Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.amwww.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:

  • Քննարկվել է

    13.11.2019 - 28.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

27.11.2019 11:00

Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 898

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

24.11.2019

Հարգելի գործընկերներ, Մեր կազմակերպությունը քննարկել է ՀՀ արդարադատության նախարարության www.e-draft.am պաշտոնական կայքում տեղադրված հետեւյալ օրինագծերը. 1. «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 2. «Երևան քաղաքի զարգացման 2020 թվականի ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 3. «Երևան համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 4. «2020 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 5. «Երևան համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, 6. «2020 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Վերոհիշյալ նախագծերի վերաբերյալ մեր կարծիքն ու առաջարկությունները ներկայացնում ենք սույն կայքի համապատասխան բաժնում՝ նամակ նախագծի հեղինակին։ Դրանք կուղարկվեն նաև Երևանի քաղաքապետին։ Նախագծերի վերաբերյալ մեր մյուս դիտարկումները կներկայացվեն հանրային լսումների ժամանակ: Վերոնշյալ փաստաթղթերի հանրային քննարկման ժամկետն ավարտվում է 2019 թ․ նոյեմբերի 28-ին, սակայն ՀՀ ԱՆ www.e-draft.am կայքում չկա որևէ նշում դրանց կողմ եւ դեմ քվեարկած անձանց մասին: Կարող ե՞ք արդյոք հանրային քննարկման ժամանակ ներկայացնել այդ վիճակագրությունն, ինչպես նաեւ առաջարկությունների ամփոփաթերթը: Հարգանքով, "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

19.11.2019

Առաջարկում ենք կազմակերպել Երևանի կանաչ գոտիների (ծառերի) գույքագրում GPS համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, որի արդյունքում կստեղծվի տվյալների բազա յուրաքանչյուր ծառի համար (ծառի պատմություն) և կանաչ գոտիների քարտեզ: Կանաչ գոտիների գույքագրումը հնարավորություն կտա անձնագրավորել յուրաքանչյուր ծառը ու հետագայում կառավարելի դարձնել մինչ այժմ շարունակվող կանաչ գոտիների անվերահսկելի ոչնչացումը և դրական ազդեցություն կունենա քաղաքի շրջակա միջավայրի վրա: Գույքագրման տևողությունը 3,5 ամիս, բյուջեն՝ 15.000.000, որից 6.500.000 դրամը ծախսվելու է անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելու համար: Գույքագրումը իրականացվելու է «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ փորձառու մասնագետների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության հետ համատեղ: Լուծում Գաղափարի լուծումը իրականացվելու է երեք փուլով՝ 1 փուլ - համաձայնեցում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության հետ, սարքավորումների ձեռք բերում և աշխատանքային խմբի ձևավորում, աշխատանքային խմբի հրահանգավորում: 2 փուլ - ծառերի գույքագրում ըստ առանձին փողոցների և զուգահեռ տվյալների բազայի ստեղծում, ծառերի անձնագրավորում և ճշտումների իրականացում: 3 փուլ - գույքագրման աշխատանքների ավարտ, տվյալների բազայի վերջնական ստեղծում, տեղեկատվական համակարգի հետագա կառավարման հանձնում քաղաքապետարանին կամ այլ մասնագիտացված կառույցին: Կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում հանրությանը:

Տեսնել ավելին