Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը.

Նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65 - Ա որոշման հավելվածի 4.2 բաժնի առաջին պարբերությունով սահմանված նպատակից՝ քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավելում: 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Սոցիալական աջակցության ոլորտում առկա հարաբերությունները հիմնականում կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք): Օրենքով սահմանված են սոցիալական ծառայությունների հիմնական տեսակները, որոնց տրամադրման կարգն ու պայմանները սահմանվել են ՀՀ կառավարության մի շարք որոշումներով: Հաշվի առնելով ՀՀ կառավարության որդեգրած աղքատամետ քաղաքականությունը, մասնավորապես ծայրահեղ աղքատության վերացումը, անհրաժեշտոթյուն է առաջանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համատեքստում նախատեսել սոցիալապես անապահով, աղքատ ընտանիքների սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների բազմազանություն և դրանց տրամադրման համար անհրաժեշտ նորմատիվ դաշտ: Սակայն Օրենքով սահմանված սոցիալական ծառայությունների տեսականին չի բավարարում այդ խնդրի լուծմանը: Նման քաղաքականության իրականացման պահանջն է ձևավորվում նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից իրականացվող բազմաչափ աղքատության գնահատումը: Բազմաչափ աղքատությունը գնահատվում է հինգ չափումներով` զրկվածություն հիմնական պահանջմունքների ապահովման, կրթության, առողջապահության, աշխատանքի շուկայի և բնակարանային ապահովվածության տեսանկյունից:

Համաձայն ՀՀ ՎԿ վերլուծության տվյալների «2010-2017թթ. ժամանակահատվածում անհատների տեսակարար կշիռը, ովքեր ապրել են բոլոր հինգ չափումների մասով, որևէ զրկանքներ չկրող տնային տնտեսություններում, 20.0 տոկոսից աճելով կազմել է 32.6%:»[1], ինչը նշանակում է, որ բնակչության 67.4 %-ն առնվազն մեկ չափումով զրկանք է կրում: Միաժամանակ, դեռևս խնդրահարույց է սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման, կացարանի իրավունք ունեցող անձանց (ընտանիքներին) կացարանի տրամադրման կամ բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները: Գործող Օրենքը որոշակի սահմանափակումներ է սահմանել, որի պատճառով բնակարանային խնդիր լուծման հնարավոր օպտիմալ լուծման տարբերակների կիառումը հնարավոր չէ: Ներկայումս մտավոր կամ հոգեկան խնդիր ունեցող անձինք չեն կարողանում ստանալ սոցիալական ծառայություններ տնային պայմաններում, քանի որ այդ հանգմանքը հանդիսանում է հակացուցում: 

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է սահմանել նոր հասկացություններ` մասնավորապես «սոցիալապես անապահով ընտանիք» հասկացությունը, որը համապատասխանում է ՀՀ ՎԿ բազմաչափ աղքատության տեսանկյունից «զրկված» ընտանիքները, բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքների համար` տարբերակումներ` բնակարանային պայմանների բարելվամն կարիք ունեցողներ (սեփականության իրավունքոբ բնակտարածություն ունեցող, սակայն մեկ շնչին ընկնոց տարածքը չի բավարարում սահմանված նորմատիվին), անօթևան ընտանիք, որը չունի սեփականության իրավունքով բնակտարածություն և սոցիալապես անապոհով է, ինչես նաև «անուրեք»[2]` որոշակի բնակության վայր չունեցող անձը:  Նախագծով առաջարկվում է բնակարանային ապահովման տարբեր մեխանիզմներ` ըստ տարբեր խմբերի:

Նախագծով առաջարկվում է նաև, որ ՀՀ կառավարությունը կարող է սահամնել սոցիալական ծառայությունների այլ տեսակներ, դրանով տալով ճկունություն սոցիալական աղքատամետ կիրառական քաղաքականությանը: Այս մոտեցմանը օգնում է նաև սոցիալական ծառայությունների հավաստագրով տրամադրման նորմը, որը այդ սոցիալական ծառայության կարիքն ունեցող անձին (ընտանիքին) ընտրելու հնարավորություն է տալիս:

Օրենքով սահմանվում է նաև բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ևս մեկ տեսակ` փոքր տներ, որոնց առկայությունը նպաստելու է խնամքի հաստատությունների գործառնության ծախսարդյունավետության մեծացմանը: Նախագծով սահմանվում է նաև հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման հնարավորություն:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով կստեղծվեն հիմքեր սոցիալապես անապահով և խոցելի խմբերի համար համարժեք և բազմազան սոցիալական ծառայությունների տրմադրման հնարավորություն, կմեծացվի համակարգի գործառնության ծախսարդյունավետությունը:

3. Միջոցառման իրակացումից ակնկալվող արդյունքը

 «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի արդյունքում ակնկալվում է` ընտանիքներին տրամադրվող աջակցության բարձր հասցեականություն, սոցիալապես անապահով ընտանիքների զարգացած կարողություններ, ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակ ունեցող ընտանիքների առկայություն, նվազել է ընտանքիների երկարատև կախվածությունը պետական աջակցությունից, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, իրավակիրառական հստակ դրույթներ, իրականացվում է թիրախային ճկուն, ծախսարդյունավետ քաղաքականություն:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում էական ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

                                                  ՏԵՂԵԿԱՆՔ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա: 

[1] ՀՀ ՎԿ 2017թ. ՏՏԿԱՀ, «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական – վերլուծական զեկույց, 2018թ. էջ 71

[2] http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&query=%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D6%84

  • Քննարկվել է

    21.11.2019 - 06.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8623

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Սարաֆյան

03.12.2019

այս օրենքն անիմաստ է, եթե գործ պիտի անեք արեք, անուրեք բառը որտեղից է հորինվել, չեք գտնում որ նման ձևակերպումը վիրավորական է այդ մարդկանց համար և օրենքով դրա ամրագրումը, ավելի լավ է գումարներ հատկացրեք այդ կենտրոններում սահմանվածից ավելի թվով մարդկանց համար, ձմեռ է արագ գործել է պետք,

Տեսնել ավելին