Հիշել նախագիծը

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԲՆԱԿՉՈԻԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը և դրա իրականացման գործողությունների ծրագրին հավանություն տալու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 14 նիստի արձանագրային որոշման կատարման ապահովման նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել է «Աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ նպատակ ունենալով կատարելագործել  արտակարգ իրավիճակների ոլորտը կարգավորող իրավա­կան դաշտը:

Ներկայումս, ամբողջ աշխարհում աղետներն իրենց վտանգավորության աստճանով ուղղված են մարդկության անվտանգության և զարգացման դեմ:

Վերջին տարիների ընթացքում աղետների զոհ են դարձել միլիոնավոր մարդիկ, իսկ պետությունները աղետների հետևանքների վերացման և հասցված վնասների հատուցման վրա ծախսել են ահռելի ռեսուրսներ:

Հարկ է նշել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները, հիմնական հասկացություններն ու բնակչության պաշտպա­նու­թյան գործընթացում իրավա­կան այլ առանձնահատկությունները սահմանվել են դեռևս 1998 թվականին՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այնուհետև, օրենքի կիրարկումն ապահովող մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, սակայն  պետք  է արձանագրել որ գործող օրենքով և ենթաօրենսդրական ակտերով պետական կառավարման  համակարգի մարմինների լիազորությունների շրջանակը լիարժեք ընդլայնված չէր:

Միաժամանակ, աշխարհի մի շարք զարգացած երկրներում կանոնակարգ­ված են արտակարգ իրավիճակ և համապատասխան իրավական ռեժիմ հայտարարելու իրավական հիմքերը:

 Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգված չեն արտակարգ իրավիճակին վերաբերող մի շարք պարտադիր ինստիտուցիոնալ գործընթացներ, մասնավորապես՝

  1. թե որ դեպքում, ինչ իրադրությունում, հետևանքների ծանրության որ աստիճանում, և ինչպիսի հանգամանքների առկայության պարագայում՝ համայնքում, մարզում կամ Հանրապետությունում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ և մտցվել արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմ.
  2. արտակարգ իրավիճակ հայտարարելու լիազորություններ ունեցող պետական մարմինների շրջանակը.
  3. ինչ ժամկետներում և եղանակով է հայտարարվում արտակարգ իրավիճակ.
  4. արտակարգ իրավիճակ հայտարարելու և իրավական ռեժիմ հաստատելու պատասխանա­տու մարմինների, կազ­մա­կերպությունների, բնակչության  իրավահա­րա­բերություն­նե­րը, կիրառվող սահմանափակումներն ու միջոցները:

Այսպիսով, վերոնշյալ Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի այն բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտներում:

 

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների պատշաճ ապահովումը, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորությունը, որի բովանդակության մեջ ներառվում է` հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները, հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ իրավիճակ, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը, կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետները, ինչպես նաև որոշման հրապարակման առանձնահատկությունները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կա­ռավարման ոլոր­տի իրավական դաշ­տը նաև սահմանվում են  նոր հասկացություններ, որոնք առկա չեն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքում:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին առավել ընդգրկուն իրավասություններ են նախատեսվում, որոնք օպերատիվ գործելու տեսանկյունից արդյունավետ և նպատակահարմար են:

Ակնկալվող փոփոխություններով Կազմակերպությունները, ըստ  իրենց գործունեության առանձնահատկությունների, ևս մասնակից են դառնում արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկների նվազեցման, վաղ վերականգնմանն ու արձագանքման և հետաղետային վերականգնման գործընթացներին:

 

 

 

                                                      ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համընդգրկուն բնույթից ելնելով հետագայում կարող է ընդունվեն այլ ենթաօրենսդրական իրավական ակտեր, որոնց ընդունմամբ պայմանավորված հնարավոր է նախատեսվեն պետական կամ համայնքային բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում:

  • Քննարկվել է

    28.11.2019 - 13.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2733

Տպել

Առաջարկներ`

Հրաչյա Պետրոսյանց

04.12.2019

Դպրոցների հետ կապված մի հարց է ծագում, ստացվում է, որ ՔՊ պլանից բացի պետք է լինի նաև աղետների կառավարման պլան, որը իրականում համարյա նույն բանն է ընդգրկելու գումարած այնպիսի հարցեր, որոնք մշակելու համար պետք է բավականին լուրջ մասնագիտական գիտելիքներ։ Ճիշտ է նախագծում նշվում է, որ դրա համար պետք է կազմակերպությունների ղեկավարները և պաշտոնատար անձինք անցնեն վերապատրաստումներ, սակայն, ուղղակի վերապատրաստման արդյունքում դժվար թե կարողանանք մարդու մոտ ձևավորել աղետների ռիսկերի գնահատման կոմպետեցիաներ։ Ելնելով սրանից առաջարկում եմ, որ Աղետների ռիսկերի գնահատման և կառավարման պլանները յուրաքանչյուր կազմակերպության համար մշակվեն ԱԻՆ մասնագետների իրական մասնակցությամբ, այլ ոչ թե բոլոր կազմակերպություններին ինչ որ օրինակելի պլանի ձևի տրամադրմամբ։

Տեսնել ավելին