Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Տիգրան Սարաֆյան 03.12.2019 11:47:04 հանել նախագիծը, հետ կանչել, Ռազմավարության նախագծի մշակումը նախատեսված է Կառավարության ծրագրով և եթե դուք ունեք առարկայական դիտողություններ նախագծի որևէ դրույթի վերաբերյալ, հստակ ներկայացրեք:
2 Գյումրու տուն-ինտերնատ 04.12.2019 16:28:38 Տարեցների մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային, համայնքային ծառայությունների ներդրման ու զարգացման ռազմավարության մեջ հաշվի առնված չէ, որ տարեցներին խնամքի ծառայություններ մատուցող հաստատությունները հիմնականոմ ընդհանուր տիպի են և նրանց կողմից մատուցվող ծառայություններից օգտվում են նաև հաշմանդամություն ունեցող 65 տարին չլրացած անձք:(Օրինակ Գյումրու տուն-ինտերնատում նրանց թիվը կազմում է ընդհանուր խնամվողների մոտ 47%) Նախագծում չկա վիճակագրություն այն մասին ,թե ցերեկային և շուրջօրյա խնամք տրամադրող հաստությունների շահառուների ո՞ր մասն են կազմում հաշմանդամություն ունեցող 65 տարեկանը չլրացած մարդիկ: Առանձնացված չեն նրանց առանձնահատուկ կարիքները, պահանջմունքները, նշված չէ թե ընդհանուր տիպի տուն-իտերնատների ապաինստիտուցիոնալացումից հետո ոչ կենսաթոշակային տարիքի հաշմանդամների կարիքներին ու պահանջմունքներին համապատասխանող ինչպիսի հաստատություններ են գործելու: Միևնույն ժամանակ կարծում ենք, որ ներառական հասարակություն ստեղծելու, տարեցների և հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատիվ կյանք ապահովելու, նրանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև իրացման ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշ է զգալի մեծացնել պետական և ոչ պետական մարմինների ներգրավածությունը, մասնավորապես՝ ԿԳՄՍ, առողջապահւթյան նախարարությանների ինչպես նաև ՄԻՊ ինստիտուտի : Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում ենք՝ 1.Կատարել համապարփակ հետազոտություն, ընդհանուր տիպի խնամքի հաստատություններից օգտվող ոչ կենսաթոշակային տարիքի հաշմանդամների քանակի, նրանց խնամքի առանձնահատկությունների և կարիքների մասին: Դրա արդյունքում ռազմավարության մեջ ավելացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին հատուկ դրույթներ: 2.ԿԳՄՍ և առողջապահության նախարությունների հետ համատեղ իրականացնել միջոցառումներ տարեցների և հաշմանդամների խնամքով զբաղվող մասնագիտությունների ստեղծման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղությամբ: 3.ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ մշակել տարեցների և հաշմանդամների մշակութային ու սպորտային կյանքին ներառման ուղղված ռազմավարական միջոցառումներ: Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն: Ներկա դրությամբ համալիր հետազոտություն իրականացվում է տուն-ինտերնատներում՝ պարզելու համար խնամվողների կարգավիճակները, սոցիալական պահանջմունքներն ու կարիքները, միաժամանակ, մինչ հետազոտության վերջնական արդյունքների հրապարակումը, նախարարությունը տեղյակ է, որ ընդհանուր տիպի բոլոր տուն-ինտերնատների բնակիչների շուրջ 30%-ը կազմում են հաշմանդամություն ունեցող անձինք, համարյա նույն պատկերն է, մի փոքր ավելի (շուրջ 40%) մեծ թիվ են կազմում հաշմանդամություն ունեցող անձինք ցերեկային կենտրոնների շահառուների մեջ հաշմանդամություն ունեցող անձինք: Ինչպես երևում է ռազմավարության նախագծի վերնագրից, այն վերաբերում է միայն տարեցներին, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների, նրանց հասարակություն ներառման, մասնագետների վերապատրաստման և այլ հարցերը կանոնակարգվելու են այլ իրավական ակտով, մասնավորապես՝ մշակվել է ռազմավարության նախագիծ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: