Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի նպատակն է իրականացնել խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից աստիճանաբար և անցնցում անցում համայնքային ծառայությունների մատուցմանը, շեշտադրելով համայնքի և ընտանիքի դերը տարեցի կյանքում, ինչպես նաև տարեցի մասնակցությունը համայնքային կյանքում և որոշումների կայացմանը: ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածն ամրագրում է, որ տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից մեկն է և պետությունը պարտավոր է իր հնարավորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել նշված հոդվածում ամրագրված խնդիրների իրականացման համար:

Ակնկալվում է, որ Ռազմավարության գործողության ժամկետի ավարտին, կիսով չափ կնվազի տուն-ինտերնատներ դիմողների թիվը` ընդունելության կարգը և պայմանները վերանայելու արդյունքում, տուն-ինտերնատներում խնամվողների թիվը 60%-ով կնվազի, մեկ տուն-ինտերնատ կլուծարվի և հանրապետության բոլոր մարզերում կգործեն այլընտրանքային համայնքային ծառայություններ` համայնքային փոքր տներ, շուրջօրյա խնամող դայակի ծառայություն, աջակցություն տարեց խնամող ընտանիքին,  տարբեր ուղղվածության ցերեկային կենտրոններ, խնամատար ընտանիքի ծառայություն և այլն, մի մասն էլ կվերադառնա ընտանիք, որին կտրամադրվի սոցիալական աջակցություն:

 

  • Քննարկվել է

    22.11.2019 - 09.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12238

Տպել

Առաջարկներ`

Գյումրու տուն-ինտերնատ

04.12.2019

Տարեցների մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային, համայնքային ծառայությունների ներդրման ու զարգացման ռազմավարության մեջ հաշվի առնված չէ, որ տարեցներին խնամքի ծառայություններ մատուցող հաստատությունները հիմնականոմ ընդհանուր տիպի են և նրանց կողմից մատուցվող ծառայություններից օգտվում են նաև հաշմանդամություն ունեցող 65 տարին չլրացած անձք:(Օրինակ Գյումրու տուն-ինտերնատում նրանց թիվը կազմում է ընդհանուր խնամվողների մոտ 47%) Նախագծում չկա վիճակագրություն այն մասին ,թե ցերեկային և շուրջօրյա խնամք տրամադրող հաստությունների շահառուների ո՞ր մասն են կազմում հաշմանդամություն ունեցող 65 տարեկանը չլրացած մարդիկ: Առանձնացված չեն նրանց առանձնահատուկ կարիքները, պահանջմունքները, նշված չէ թե ընդհանուր տիպի տուն-իտերնատների ապաինստիտուցիոնալացումից հետո ոչ կենսաթոշակային տարիքի հաշմանդամների կարիքներին ու պահանջմունքներին համապատասխանող ինչպիսի հաստատություններ են գործելու: Միևնույն ժամանակ կարծում ենք, որ ներառական հասարակություն ստեղծելու, տարեցների և հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատիվ կյանք ապահովելու, նրանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև իրացման ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշ է զգալի մեծացնել պետական և ոչ պետական մարմինների ներգրավածությունը, մասնավորապես՝ ԿԳՄՍ, առողջապահւթյան նախարարությանների ինչպես նաև ՄԻՊ ինստիտուտի : Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում ենք՝ 1.Կատարել համապարփակ հետազոտություն, ընդհանուր տիպի խնամքի հաստատություններից օգտվող ոչ կենսաթոշակային տարիքի հաշմանդամների քանակի, նրանց խնամքի առանձնահատկությունների և կարիքների մասին: Դրա արդյունքում ռազմավարության մեջ ավելացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին հատուկ դրույթներ: 2.ԿԳՄՍ և առողջապահության նախարությունների հետ համատեղ իրականացնել միջոցառումներ տարեցների և հաշմանդամների խնամքով զբաղվող մասնագիտությունների ստեղծման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղությամբ: 3.ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ մշակել տարեցների և հաշմանդամների մշակութային ու սպորտային կյանքին ներառման ուղղված ռազմավարական միջոցառումներ:

Տիգրան Սարաֆյան

03.12.2019

հանել նախագիծը, հետ կանչել,

Տեսնել ավելին