Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության <<Ձորակ>> հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության ննջարանային մասնաշենքում բնակվող ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

     ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի երկու սոցիալական խնդիր. առաջին՝ ֆինանսական աջակցություն կցուցաբերվի տարիներ շարունակ  <<Ձորակ>> ՊՈԱԿ-ի  ննջարանային մասնաշենքում բնակվող ընտանիքներին՝ իրենց բնակարանի խնդիրը լուծելու համար, մասնավորապես՝ նախատեսվում է ֆինանսական աջակցությունը տրամադրել բնակարանի գնման վկայագրերի միջոցով, և երկրորդ՝ ՊՈԱԿ-ին պատկանող մասնաշենքի ազատված սենյակները կօգտագործվեն նպատակային, մասնավորապես՝ կընդլայնվի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների տեսականին և կբարելավվի խնամքի ծառայությունների որակը:

 

 

  • Քննարկվել է

    05.05.2017 - 20.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

05.05.2017 15:50

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8472

Տպել