակայված են վարձակալությամբ տրամադրված տարածքներում, որտեղ չկան բավարար պայմաններ քաղաքացիներին պատշաճ սպասարկելու համար: ՀՍԾՏԿ-ներում  կապահովվեն բոլոր պայմանները քաղաքացիների սպասարկման համար: Վարձակալության վրա ծախսվող միջոցները կուղղվեն անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը և շարունակական արդիականացմանը:  

 

  • Քննարկվել է

    25.02.2020 - 11.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8316

Տպել

Առաջարկներ`

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

11.03.2020

Արդյո՞ք ամբողջությամբ է փոխվելու վիճակագրական պատկերը, Փյունիկ շտեմարանը փոփոխություն է կրելու ԱՖԳ ներդրումից հետո:

Կարեն Աբրահամյան

28.02.2020

Նախագծով նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը:Et depqum inchpesen mek ayl socialakan ajakcutyun stanalis(asenq Paros) hashvarkvelu hashmandamutyan xmberin trvox miavorner@? Menq gitenq,vor nranc miavorner@ anapahovutyan gnahatman jamanak bardzre linum.

Մերի Սահակյան

27.02.2020

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածում տրված է «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունը, այն է․ «անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների և տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում» ։ Այս բնորոշումից հստակ երևում է, որ անձ հասկացությունը ընդհանրական է և ներառում է նաև երեխաներին, մինչդեռ նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշմանդամություն ունեցող երեխա» հասկացությունը անհարկի առանձնացվում է «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունից, այնինչ վերջինս արդեն իսկ ներառում է «հաշմանդամություն ունեցող երեխա» հասկացությունը։

Տեսնել ավելին