Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Մերի Սահակյան 27.02.2020 00:10:31 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածում տրված է «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունը, այն է․ «անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների և տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում» ։ Այս բնորոշումից հստակ երևում է, որ անձ հասկացությունը ընդհանրական է և ներառում է նաև երեխաներին, մինչդեռ նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշմանդամություն ունեցող երեխա» հասկացությունը անհարկի առանձնացվում է «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացությունից, այնինչ վերջինս արդեն իսկ ներառում է «հաշմանդամություն ունեցող երեխա» հասկացությունը։ Դրույթը լրացվել է շահագրգիռ գերատեսչությունների դիտարկումների հիման վրա՝ տարընթերցումներից խուսափելու համար։
2 Կարեն Աբրահամյան 28.02.2020 14:34:18 Նախագծով նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը:Et depqum inchpesen mek ayl socialakan ajakcutyun stanalis(asenq Paros) hashvarkvelu hashmandamutyan xmberin trvox miavorner@? Menq gitenq,vor nranc miavorner@ anapahovutyan gnahatman jamanak bardzre linum. Օրենքի ընդունումից հետո, կմշակվի օրենքի կիրառումը ապահովող իրավական ակտ, որում կներառվեն նաև համապատասխան օրինագծեր, համապատասխան փոփոխություններով։
3 «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն 11.03.2020 17:12:46 Արդյո՞ք ամբողջությամբ է փոխվելու վիճակագրական պատկերը, Փյունիկ շտեմարանը փոփոխություն է կրելու ԱՖԳ ներդրումից հետո: «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ օրենքի դրույթները չեն տարածվում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների վրա, եթե վերջիններս նման ցանկություն չեն հայտնել: Միաժամանակ, 2020թ. հունվարի 1- դրությամբ «Փյունիկ» տեղեկատվական համակարգում հաշվառված են 192013 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 151176 անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ չի ենթարկվելու ֆունկցիոնալ գնահատման, նրանց մասով տեղեկատվական համակարգում փոփոխություններ չեն դիտվի։ Դինամիկայում, կրկնակի և առաջնակի գնահատված անձանց մասով տեղեկատվական համակարգ կմուտքագրվեն տվյալներ՝ նրանց նոր կարգավիճակի վերաբերյալ ։