Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 21-ի N 289-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

---- ---------------- 2019 թվականի N -------   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 289-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գործառույթներ վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 289-Ն որոշումը շարադրելնոր խմբագրությամբ.

 

«21 մարտի 2019 թվականի N 289-Ն

 

««ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ» ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.                                                                                                                                       

 

 

1․ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ նախաձեռնել Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև համապատասխանաբար «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարման ծրագիր (ԱԱՀԿԿ) – Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ - Դրամաշնորհ 2000001401» ֆինանսավորման համաձայնագրերի, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի (ՄԶՕՀ) միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր-1673P» վարկային համաձայնագրի Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև համապատասխանաբար 2014 թվականի նոյեմբերի 12-ին և 2016 թվականի հունիսի 15-ին կնքված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր (ԵԳՖԱԾ) - Վարկ 2000000779, Դրամաշնորհ 2000000780», 2005 թվականի հունվարի 28-ին կնքված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր»-վարկ 653 AM և 2013 թվականի նոյեմբերի 29-ին կնքված «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» - Դրամաշնորհ COFIN-DK-817-AM համաձայնագրերի համապատասխան փոփոխությունները։

2․ ««Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ հիմնարկ) գործունեությունը դադարեցնել, իսկ  հիմնարկի կազմում գործող և առանձնացված կառույց հանդիսացող «Գյուղական ֆինանսավորման կառույց»-ը վերակազմավորել որպես  Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց»  պետական հիմնարկի:

3․ «Գյուղական ֆինանսավորման կառույց»  պետական հիմնարկի հետ կապված հիմնադրման լիազորությունները  վերապահել Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

4․  Հաստատել` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» պետական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի։

  1. 5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

       1) հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.

     2) հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում այն հաշվառումից հանելու գործընթացը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին։

     3) ապահովել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» պետական հիմնարկի գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին։

  1. 2020 թվականի ապրիլի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշումը:

      7․ Սույն որոշման 1-ին կետով նշված միջպետական համաձայնագրերի իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց»  պետական հիմնարկին։

  1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրակա­նաց­ման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման պահից դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցել «Գյուղական ֆինանասավորման կառույց» պետական հիմնարկին, ինչպես նաև վերջինիս ամրացված գույքն ամրացնել  «Գյուղական ֆինանասավորման կառույց» պետական հիմնարկին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Քննարկվել է

    27.11.2019 - 12.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6200

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ