Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների արտադրության ոլորտներում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշմամբ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների արտադրության ոլորտների համար հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափեր սահմանված չեն, և այդ հարցում աջակցելու խնդրանքով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել ոլորտի մի շարք տնտեսավարողներ։

        Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը –Ներկայումս ՀՀ կա-ռավարության կողմից իրականացվում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, իսկ ոգելից խմիչքների արտադրությունն ունի արտահանման մեծ ներուժ, և անհրաժեշտ է այդ ոլորտի տնտեսավարողների համար ստեղծել բարենպաստ մրցակցային պայմաններ։

         Կարգավորման նպատակը և բնույթը – Հաշվի առնելով, որ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների արտադրության ժամանակ առաջացող բնական կորուստի չափերն ըստ էության նույնն են ինչ որ կոնյակի սպիրտների և կոնյակների գծով առաջացող բնական կորուստների չափերը, սույն նախագծով առաջարկվում է հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով առաջացող բնական կորուստների չափերը տարածել նաև խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների արտադրության վրա։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծի մշակմանն այլ  ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

Ակնկալվող արդյունքը – Սույն որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների արտադրության ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր, որը հնարավորություն կտա ոլորտի տնտեսավարողներին համախառն եկամտից նվազեցնելու արտադրության ընթացքում առաջացող բնական կորուստները։

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները - Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապա-տասխանեցնելու անհրաժեշտություն չկա։

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի     N 1467-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն, ինչպես  նաև միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ անհամապատասխանություն չի առաջացնում: 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ և ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի     N 1467-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում։

  • Քննարկվել է

    15.01.2020 - 30.01.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5340

Տպել