Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՌԱՋԻՆ  ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը (այսուհետ` Ռազմավարություն) մշակվել և ներկայացվում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ին արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի հոկտեմբերի 21-ի ԱԺՈ-243-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործու­նեու­թյան միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշման N1 հավելվածի 37-րդ կետի,  ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի հունվարի 30-ի «Զբոսաշրջության զարգացման 2017 թվականի ծրագիրը և զբոսաշրջության զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը» հաստատելու մասին» N 56-Ա հրամանով հաստատված N2 հավելվածի հիման վրա:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

                Ռազմավարությունը համապատասխանում է պետական քաղաքականության հայեցակարգային նպատակներին և խնդիրներին, ուղղված է համաշխարհային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը:

                 Ռազմավարության իրականացումը կնպաստի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, առաջիկա տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճի ապահովմանը, ներքին զբոսաշրջության զարգացմանը:

       Հայաստանը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր, և միաժամանակ ունենալով մեծ ներուժ կրոնական զբոսաշրջության զարգացման համար, ճանաչված չէ, զարգացած չեն կրոնական զբոսաշրջության ձևերը և բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

       Ռազմավարության իրականացումը ենթադրում է զբոսաշրջության կայուն զարգացում, ինչը նպաստում է կայուն տնտեսական զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանությանն ու զարգացմանը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը և այլն:

   Հայաստանում կրոնական զբոսաշրջության զարգացումը կնպաստի.

  • Հայաստանի կայուն և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, ազգային եկամտի ավելացմանը,
  • Հայաստանի և հայ ժողովրդի համաշխարհային ճանաչելիության բարձրացմանը,
  • պատմամշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանը և պատշաճ ներկայացմանն ու խթանմանը,
  • բնակչության կենսամակարդակի բարձրացմանը,
  • մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության պահպանմանն ու զարգացմանը,
  • Հայաստան սփյուռք կապերի ու հայապահպանության ամրապնդմանն ու զարգացմանը,
  • համամարդկային արժեքների պահպանությանը, զարգացմանը, խթանմանը, միջազգային համերաշխության և խաղաղության ամրապնդմանը և այդ գործընթացներում Հայաստանի դերի բարձրացմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Ռազմավարության իրականացման նպատակն է ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով նպաստել համաշխարհային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, միջազգային շուկայում Հայաստանի` որպես առաջին քրիստոնյա երկրի նկարագրի շարունակական ամրապնդմանը, նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը: 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Զբոսաշրջության պետական կոմիտե, պետական, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմեր:

 

  1. Ակնկալվող արդյունքը
  • նպաստել առաջիկա տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի ավելացմանը.
  • նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, Հայաստանում զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը.
  • նպաստել համայնքներում զբոսաշրջության զարգացմանը.
  • նպաստել համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերությանը Հայաստանի ինտեգրմանը.
  • ապահովել հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացումը միջազգային զբոսաշրջային շուկայում` ի նպաստ միջազգային շուկայում Հայաստանի` որպես կրոնական զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ամրապնդմանը:

 

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

                                           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          

                                           ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ                                                                                              

                                           ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                         ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ                                                                

 

  • Քննարկվել է

    20.05.2017 - 10.06.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Մշակութային, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

20.05.2017 15:59

anmkrtchyan@mineconomy.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14796

Տպել