Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N-125 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ուսումնական հաստատությունների և մարզադպրոցների մարզադահլիճները դասաժամերից դուրս վարձակալական հիմունքներով տրամադրման հնարավորությունն առավել մատչելի և արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների շենքային պայմանների և մարզական գույքի առկայության վերաբերյալ կատարված ուսումնասիրության և վերլուծության արդյունքում պարզվել է, որ 225 ուսումնական հաստատություն չունի մարզադահլիճ, իսկ շուրջ 800-ը ունի վերանորոգման կարիք:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավելի քան 50%-ն ունի մարզադահլիճների ջեռուցման, ջրամատակարարման, տանիքի, հատակի, սանհանգույցների և հանդերձարանների մասնակի վերանորոգման կարիք:

Նախագծի նպատակն է առավել մատչելի և արդյունավետ դարձնել ուսումնական հաստատությունների և մարզադպրոցների մարզադահլիճները դասաժամերից դուրս վարձակալական հիմունքներով կամ անհատույց տրամադրման հնարավորությունը և դրանց օգտագործումը պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին կրթական և մարզական միջոցառումներ կազմակերպման համար:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող լրացման արդյունքում ակնկալվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների և մանկապատանեկան մարզադպրոցների համագործակցության միջոցով, ապահովել և բարձրացնել պատանիների և աղջիկների ֆիզիկական դաստիարակության արտադասարանական ձևերի, ֆիզկուլտուրային զանգվածային և մարզական միջոցառումների, ֆիզկուլտուրային առողջարարական աշխատանքների արդյունավետությունը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N-125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N-125 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդուն­մամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

  • Քննարկվել է

    19.11.2019 - 05.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6898

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Հովհաննիսյան

20.11.2019

Առաջարկում եմ չտարբերակել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող մարզաձևերի ֆեդերացիաները այն ֆեդերացիաներից, որոնք չեն ֆինանսավորվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Դրանով իսկ թույլ չտալ բյուրոկրատական կամ կոռուպցիոն ռիսկ։

Տեսնել ավելին