Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

___ փետրվարի 2020 թվականի N ____-Ն

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 11-րդ, 14-րդ և 23-րդ կետերը, 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ , 4-րդ և 7-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, 12-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 1-ին մասը, 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը և 25-րդ հոդվածի 2-րդ մասը, 26-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`
  • Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը (ՊՄԳ ընթացակարգեր)՝ համաձայն N 1 հավելվածի:
  • Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն մշակող մարմնի ղեկավարի կողմից հաստատվող ուղեցույցների ցուցակը` ըստ դրանց ընդունման ժամկետների՝ համաձայն N2 հավելվածի:
  1. Սահմանել, որ`
  • Պետություն-մասնավոո գործընկերության ծրագրերն իրականացվելու են հետևյալ ոլորտներում.

ա․ էներգետիկա (գազ, էլեկտրաէներգիա և ջեռուցում, վերականգնվող էներգետիկ և էներգախնայող համակարգեր).

բ․ ջրային տնտեսություն (ջրամատակարարում, ջրի մաքրում և բաշխում, կեղտաջրերի հավաքում և մաքրում և ոռոգման համակարգեր).

գ․ մայրուղիներ, ճանապարհներ և ճանապարհային կառույցներ (ինչպիսին են՝ կամուրջները և թունելները), երկաթուղիներ, մետրոյի համակարգեր, ավտոկայարաններ և ավտոբուսային տրանսպորտի հետ կապված այլ ենթակառուցվածքներ ու ծառայություններ, հանրային տրանսպորտի այլ ծառայություններ, օդանավակայաններ և տրանսպորտային այլ ենթակառուցվածքներ.

դ. վերելակային տնտեսություն.

ե․ կոշտ թափոնների հավաքում, մշակում և հեռացում.

զ․ համայնքային ավտոկայանատեղիներ և համայնքային այլ ծառայություններ.

է․ փոստային ենթակառուցվածքներ և ծառայություններ.

ը․ առողջապահություն.

թ․ կրթություն:

  • Պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն մշակող մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է։
  • Պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է։
  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1241-Ն որոշումը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

  

Հավելված N 1

 

ՀՀ կառավարության 2020 թվականի
 -ի N -Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

 

 

 

                                                                                        I.        ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն ընթացակարգերը սահմանում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք)2-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված ՊՄԳ ընթացակարգերով նախատեսված պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ` ՊՄԳ)  ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներին առնչվող հիմնական փուլերի նկատմամբ կիրառելի կանոնները:
  2. ՊՄԳ ընթացակարգերի նպատակը ՊՄԳ ծրագրերի արդյունավետ մշակումն ու իրականացումն է:
  3. ՊՄԳ ձևաչափով իրականացման համար գնահատվող ծրագրի զուտ ներկա արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործվող զեղչման (դիսկոնտավորման) դրույքը կազմում է 11 (տասնմեկ) տոկոս:
  4. Սոցիալական ոլորտի (առողջապահական և կրթական), ինչպես նաև աղքատության կրճատումը թիրախավորող ծրագրերի տնտեսական շահութաբերության ներքին դրույքի նվազագույն շեմը 6 (վեց) տոկոս է, իսկ մնացած բոլոր ծրագրերի համար՝ 9 (ինը) տոկոս:
  5. Օրենքով նախատեսված ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմնի ղեկավարի կողմից կարող են սահմանվել ՊՄԳ ծրագրերի մշակման և իրականացման գործընթացների նկատմամբ կիրառելի ուղեցույցներ (այսուհետ` ուղեցույցներ)։
  6. Սույն ընթացակարգերի իմաստով` ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`
  • ՊՄԳ ծրագրի նախագիծ (Draft PPP Project )՝ հնարավոր ՊՄԳ ծրագրի համապարփակ վերլուծություն, որը ներառում է տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և ՊՄԳ պայմանագրի պայմանները․
  • ՊՄԳ տվյալների բազա (PPP Database )՝ ընթացիկ ՊՄԳ ծրագրերի և ՊՄԳ ծրագրերի նախագծերի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային ռեգիստր․
  • հնարավոր ՊՄԳ ծրագիր (Potential PPP Project)՝ հանրային ներդրումային ծրագիր, որը կարող է իրականացվել ՊՄԳ ձևաչափով, եթե կատարված վերլուծությունների արդյունքում ապացուցվի դրա համապատասխանությունը ՊՄԳ չափանիշներին․
  • ծրագրի տեղեկատվական հուշագիր (Project Information Memorandum)՝ իրավասու մարմնի կողմից կազմված փաստաթուղթ, որը պարունակում է ՊՄԳ ծրագրի նախագծի վերաբերյալ մանրամասներ և ակնկալվող ՊՄԳ պայմանագրի պայմանների ընդհանուր պատկերը․
  • հանրային ներդրումների կառավարում (Public Investment Management)` հանրային ենթակառուցվածքների ստեղծման և կառավարման հարցում պետական քաղաքականությունը.
  • ֆինանսապես կենսունակ (Financially Viable)՝ ծրագրի դրական ֆինանսական զուտ ներկա արժեքը.
  • ՊՄԳ պայմանագրի կամ գործարքի կառուցվածք (Transaction Structure)՝ ՊՄԳ պայմանագրի կողմերի միջև իրավունքների, պարտավորությունների և ռիսկերի բաշխման եղանակը.
  • հանրային հատվածի ծախսերի համեմատական կամ ՀՀԾՀ (Public Sector Comparator, PSC)՝ գործիք, որով ստուգվում է մասնավոր հատվածի կողմից ծրագրի իրականացման դեպքում փողի դիմաց արժեքի ապահովումը՝ պետական գնումների ամենաարդյունավետ ձևի համեմատությամբ.
  • ռիսկերի մատրից (Risk Matrix)՝ հնարավոր ՊՄԳ ծրագրի և ՊՄԳ ծրագրի նախագծի համար կազմվող հաշվետվություն, որտեղ նկարագրվում է ծրագրին բնորոշ յուրաքանչյուր ռիսկ, ռիսկի հետևանքը, դրա կառավարման և մեղմացման մոտեցումը, ինչպես նաև դրա համար պատասխանատու գործընկերը։
  1. Սույն ընթացակարգում օգտագործվող և սույն ընթացակարգի 6-րդ կետով չնախատեսված հասկացությունները ունեն «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված նշանակությունը։

                                                                II.        ՊՄԳ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

  1. Հայաստանի Հանրապետությունում ՊՄԳ քաղաքականության մշակման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ՊՄԳ ծրագրերի մշակման և իրականացման համար իրենց իրավասությունների սահմաններում պատասխանատու են`
    • իրավասու մարմինը (ՊՄԳ պայմանագրի կնքումից հետո` հանրային գործընկեր).
    • լիազոր մարմինը.
    • ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինը.
    • ՊՄԳ ստորաբաժանումը։
  2. ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինը՝
  • իրականացնում է ՊՄԳ քաղաքականության մշակման աշխատանքներ.
  • իրականացնում է ՊՄԳ ծրագրերի խթանման, տարածման և մասնավոր գործընկերոջ ներգրավման գործառույթներ.
  • ապահովում է ՊՄԳ գործընթացին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և մեթոդաբանական նյութերի մշակումը։
  1. ՊՄԳ ստորաբաժանումը՝
  • ՊՄԳ ծրագրերի պատրաստման և իրականացման ոլորտում հանրային գործընկերներին և իրավասու մարմիններին ցուցաբերում է վարչական, մեթոդաբանական, փորձագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ տեսակի աջակցություն.
  • հանրային գործընկերների և իրավասու մարմինների համար կազմակերպում է ուսուցողական դասընթացներ և նրանց կարողությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումներ.
  • ներկայացնում է գործող իրավական ակտերի փոփոխման առաջարկություններ՝ հաշվի առնելով դրանց կիրառման ընթացքում առաջացող խնդիրները.
  • ուսումնասիրում է կնքված ՊՄԳ պայմանագրերը և մշակման փուլում գտնվող ՊՄԳ պայմանագրերի նախագծերը՝ օրենքին, սույն ընթացակարգերին և ուղեցույցներին դրանց համապատասխանության մշտադիտարկմանը և գնահատմանը օժանդակելու նպատակով.
  • իրականացնում է իրավասու մարմնի կողմից մշակված ՊՄԳ ծրագրի նախագծի՝ ՊՄԳ ընթացակարգերին և ուղեցույցներին համապատասխանության գնահատում, ինչի մասին նախքան ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշման կայացումը ներկայացնում է հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
  • ստեղծում և վարում է ընթացիկ ՊՄԳ ծրագրերի և ՊՄԳ ծրագրերի նախագծերի տվյալների բազա։
  1. Յուրաքանչյուր ՊՄԳ ծրագրով իրավասու մարմնի ղեկավարը հաստատում է, իսկ սույն ընթացակարգերի 25-րդ կետով նախատեսված փուլում առաջարկում է ՊՄԳ ծրագրի պատրաստման համար պատասխանատու աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) կազմ, որում կազմում կարող են ընդգրկվել այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդատուներ և փորձագետներ։ Աշխատանքային խմբում արգելվում է սույն ընթացակարգերի 17-րդ գլխի իմաստով ՊՄԳ ծրագրի իրականացման մեջ շահագրգռվածություն ունեցող կազմակերպությանը փոխկապակցված անձանց ներգրավումը։ Աշխատանքային խմբի կազմը կարող է ենթարկվել փոփոխության՝ պայմանավորված ՊՄԳ ծրագրի պատրաստման փուլերի փոփոխման հանգամանքով։
  2. Աշխատանքային խումբը՝
    • պատրաստում է հնարավոր ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը.
    • իրականացնում է ՊՄԳ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը.
    • կազմում է ՊՄԳ պայմանագրի նախագիծը.
    • պատրաստում է ՊՄԳ ծրագրի տեղեկատվական հուշագիրը.
    • իրականացնում է շուկայի հետ նախնական հաղորդակցում:
  3. Հաղթող մասնակցի ընտրությունից հետո, սակայն ոչ ուշ, քան ՊՄԳ պայմանագրի առևտրային կայացումը, հանրային գործընկերոջ ղեկավարը հաստատում է ՊՄԳ պայմանագրի կառավարող խումբ (այսուհետ` կառավարող խումբ): Կառավարող խմբի կազմում կարող են ընդգրկվել հանրային գործընկերոջ և այլ մարմինների ներկայացուցիչներ, խորհրդատուներ, փորձագետներ և մասնավոր գործընկերոջ ներկայացուցիչներ։
  4. ՊՄԳ ծրագրի՝ շահագործման և պահպանման փուլ անցնելուց ոչ ուշ, քան 10 (տասը) աշխատանքային օրում հանրային գործընկերը ձևավորում է խումբ (այսուհետ` մշտադիտարկող խումբ), որը կառավարում և մշտադիտարկում է ՊՄԳ պայմանագրում սահմանված պարտավորություններին համապատասխան ՊՄԳ ծրագրի շահագործումը և պահպանումը մասնավոր գործընկերոջ կողմից։ Մշտադիտարկող խմբի կազմում կարող են ընդգրկվել հանրային գործընկերոջ և այլ մարմինների ներկայացուցիչներ, խորհրդատուներ և փորձագետներ: Մշտադիտարկման խմբում արգելվում է մասնավոր գործընկերոջ ներկայացուցիչների և սույն ընթացակարգերի 17-րդ գլխի իմաստով ՊՄԳ պայմանագրի մասնավոր գործընկերոջը փոխկապակցված անձանց ներգրավումը։

                                                                                III.        ՊՄԳ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԸ

  1. ՊՄԳ ծրագրերի նախագծերի նախապատրաստման, ՊՄԳ ծրագրերի կառավարման և մշտադիտարկման պարտադիր փուլերն են՝ ըստ ներկայացված հերթականության.
  • հանրային ներդրումների կառավարման (այսուհետ՝ ՀՆԿ) քաղաքականության հետ ՊՄԳ ծրագրի հայեցակարգի համաձայնեցում: ՀՆԿ քաղաքականության մաս չկազմող ներդրումային նախագծերի հայեցակարգերը չեն կարող մշակվել որպես ՊՄԳ ծրագիր.
  • նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացում, որը ներառում է ՊՄԳ ծրագրի իրագործելիության նախնական գնահատում, այդ թվում՝ փողի դիմաց արժեքի (այսուհետ՝ ՓդԱ), ծրագրի հետ կապված ռիսկերի, տնտեսական շահութաբերության ներքին դրույքի (այսուհետ՝ ՏՇՆԴ) և ֆինանսական շահութաբերության ներքին դրույքի (այսուհետ՝ ՖՇՆԴ) նախնական վերլուծությունը.
  • Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման հաստատում․
  • ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստում և տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում, որը ներառում է ՊՄԳ ծրագրի իրագործելիության մանրակրկիտ գնահատում, այդ թվում՝ լիարժեք տեխնիկական գնահատումը, ծրագրի հետ կապված ռիսկերի, ՓդԱ-ի, ՏՇՆԴ-ի, ՖՇՆԴ-ի մանրամասն վերլուծությունը, ինչպես նաև ՊՄԳ պայմանագրի նախագծի կառուցվածքը.
  • ՊՄԳ ծրագրի նախագծի ներկայացում ՊՄԳ ստորաբաժանմանը՝ օրենքին, սույն ընթացակարգերին և ուղեցույցներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով.
  • ՊՄԳ ծրագրի նախագծի ներկայացում օրենքով նախատեսված լիազոր մարմնին՝ ՊՄԳ ծրագրի վերաբերյալ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված եզրակացության տրամադրման նպատակով.
  • ՊՄԳ ծրագրի նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ՊՄԳ ձևաչափով ծրագրի հնարավոր իրականացման վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով.
  • ՊՄԳ ծրագրի նախագծի մասով շուկայի հետ նախնական հաղորդակցման իրականացում՝ ծրագրի նկատմամբ հնարավոր մասնավոր գործընկերների և ֆինանսական հաստատությունների հետաքրքրությունը հասկանալու և վերջիններիս հետ նախնական հաղորդակցման հիման վրա ՊՄԳ ծրագրի նախագծի լրամշակման նպատակով.
  • ՊՄԳ ծրագրի մասնավոր գործընկերոջ ընտրություն՝ օրենքով նախատեսված մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերին համապատասխան.
  • ՊՄԳ պայմանագրի առևտրային և ֆինանսական կայացման ապահովում.
  • ՊՄԳ ծրագրի իրականացում (ներառյալ՝ նախագծում, կառուցում և շահագործում), պայմանագրի մշտադիտարկման համակարգերի և ընթացակարգերի մշակում և կիրառում.
  • հիմք ընդունելով ՊՄԳ պայմանագրի հիմնական պայմանները և ՊՄԳ ծրագրի նվազագույն կատարողական ցուցանիշները՝ յուրաքանչյուր ՊՄԳ ծրագրի համար առանձին ձեռնարկի մշակում և դրա կիրառում՝ ծրագրի արդյունավետ ընթացիկ կառավարումը և շահագործումն ապահովելու նպատակով.
  • հիմք ընդունելով ՊՄԳ պայմանագրի հիմնական պայմանները՝ ՊՄԳ պայմանագրի ավարտի կառավարման համակարգի և ընթացակարգերի մշակում և դրանց կիրառում.
  • ՊՄԳ ծրագրի արդյունքների վրա հիմնված գնահատման իրականացում:

                     IV.        ՀՆԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊՄԳ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ

  1. Հանրային ներդրումների կառավարման քաղաքականության հետ ներդրումային նախագծի հայեցակարգի համաձայնեցման պատասխանատվությունը կրում է համապատասխան ոլորտի իրավասու մարմինը։ Այդ նպատակով ՊՄԳ ստորաբաժանումը իրավասու մարմնին ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն։
  2. Ներդրումային նախագծի հայեցակարգը համարվում է ՀՆԿ քաղաքականության հետ համաձայնեցված, եթե այն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որակվել է որպես առաջնահերթություն և մաս է կազմում ծրագրված հանրային ենթակառուցվածքի կամ հանրային ծառայությունների։ ՀՆԿ քաղաքականության հետ չհամաձայնեցված հայեցակարգերը ենթակա չեն որպես ՊՄԳ ծրագրի նախագիծ հետագա մշակման։

                                                     V.        ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

  1. Հնարավոր ՊՄԳ ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացման պատասխանատվությունը կրում է համապատասխան ոլորտի իրավասու մարմինը: Այդ նպատակով ՊՄԳ ստորաբաժանումը իրավասու մարմնին ցուցաբերում է տեխնիկական, մեթոդաբանական և այլ տեսակի աջակցություն։
  2. Սույն ընթացակարգերի 10-րդ կետի համաձայն` իրավասու մարմնի ղեկավարը ձևավորում է աշխատանքային խումբ` նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստման նպատակով։
  3. Նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման շրջանակներում ուսումնասիրվում են հնարավոր ՊՄԳ ծրագրի հետևյալ բաղադրիչները՝ համաձայն ուղեցույցների՝
  • ծրագրի ընդհանուր նկարագիրը, շրջանակը, նպատակները, պահանջվող ենթակառուցվածքները և ծառայությունները, նպատակներին հասնելու հնարավոր այլընտրանքները.
  • ծրագրի նախագիծը, որը հանդիսանում է տվյալ ոլորտի համար սովորաբար կիրառելի ընդհանրական նախագիծ՝ ծրագրի իրականացման վայրին բնորոշ առանձնահատկություններով։ Ծրագրի ծախսերը գնահատվում են՝ հիմք ընդունելով ծրագրի ընդհանրական նախագիծը և դրանց առկայության դեպքում հնարավոր առանձնահատկությունները․
  • ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, որը սահմանափակվում է հնարավոր այն աղետալի հետևանքներով, որոնց պատճառով ծրագիրը կարող է դառնալ անիրագործելի․
  • ծրագրի սոցիալական ազդեցությունը, ներառյալ` հողի և վերաբնակեցման վերլուծությունը` սահմանափակված հողի ձեռքբերման և վերաբնակեցման հետ կապված և ծրագրի իրականացմանը խոչընդոտող կամ լրացուցիչ ծախսեր առաջացնող էական խնդիրների վերհանմամբ, ծրագրի` գենդերային, տեղի համայնքների, տեղական զբաղվածության վրա ազդեցության վերլուծությունը` սահմանափակված ծրագրի իրականացման էական խնդիրներին անդրադարձով․
  • ծրագրի տնտեսական ազդեցությունը, որը ծրագրի գործողության ողջ ժամանակահատվածում հասարակության համար դրա ընդհանուր տնտեսական ծախսերի և օգուտների գնահատումն է: Ծրագրի տնտեսական ազդեցության ուսումնասիրությունը ներառում է նախնական ՏՇՆԴ-ի հաշվարկման և դրա նվազագույն շեմի հետ համադրման միջոցով որոշվող ծրագրի տնտեսական կենսունակության գնահատումը, նախնական տնտեսական զուտ ներկա արժեքի (այսուհետ՝ ՏԶՆԱ) վերլուծությունը, ֆիզիկական ենթակառուցվածքների և շահագործման գծով ծախսերը` հաշվարկված ըստ տեխնիկական վերլուծության ընթացքում ստացված մոտավոր արժեքների, սոցիալական ծախսերը և օգուտները` ըստ շահառուների մոտավոր թվով հաշվարկված ազգային միջին արժեքների.
  • ծրագրի հետ կապված շինարարության, շահագործման, պահպանման, վարչական, ծառայությունների մատուցման և անհրաժեշտ հողամասերի գծով ծախսերը, որում`

ա․ շինարարության, շահագործման, պահպանման, վարչական, ծառայությունների մատուցման ծախսերի գնահատումը իրականացվում է` հիմք ընդունելով սարքավորումների, նյութերի, անձնակազմի, ակտիվների վերանորոգման և փոխարինման գնահատված ծախսերը, որոնք հաշվարկվում են հիմնված իրավասու մարմնի գիտելիքների, փորձի և նախնական ուսումնասիրված մոտավոր արժեքների վրա․

բ․ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի գծով ծախսերը հաշվարկվում են` հիմք ընդունելով հողամասի գնահատված չափերը և համադրելի տեղեկությամբ ստացված արժեքները.

  • վերջնական սպառողների կողմից հնարավոր պահանջարկը և դրա կարողությունը՝ նպաստելու հնարավոր ՊՄԳ ծրագրի տնտեսական և ֆինանսական իրագործելիությանը, որում`

ա․ համայնքի պահանջարկի մասնաբաժնի գնահատականը հիմնվում է ազգային կամ տարածաշրջանային միջին վիճակագրական տվյալների վրա․

բ․ վերջնական սպառողների վճարելու պատրաստակամության գնահատականը հիմնվում է ազգային կամ տարածաշրջանային միջին վիճակագրական տվյալների և ազդակիր համայնքների շրջանում իրականացվող ուղիղ հարցումների վրա․

գ․ վերջնական սպառողների վճարելու կարողությունը հաշվարկվում է` ելնելով նույն կամ նմանատիպ ծառայությունների շուկայական գներից․

դ․ վերջնական սպառողների հետ քննարկումները իրականացվում են սահմանափակ թվով անձանց շրջանում՝ վճարելու հնարավորության և պատրաստակամության գծով ենթադրությունները ստուգելու, ինչպես նաև հնարավոր այլընտրանքները և դրանց գները հաստատելու նպատակով․

ե․ պահանջարկի կանխատեսումները իրականացվում են իրավասու մարմնին հասանելի տեղեկատվության միջոցով․

զ․ պահանջարկի աճի ժամանակահատվածի գնահատումը հիմնվում է նմանատիպ ենթակառուցվածքների մասով ընդհանուր միջին արժեքների վրա:

  • ծրագրի ռիսկերի վերլուծությունը և բաշխումը հանրային և մասնավոր գործընկերների միջև, որի արդյունքում ծրագրի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման պահին առկա ամբողջ տեղեկատվության հիման վրա սահմանվում է ՊՄԳ պայմանագրի կառուցվածք.
  • ՊՄԳ գործարքի կառուցվածքի մի քանի տարբերակներով ծրագրի իրականացման հնարավորությունների, դրանց ֆինանսական կենսունակության վերլուծության և ՓդԱ-ի նախնական վերլուծության միջոցով որոշվող ծրագրի ֆինանսական կենսունակությունը, որում`

ա․ ՊՄԳ ձևաչափի մի քանի տարբերակներով ծրագրի իրականացման հնարավորությունների ֆինանսական կենսունակության վերլուծությունը ներառում է ՊՄԳ ամենահավանական կառուցվածքային տարբերակների ֆինանսական վերլուծություն, այդ թվում` պետական աջակցության հնարավոր անհրաժեշտության վերլուծություն․

բ․ կապիտալ ծախսերը որոշվում են սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծրագրի նախագծի շրջանակներում գնահատված մոտավոր արժեքի հիման վրա․

գ․ շինարարության ժամկետը որոշվում է` հիմք ընդունելով սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծրագրի նախագծի շրջանակներում ներկայացված` ոլորտի համար սովորաբար կիրառելի շինարարության ժամկետները․      

դ․ հողամասերի ձեռքբերման և վերաբնակեցման ծախսերը որոշվում են սոցիալական ազդեցության վերլուծության շրջանակներում կատարված՝ հողամասերի ձեռքբերման և վերաբնակեցման սահմանափակ վերլուծությունից և մոտավոր գնահատված արժեքներից․

ե․ շահագործման և պահպանման ծախսերի մոտավոր արժեքը որոշվում է սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծրագրի նախագծի շրջանակներում կատարված տեխնիկական վերլուծությունից․ 

զ․ շահագործման ժամանակահատվածը որոշվում է` ըստ հանրային ենթակառուցվածքի շահագործման գնահատված ժամկետի․

է․ պահանջարկը հիմնվում է պահանջարկի վերլուծության և պահանջարկի աճի գնահատված ժամանակահատվածի վրա․

ը․ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավվող երկարաժամկետ փոխառության տոկոսադրույքները որոշվում են` ելնելով ֆինանսական միջոցների հավանական աղբյուրից` օգտագործելով վերլուծության կատարման ժամանակ գործող տոկոսադրույքները: Փոխառության ժամկետայնությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով ֆինանսական միջոցների աղբյուրի և ձեռքբերվող ակտիվին համապատասխանող՝ հասանելի ամենաերկար ժամկետայնությունը․

թ․ ակտիվի մաշվածությունը հաշվարկվում է` հիմք ընդունելով  հարկային օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները․

ժ․ ծրագրի եկամուտները կանխատեսվում են` հիմք ընդունելով շահութաբերության նվազագույն շեմին հասնելու համար անհրաժեշտ` վերջնական սպառողների կողմից կատարվող կամ հասանելիության վճարները․

ժա․ ՖՇՆԴ-ի և ԶՆԱ-ի վերլուծությունը կատարվում է` հիմք ընդունելով նախնական հաշվարկները․

ժբ․ ծրագրի մատչելիությունը գնահատվում է` հիմք ընդունելով ծրագրի մատչելիությունը և վճարելու պատրաստակամությունը սահմանող՝ պահանջարկի վերլուծությունը և վերջնական սպառողների հետ քննարկումները:

  • հնարավոր խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ էական բնապահպանական խնդիրները, պատմական գտածոների հետ կապված խնդիրները, համայնքի էական դիմադրությունը, լիազոր մարմնի կողմից վերհանվող հարկաբյուջետային ու ֆիսկալ կայունության ապահովման խնդիրները և այլն.
  • առաջարկվող ՊՄԳ ծրագրի՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման վերաբերյալ որոշման կայացման դեպքում՝ այդ առնչությամբ դիտարկման ենթակա hատուկ խնդիրները.
  • ծրագրի իրականացման ռազմավարությունը, որը ներառում է ծրագրի պատրաստման և գնման գործընթացների ժամանակացույցը, անհրաժեշտ միջոցները, պատասխանատու իրավասու մարմինը և, առկայության դեպքում, համակատարողները․
  • ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման համար էական ցանկացած այլ խնդիր:
  1. Հնարավոր ՊՄԳ ծրագրի պատրաստման գործընթացը կարող է շարունակվել միայն ստորև ներկայացված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
    • հաշվարկված ՏՇՆԴ-ը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն շեմը, և
    • ծրագրի իրականացմանը չի խոչընդոտում որևէ հիմնարար գործոն: Ի թիվս այլոց, հիմնարար գործոնները ներառում են ծրագրի հետ կապված էական բնապահպանական ռիսկերը, սոցիալական կամ համայնքային խնդիրները, ինժեներական ռիսկի հետ կապված խնդիրները և այլն։
  2. Սույն ընթացակարգերի 21-րդ կետով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում ստուգվում է ՊՄԳ ձևաչափով ծրագրի իրագործելիությունը։ ՊՄԳ ձևաչափով ծրագիրը համարվում է իրագործելի, եթե այն միաժամանակ ապահովում է ստորև ներկայացված երկու պայմանները`
  • նախնական գնահատվում է որպես ֆինանսապես կենսունակ, և
  • դրա իրականացումը կարող է փողի դիմաց արժեք ապահովել:
  1. Այն դեպքերում, երբ նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքում առաջարկվում է անցնել ՊՄԳ ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության փուլին, ապա նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ պետք է սահմանվի տեխնիկատնտեսական ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքը:
  2. Եթե նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման արդյունքում առաջարկվում է անցնել տեխնիկատնտեսական ուսումնասիրության փուլին, ապա իրավասու մարմինը պատրաստում և կառավարության հաստատմանն է ներկայացնում ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման մասին որոշման նախագիծը: Սույն կետով նախատեսված որոշման նախագծի առնչությամբ լիազոր մարմինը այն ստանալուց 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է նախնական եզրակացություն` ֆիսկալ կարողությունների վրա առաջարկվող ՊՄԳ ծրագրի երկարաժամկետ ազդեցության մասին։
  3. Որոշման նախագծում ներառվում են առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1)   «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ և 7-րդ կետերին ՊՄԳ ծրագրի համապատասխանության և լիազոր մարմնի` սույն ընթացակարգերի 24-րդ կետով նախատեսված եզրակացության մասին հաշվետվություն.

2)  աշխատանքային խմբի առաջարկվող կազմը։ Աշխատանքային խմբի կազմում առնվազն ընդգրկվում են ներկայացուցիչներ լիազոր մարմնից, ՊՄԳ ստորաբաժանումից, առաջարկվող ՊՄԳ ծրագրում էական հետաքրքրություն ունեցող այլ պետական մարմիններից և տեղական ինքնակառավարման մարմիններից.

3)  ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման գնահատված ծախսերը, սահմանված տեխնիկական առաջադրանքը և աշխատանքների իրականացման ժամկետները:

                                                                  VI.        ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

  1. ՊՄԳ ծրագրի նախագծի պատրաստման և
  • Քննարկվել է

    21.01.2020 - 05.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6852

Տպել