Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 21-ի N 289-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«««ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ» ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ,          Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի (ՄԶՕՀ) միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր-1673P» վարկային համաձայնագրի Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև համապատասխանաբար 2014 թվականի նոյեմբերի 12-ին և 2016 թվականի հունիսի 15-ին կնքված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր (ԵԳՖԱԾ) - Վարկ 2000000779, Դրամաշնորհ 2000000780», 2005 թվականի հունվարի 28-ին կնքված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր»-վարկ 653 AM և 2013 թվականի նոյեմբերի 29-ին կնքված «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր»  - Դրամաշնորհ COFIN-DK-817-AM համաձայնագրերով ամրագրված ծրագրերը  իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության  «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրակա­նաց­ման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից:

Փոփոխությունների արդյունքում ենթադրվում էր դադարեցնել ԾԻԳ-ի գործունեությունը և գործառույթները փոխանցել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը: Գործունեության դադարման որոշումը չէր վերաբերվում  ԾԻԳ-ի կազմում գործող և առանձնացած միավոր հանդիսացող Գյուղական ֆինանսավորման կառույցին (այսուհետ` ԳՖԿ) և նույն կառավարության որոշմամբ նախատեսվում էր լրացուցիչ բանակցություններ վարել և նախագիծ ներկայացնել ԳՖԿ-ի վերաբերյալ:

Սակայն ԳԶՄՀ-ի հետ քննարկումները և բանակցությունները հանգեցրին նրան, որ վերջինս համապատասխան գրությամբ մերժեց ԵԳՖԱ ծրագրի կոմպոնենտներից մեկի Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Հողերի կայուն կառավարում ծրագրի փոխանցումը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը և  մեկ այլ նամակով տեղեկացրեց, որ վերը նշված միջպետական համաձայնագրերի  նմանատիպ փոփոխությունները կարող են պահանջել երկարատև գործընթաց և անհրաժեշտություն առաջացնել ԳԶՄՀ-ի տնօրենների խորհրդի որոշմանը և հաստատմանը (որը կարող է նաև բացասական լինել):

Փոփոխությունների գործընթացը  կարող է տևել մեկ տարի և ավել, իսկ ԵԳՖԱ ծրագրի իրականացման վերջնաժամկետ է սահմանված 2021թվականի մարտի 31-ը:

Նշված փաստը հաշվի առնելով դոնոր կազմակերպությունը՝ ԳԶՄՀ-ն, առաջարկեց պահպանել ԾԻԳ-ի գործունեությունը մինչև ծրագրի ավարտը: Իսկ ԳՖԿ-ի մասով ԳԶՄՀ-ի որոշումները կարող են արագ տեղի ունենալ, եթե շարունակվի պահպանվել ԳՖԿ-ի ամբաղջական և առանձնացված գործունեությունը, որը կապահովի ԳՖԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետ իրականացումը:

Հետամուտ լինելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը` առաջարկվում է սույն նախագծով փոփոխություն կատարել ՀՀ Կառավարության 2019 թվականի մարտի 21-ի թիվ 289-Ն որոշման մեջ:

Նախագծով նախատեսվում է դադարեցնել ԾԻԳ-ի գործունեությունը, և հիմք ընդունելով Պետական կառավարչական հիմնարկների մասին օրենքի հոդված 11-ը, ԾԻԳ-ի կազմում գործող և առանձնացված միավոր հանդիսացող Գյուղական ֆինանսավորման կառույցը (ԳՖԿ-ն) առանձնացնել ԾԻԳ-ից և գրանցել որպես Գյուղական ֆինանսավորման կառույց պետական հիմնարկ, իսկ ԵԳՖԱ ծրագրի այն բաղադրիչների իրականացումը, որը իրականացվում էր ԾԻԳ-ի կողմից փոխանցել ԳՖԿ-ին:

Նշված մոտեցման հիմքում դրված է այն գաղափարը, որ ԳՖԿ-ն, միջպետական համաձայնագրերի համաձայն, կառավարում է ԳԶՄՀ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքում ձևավորված շրջանառու ֆոնդերը, միաժամանակ հանդիսանում է ԵԳՖԱ ծրագրի` գյուղական ֆինանսավորման աջակցություն կոմպոնենտի, իրակացնողը և այն հանգամանքը, որ ԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագրի բաղադրիչի մեծ մասը իրականացված է և ԵԳՖԱ ծրագրի մնացած հատվածը կարող է իրականացվել արդեն իսկ ավելի փոքր խմբով:

Ինչպես նաև հաշվի է առնվում այն, որ ծրագրի նմանատիպ փոփոխության դեպքում, ԳԶՄՀ-ի պնդմամբ, միջպետական համաձայնագրերի փոփոխությունները չեն պահանջի  ԳԶՄՀ-ի տնօրենների խորհրդի հաստատմանը և միջպետական համաձայնագրերի փոփոխությունները ավելի արագ կարող են տեղի ունենալ:  

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Միացման ձևով վերակազմակերպման  գործընթացը կհանգեցնի հետևյալին՝

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ԳՖԿ-ն կշարունակի կառավարել ԳԶՄՀ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքում ձևավորված շրջանառու ֆոնդերը, կշարունակի համակարգել բոլոր սուբսիդավորման ծրագրերի իրականացումը և համապատասխան վարկերի բազայի ձևավորումը և վարումը, կիրականացնի Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Հողերի կայուն կառավարում դրամաշնորհային ծրագիրը և ԳԶՄՀ-ի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագիրը և արդյունավետորեն կիրականացնի և ավարատին կհասցնի ԵԳՖԱ ծրագիրը:

Եվ այդ բոլոր ծրագրերը կիրականացվեն առանց վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին ֆինանսավորվող գործառնական ծախսերի կամ պետական բյուջետային ծախսերի, քանի որ ԳՖԿ-ն եկամուտներ ստեղծող կառույց է և համաձայն միջպետական համաձայնգրի այդ եկամուտները հանդիսանում են ԳՖԿ-ի շրջանառու ֆոնդերի մի մասը և ԳՖԿ-ի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են միայն այդ եկամուտների հաշվին և ոչ թե վարկային, դրամաշնորհային կամ պետական բյուջեի հաշվին:

  1. 3. Նախագծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից:
  2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի՝

  • Վարկային միջոցների հաշվին կատարվող ԾԻԳ-ի պահպանման ծախսերը կվերանան,
  • Իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետության բարձրացումը, քանի որ առաջարկվող մեխանիզմի դեպքում գործառնական ծախսերը կրճատվելու են էապես,
  • ԳԷՀ և ԳԶՄՀ-ի դրամաշնորհային ծրագրերի իրականացումը,
  • Շրջանառու ֆոնդերի արդյունավետ կառավարումը,
  • Վարկային պորտֆելի շարունակական աճի ապահովումը,
  • Տարեկան շուրջ 300 մլն ՀՀ դրամ շահույթի գեներացումը,
  • Սուբսիդավորման ծրագրերի իրականացումը,
  • Պետական պարտքի սպասարկումը,
  • Արտարժութային ռիսկերի կառավարումը,
  • Ճկուն կառավարման և արագ որոշումների կայացման հնարավորություն, որը բխում է առաջարկվող կառուցվածքից (քանի որ նախարարական հիերարխիան բացակայելու է),
  • Դոնորներից նոր ֆինանսավորում ստանալու հնարավորությունը:

 

 

 

 

 

 

 

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

««ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ» ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

««Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և հիմնարկի կազմում գործող առանձնացված կառույց հանդիսացող «Գյուղական ֆինանսավորման կառույցը» վերակազմավորելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

««ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ» ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

««Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և հիմնարկի կազմում գործող առանձնացված կառույց հանդիսացող «Գյուղական ֆինանսավորման կառույցը» վերակազմավորելու մասին»  կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:

  • Քննարկվել է

    27.11.2019 - 12.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6270

Տպել