Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2019 թվականի հունիսի 28-ին ընդունվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՕ-113-Ն օրենքը (այսուհետ` Օրենք), որով նախատեսված է սահմանել պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) հարաբերությունները, իրականացման չափանիշները, ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը և կիրառելի սկզբունքները: Օրենքի նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման և կառավարման նպատակով սահմանել անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքեր:

Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերությունից բխող իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումը նպատակ ունի խթանելու երկրում հանրային ենթակառուցվածքների բարելավումը, ստեղծելու Հայաստանում հաջողակ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրագործման, խթանման և կառավարման համար բարենպաստ օրենսդրական և ինստիտուցիոնալ միջավայր, որը կհամապատասխանի պետություն-մասնավոր գործընկերության միջազգային լավագույն փորձին:

Նախագծի ընդունումը կապահովի պետություն-մասնավոր գործընկերության իրականացման չափանիշների, ընթացակարգերի և կիրառելի սկզբունքների համաձայն պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի արդյունավետ մշակումը և իրականացումը:

  • Քննարկվել է

    21.01.2020 - 05.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6841

Տպել