Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2019 թվականի        N         - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1467 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման՝

1) 1-ին կետի 3-րդ ենթակետի «և կոնյակների» բառերը փոխարինել «, կոնյակների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների» բառերով,

2) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

Հավելված
ՀՀ կառավարության 2019  թվականի
N    որոշման

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշման

Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ, ԿՈՆՅԱԿՆԵՐԻ, ԽԱՂՈՂԻ, ՄԵՂՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՕՂԻՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն հավելվածով սահմանվում են հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների, կոնյակների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների գծով առաջացող բնական կորուստների չափերը, որոնք հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ դրանց որակական ու քանակական պարամետրերի փոփոխության (պակասուրդի)։
  2. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներին չեն դասվում կոնյակի սպիրտների, կոնյակների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների պահպանման, հասունացման, հարստացման և տեղափոխման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները։
  3. Կոնյակի սպիրտների, կոնյակների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների գծով առաջացող բնական կորուստներն արձանագրվում են և ենթակա են դուրսգրման սահմանված կարգով իրականացված գույքագրումների արդյունքների փաստացի տարբերությունների չափով, բայց ոչ ավելի, քան թույլատրելի սահմանային չափերը։

 

  1. ԿՈՆՅԱԿԻՍՊԻՐՏՆԵՐԻ, ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ, ԿՈՆՅԱԿՆԵՐԻ, ԽԱՂՈՂԻ, ՄԵՂՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՕՂԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

  1. Կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի, կոնյակների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների բնական կորուստների չափերը պահպանման և հասունացման ընթացքում հաշվարկվում են դրանց մեջ պարունակվող ջրազուրկ սպիրտի միջին ամսական քանակից (ծավալից)։ Ամսվա նորմատիվ կորուստները որոշվում են տարեկան չափերը բաժանելով 12-ի։ Պահպանման և հասունացման պրոցեսում գտնվող կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի, կոնյակների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների միջին ամսական քանակը որոշվում է մեկ ամսվա օրական մնացորդների գումարը բաժանելով ամսվա օրերի քանակին։
  2. Կոնյակի սպիրտների և խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների առաջին և երկրորդ տարվա պահպանման և հասունացման ընթացքում ընդունված բնական կորուստների չափերը բոլոր տեսակի տարաներում նվազում են երրորդ տարվա հասունացման համար 5 տոկոսի, իսկ չորրորդ տարվա հասունացման համար 10 տոկոսի չափով։ Հետագա տարիների հասունացման բնական կորուստները պահպանվում են չորրորդ տարվա բնական կորուստների չափով:

Օրինակ՝ մինչև 70 դալ տարողությամբ կաղնե տակառում կոնյակի սպիրտի պահպանման և հասունացման ընթացքում բնական կորուստը կազմում է՝

1) երրորդ տարվա համար՝ 4,2- (4,2x 5)։ 100= 3,99 տոկոս.

2) չորրորդ տարվա համար՝ 3.99-(3.99x10)։ 100= 3,59 տոկոս:

 

III. ԿԱՂՆԵ ՏԱԿԱՌՆԵՐՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ, ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ, ԽԱՂՈՂԻ, ՄԵՂՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐՎԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

  1. Կաղնե տակառներում կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների առաջին և երկրորդ տարվա պահպանման և հասունացման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով՝ կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքներում պարունակվող ջրազուրկ սպիրտի ընդհանուր քանակի նկատմամբ)`

 

 Տակառների
տարողությունը

Մինչև 70 դալ

70-150
դալ

150 դալ և
ավելի

մինչև 120 դալ
բացօթյա պայմաններում

Կորուստների
չափերը (տոկոս)

4,2

2,8

2,5

7,0

 

  1. ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՂՆԵ ՏԱԿԱՌՆԵՐՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ, ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ, ԽԱՂՈՂԻ, ՄԵՂՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԾԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

  1. Պահպանման և հասունացման ընթացքում կաղնե տակառներում կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների ներծծման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերն են (%-ներով՝ կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքներում պարունակվող ջրազուրկ սպիրտի ընդհանուր քանակի նկատմամբ)`

 

1) տակառներում, որոնք չեն օգտագործվել կոնյակի սպիրտի կամ կոնյակի կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների կամ օղիների համար՝                       

1.2%,

2) տակառներում, որոնք օգտագործվել են կոնյակի սպիրտի կամ կոնյակի կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների կամ օղիների համար՝ 

0.5%:

 

  1. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված չափերը միանգամյա են, կիրառվում են տակառներում կոնյակի սպիրտի, սպիրտավորված ջրերի, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների լցման ժամանակ և ներծծման արդյունք են:
  2. Սույն հավելվածի իմաստով նոր, չօգտագործված տարողությունների թվին են պատկանում այն տակառները, որոնց տակառատախտակից կորզվել է սպիրտը, և որոնք 4 ամսվանից ավելի եղել են դատարկ։ Կոնյակի սպիրտի կամ կոնյակի կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների կամ օղիների համար օգտագործված են համարվում այն տարողությունները, որոնք դատարկվել են կոնյակի սպիրտից կամ կոնյակից կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքներից կամ օղիներից ոչ ավելի, քան 4 ամսվա ընթացքում։

 

  1. ՄԵՏԱՂՅԱ ՊԱՀԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ, ՍՊԻՐՏԱՎՈՐՎԱԾ ՋՐԵՐԻ, ԿՈԼԵՐԻ, ԽԱՂՈՂԻ, ՄԵՂՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

  1. Մետաղյա պահամաններում կոնյակի սպիրտների, սպիրտավորված ջրերի, կոլերի, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների առաջին և երկրորդ տարվա հասունացման ընթացքում առաջացող բնական կորուստների չափը (հաշված այն պահից, երբ կոնյակի սպիրտը, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքները թորելուց հետո լցվել են տարաների մեջ, տոկոսներով կոնյակի սպիրտներում, սպիրտավորված ջրերում, կոլերում, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքներում պարունակող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)՝ 0,65% է։
  2. Թթվածնով կոնյակի սպիրտի, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների հարստացման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը կազմում են տարողությունների մեջ գտնվող ջրազուրկ սպիրտի քանակի 0,1 տոկոսից ոչ ավելի։
  3. Արծնապատ մետաղյա պահամաններում կոնյակի սպիրտների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների կաղնե տակառատախտակներում ներծծման բնական կորուստների չափերը կազմում են՝

1) առաջին լցման ընթացքում կոնյակի սպիրտների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների բնական կորուստների չափերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝

 

  Ն = Քx0.55%, որտեղ`

 

Ն-ն սպիրտի կամ թորվածքի կորուստն է (ջրազուրկ սպիրտ, լիտր),

Ք-ն բացարձակ չոր տակառատախտակների քաշն է (կգ),

0.55 - 1 կգ բացարձակ չոր տակառատախտակներում ներծծվող սպիրտի կամ թորվածքի քանակն է (ջ. ս. լ).

2) երկրորդ և դրան հաջորդող լցման ընթացքում կոնյակի սպիրտների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների բնական կորուստների չափերը կազմում են տարողություններում առկա ջրազուրկ սպիրտի քանակի 0,4 տոկոսը:

  1. Սույն հավելվածի իմաստով տակառատախտակների բացարձակ չոր քաշը որոշվում է 1050C ջերմաստիճանի պայմաններում` տակառատախտակների 3-ից ոչ պակաս նմուշի մոտ 100 գրամ զանգվածը հաստատուն քաշի հասցնելով։

 

  1. ԿՈՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ, ՄԵՂՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ՕՂԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

  1. Կոնյակների և խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների օղիների պահպանման և հասունացման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերն են (տոկոսներով՝ մեկ տարվա համար, հաշվարկված կոնյակում կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների օղիներում պարունակվող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)`

 

 Տարաների տեսակները և տարողությունները

Կաղնե տակառներում՝
(մինչև 150 դալ)

Կաղնե տակառներում՝
(150 դալից ավելի)

Արծնապատ մետաղյա
պահամաններում

Կորուստների չափերը
(տոկոս)

2,5

2,0

0,5

 

  1. Կոնյակների և խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների օղիների ներծծումը փայտանյութում ետկուպաժային պահպանման և հասունացման ընթացքում կազմում են (%-ներով՝ կոնյակում կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների օղիներում պարունակվող ջրազուրկ սպիրտի նկատմամբ)`

 

1) տակառներում (бочка)՝ նախկինում կոնյակով կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների օղիներով լցված՝

0,2%.

2) տակառներում (бут)՝ նախկինում կոնյակով կամ խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների օղիների լցված՝

0,15%:

 

VII. ԿՈՆՅԱԿԻ ՍՊԻՐՏՆԵՐԻ, ԿՈՆՅԱԿՆԵՐԻ, ԽԱՂՈՂԻ, ՄԵՂՐԻ, ՊՏՈՒՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԹՈՐՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՕՂԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

  1. Կոնյակի սպիրտների, կոնյակների, խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերն են`

 


Հ/հ

Տրանսպորտային միջոցը և
տարայի տիպը

Բնական կորուստների առավելագույն չափերը տեղափոխման ընթացքում արտադրանքի ընդհանուր ծավալի նկատմամբ՝ տոկոսներով

յուրաքանչյուր
օրվա համար

անկախ ճանապարհին
գտնվելու ժամանակից

1.

Երկաթուղային և ջրային տրանսպորտով կաղնե տակառներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը)

0,03

 

2.

Երկաթուղային և ջրային տրանսպորտով մետաղյա տարաներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը)

0,007

 

3.

Երկաթուղային ցիստեռններում

0,0055

 

4.

Ավտոմոբիլային տրանսպորտով կաղնե տակառներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը)

 

0,10

5.

Ավտոմոբիլային տրանսպորտով մետաղյա տարաներում (ներառյալ բեռնումը և բեռնաթափումը)

0,008

 

6.

Ավտոմոբիլային ցիստեռններում

 

0,044

 

Արտադրանքը ճանապարհին ավելի, քան 8 օր մնալու դեպքում սույն կետի աղյուսակի 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի և տարայի դեպքում բնական կորուստների առավելագույն չափերը հաշվվում են ոչ ավելի, քան 0,24 տոկոս։

Արտադրանքը ճանապարհին ավելի, քան 10 օր մնալու դեպքում սույն կետի աղյուսակի 5-րդ կետում նշված տրանսպորտային միջոցի և տարայի դեպքում բնական կորուստների առավելագույն չափերը հաշվվում են ոչ ավելի, քան 0,08 տոկոս։»։

 

 

  • Քննարկվել է

    15.01.2020 - 30.01.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5336

Տպել