Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1, 4.1-4.4-րդ  կետերով.

«3.1) սոցիալապես անապահով ընտանիք` ընտանիք, որը սոցիալական գնահատման արդյունքում ճանաչվել է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հիմնական պահանջմունքների նվազագույն պայմաններին  չբավարարող ընտանիք.

4.1) անուրեք` որոշակի բնակության վայր չունեցող անձ կամ ընտանիք.

4.2) անօթևան` ժամանակավոր կացարանում, բնակության համար չնախատեսված օբյեկտներում բնակվող, սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող և  կացարանով ապահովելու համար դիմելու պահին նախորդող 5 տարիների ընթացքում բնակարան (բնակելի տուն) չօտարած անձ (ընտանիք).

4.3) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող անձ (ընտանիք) սոցիալապես անապահով ընտանիք, որի բնակարանային պայմանները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն պայմաններին.

4.4) 4.4) սոցիալական տուն` մասնագիտացված սոցիալական ծառայությունների կարիք ունեցող անձանցով բնակեցված բազմաբնակարան շենք.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել 3.1-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

«3.1 Սոցիալական ծառայություններ կարող են տրամադրվել նաև վկայագրի (սերտիֆիկատի) հիման վրա, որի ձևը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»  

Հոդված 3. Օրենքի 8-րդ

1) հոդվածի 1-ին մասի

ա. 4-րդ կետը «ապահովելը» բառից հետո լրացնել «և բնակարանային պայմանների բարելավելը» բառերով,

բ. 7-րդ կետը «նպաստներ» բառից հետո լրացնել «, ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխ» բառերը,

գ. 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

2) հոդվածը լրացնել 2-րդ մասով հեևյալ բովանդակությամբ. 

«2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այլ սոցիալական ծառայություններ:»

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը «սննդի կազմակերպման» բառերից հետո լրացնել «, անվճար ճաշարանի, շրջիկ խոհանոցի,» բառերով.»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հոդված 12. Կացարանով ապահովելը և բնակարանային պայմանների բարելավելը

  1. Կացարանով ապահովվում են կամ բնակարանային պայմանները բարելավվում են սոցիալապես անապահով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող կամ անօթևան ընտանիքները, ինչպես նաև անուրեքները:
  2. Սոցիալապես անապահով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվում է`

1) հիպոտեքային վարկի արտոնյալ պայմաններ`

ա. հիպոտեքային վարկի կանխավճարի ամբողջական կամ մասնակի հատուցում.

բ. հիպոտեքային վարկի ամբողջական կամ մասնակի սպասարկում.

2) բնակարանի գնման վկայագիր:

  1. Սոցիալապես անապահով անօթևան ընտանիքներին տրամադրվում է`

1) բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցում.

2) սոցիալական տանը կացարան`

ա. պայմանագրային հիմունքներով անհատույց անժամկետ` միայնակ տարեցներին (ընտանիքին) կամ հաշմանդամություն ունեցող անձին (հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքին).

բ. սոցիալապես անապահով անօթևան ընտանիքներին կարճաժամկետ` ոչ ավելի 12 ամիս տևողությամբ` սոցիալական ծառայությունների համապատասխան համալիրով` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքի իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորման նպատակով:

  1. Անուրեքներին տրամադրվում է`

1)   ժամանակավոր օթևան, մինչև 90 օր տևողությամբ.

2) գիշերակաց` անսահմանափակ օրերի թվով.

  1. Կացարան է տրամադրվում ընտանիքում բռնության ենթարկված անձանց` որպես «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարան՝ մինչև 12 ամիս ժամկետով:
  2. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ընտանիքի սոցիալական գնահատման արդյունքում կարող է տրամադրվել

1) ընտանիքի սոցիալական զարգացման (տնտեսական հմտությունների ուժեղացման) սոցիալական ծառայություններ.

2) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձևով.

3) բժշկական օգնություն և սպասարկում.

4) սոցիալ-հոգեբանական օգնություն.

5) խորհրդատվական օգնություն.

6) այլ համարժեք սոցիալական ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում (հանրակրթական, մասնագիտացված բժշկական հաստատություն և այլն):

  1. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում տրամադրվում են՝

1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձևով.

2) կենցաղային սպասարկում` բաղնիք, լվացքատուն.

3) բժշկական օգնություն և սպասարկում.

4) սոցիալ-հոգեբանական օգնություն.

5) խորհրդատվական օգնություն.

6) այլ համարժեք սոցիալական ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում (հանրակրթական, մասնագիտացված բժշկական հաստատություն և այլն):

  1. Կացարանով ապահովելու և բնակարանային պայամանները բարելավելու դեպքերը, կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը «հաստատություններում» բառից հետո լրացնել «, այդ թվում փոքր տներում» բառերը, 6-րդ մասի «հաստատություններն» և «հաստատությունները» բառերից հետո լրացնել «, այդ թվում փոքր տներում» բառերով, 12-րդ կետի «և պայմանները» բառերը փոխարինել «, պայմանները և չափորոշիչները» բառերով:

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի

1) 5-րդ մասը լրացնել 5-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«5) հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայություններ.»

2) 9-րդ մասը լրացնել 9-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«9) հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի և սոցիալական այլ ծառայություններ.»

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:

 

  • Քննարկվել է

    21.11.2019 - 06.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8553

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Սարաֆյան

03.12.2019

այս օրենքն անիմաստ է, եթե գործ պիտի անեք արեք, անուրեք բառը որտեղից է հորինվել, չեք գտնում որ նման ձևակերպումը վիրավորական է այդ մարդկանց համար և օրենքով դրա ամրագրումը, ավելի լավ է գումարներ հատկացրեք այդ կենտրոններում սահմանվածից ավելի թվով մարդկանց համար, ձմեռ է արագ գործել է պետք,

Տեսնել ավելին