Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 122-րդ հոդ­վածի 8-րդ մասի համաձայն, համախառն եկամտից նվազեցվող գույքի որա­­կական, պատա­հա­կան, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստա­թղթա­­վորման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

 Ներկայումս հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի կորստի փաս­տաթղթավորման կարգ սահմանված է ՀՀ կառավարության 2012 թվա­կանի դեկ­տեմ­բերի 20-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի այլ կորուստների չափերը սահմանելու կարգի մասին» թիվ 1594-Ն որոշ­մամբ:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հա­յաս­տանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 122-րդ հոդ­վածի 3-6-րդ մա­սե­րով սահմանված կորուստների փաստաթղթավորման կարգ ներկայումս սահմանված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­­նել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատա­հա­կան, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկման բազայի որոշման նպա­տա­կով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատա­հա­կան, տեխ­նո­լո­գիա­կան և այլ կորուստների փաստաթղթավորման կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկա­մտից նվազեցվող գույքի որակական, պատա­հա­կան, տեխնոլոգիական և այլ կորուստ­ների փաստաթղթավորման կարգը:
  • Քննարկվել է

    12.05.2017 - 02.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10113

Տպել