Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության <<Ձորակ>> հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության ննջարանային մասնաշենքում բնակվող ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

-------------------- 2017  թվականի    N   -Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ <<ՁՈՐԱԿ>> ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՆՋԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Համաձայն «Հայաստանի Հան­րապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հա­յաս­տանի Հանրապե­տության օրենքի N 1 հավելվածի՝ բյո­ւջե­տա­յին ծախսերի գործա­ռա­կան դա­սա­կարգման 10 բաժնի, 06 խմբի, 01 դասի, «02. «Ձորակ» հոգեկան առող­ջու­թյան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի ննջարանային մաս­նա­շեն­քի տարածքում բնակ­­վող ընտա­նիքներին բնակարանով ապահովում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր)՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ կազմակերպություն) ննջարանային մասնաշենքում բնակվող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը լուծել ծրագրով նախա­տես­ված հատ­կա­ցում­ների հաշվին՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով:
  2. Սահմանել, որ՝

1) բնակարանով ապահովման նպատակով կազմակերպության ննջարանային մաս­նա­շեն­քում բնակ­­վող ընտա­նիքներին ֆինանսական աջակցության տրամադրումը բնակարանի գնման վկայագրի միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N309-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված ընթացակարգի համաձայն.

2) կազմակերպության ննջարանային մասնաշենքում բնակվող և հաշվառված ընտանիքներն ունեն բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք օտարած չլինելու պայմանով.

3) բնակարանի գնման վկայագրով նախատեսվող գումարի չափը կազմում է՝ մեկ սենյականոց բնակարանի համար՝ 9.640,0 հազար դրամ, երկու սենյականոց բնակարանի համար՝ 14.580,0 հազար դրամ,  երեք սենյականոց բնակարանի համար՝ 19.440,0 հազար դրամ.

4) կազմակերպության ննջարանային մասնաշենքում բնակվող ընտանիքներին բնակարանի գնման վկայագրերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և բնակարանների գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի միջև կնքված և նոտարի կողմից վավերացված  պայմանագրի հիման վրա.

5) սույն կետի 4-րդ ենթակետում նշված բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետը 2017 թվականի դեկտեմբերի  20-ն է.

6) բնակարանի գնման վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացն իրականացնող հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի աշխատակարգը և սույն որոշմամբ նախատեսված բնակարանի գնման վկայագրի և պայմանագրի ձևերը.

2)  կազմակերպության ննջարանային մասնաշենքի տարածքում բնակվող  ընտանիքների բնակարանային խնդիրների ամբողջական լուծման նպատակով`  անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել միջծրագրային վերաբաշխման առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների սահմաններում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարցումը ստանալուց հետո` 7-օրյա ժամկետում համապատասխան տեղեկատվություն տրամադրել կազմակերպության ննջարանային մասնաշենքում բնակվող՝ բնակարանների գնման վկայագրերի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքների (անձանց) մասին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.05.2017 - 20.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

05.05.2017 15:50

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8471

Տպել