Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ, վավերացրել է մի շարք միջազգային բնապահպանական համաձայնագրեր (կոնվենցիաներ և դրանց արձանագրություններ), որոնցով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներում մեծ նշանակություն է տրվում Էկոլոգիական կրթությանը  և դաստիարակությանը: Բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է միջազգային պարտավորություններ, ինչպիսիք են՝ բնապահպանական հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացումը, համապատասխան կադրերի պատրաստումը և վերապատրաստումը և էկոլոգիական կրթության խթանումը:

 2018 թվականի փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը»։ Այն նախանշում է Հայաստանում էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառի զարգացման ուղիները։ Ռազմավարությունը վեր է հանում  էկոլոգիական կրթության և դաստիարակության հիմնախնդիրները, ներկայացնում է համակարգի զարգացումն ապահովող ռազմավարական գործողությունները, ինչպես նաև նախադպրոցական, միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթության ոլորտներում էկոլոգիական կրթության և դաստիարակության համակարգի զարգացումը։

Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը սահմանում է մի շարք իրավական ակտերում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որոնց շարքում են նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը   պայմանավորված է ինչպես վերը նշված խնդիրներով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 22-ի «2018 թվականի փետրվարի 22-ին «Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» N7  արձանագրային որոշմամբ հաստատված աղյուսակ 6-1 կետի՝  1.«Տեղական ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը  միջոցառման իրականացման անհրաժեշտությունից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված չեն էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառում համայնքների լիազորությունները և պարտականությունները։ Այս իմաստով համայնքների դերը անկյունաքարային է և անհրաժեշտություն է առաջանում սահմանել այն իրավական ակտով, ինչի արդյունքում համայնքներում կմեկնարկի այս գործառույթի իրականացումը ևս։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայով (Օրհուս, 1998թ․), «Կենսաբանական բազմազանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով, «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով, «Անապատացման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաով ստանձնած էկոլոգիական կրթության և դաստիարակության բնագավառին վերաբերվող պարտավորվածությունների իրականացմանը։

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հասարակության իրազեկման նպատակով Հայաստանի Հանրապետության  կառավարության արձանագրային որոշման նախագիծը տեղադրվել է շրջակա միջավայրի նախարարության կայքում http://mnp.am/ և արդարադատության նախարարության http://www.e-draft.am/ կայքում:

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ  իրավական ակտերում  փոփոխություններ  կատարելու անհրաժեշտություն չի  առաջանում:

 

                                               

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ  ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ

ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ

ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի   ընդունմամբ  պետական, կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.11.2019 - 13.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6158

Տպել