Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

՛՛......՛՛ .....................2019 թ.    N............Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝210.03225) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ):
  2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
  3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարությունը:
  4. Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Դիանա Ռոբերտի Գալոյանին(անձնագիր` AP 0637117 , տրված՝ 2016-11-29, 004-ի կողմից):
  5. Առաջարկել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
  6. Սահմանել, որ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև հիմնադրամի գիտական խորհրդի ձևավորումը:
  7. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Պետական գույքի կառավարման կոմիտեի/այսուհետ՝ կոմիտե/ տնօրինությանը:
  8. Կոմիտեի տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել հիմնադրամին:

9.Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ, 5-րդ և 8-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում, հիմք ընդունելով չափագրման արդյունքները, հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 3 հավելվածի 1-ին,2-րդ 3-րդ և 4-րդ  տողերում նշված անշարժ գույքի վերաբերյալ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխման մասին համաձայնագրեր(այսուհետ՝ համաձայնագրեր), ինչպես նաև սույն որոշման N 3 հավելվածի  5-րդ և 6-րդ տողերում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագրեր)՝  դրանցում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով հիմնադրամին, պայմանագրերի  և համաձայնագրերի նոտարական վավերացման և դրանցից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:

10.Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի    նախարարին ՝

  • սույն որոշումն ուժի մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. ապահովել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական     ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունները հիմնադրամին փոխանցման ակտը.

2)  հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝

ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը,

բ. ապահովել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ     առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։

  1. Սահմանել, որ հիմնադրամը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

12.Դադարեցնել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու (պետական հաշվառման համարը՝ 29.060.02092) և Եղեգնաձորի(պետական հաշվառման համարը՝65.060.00594) մասնաճյուղերի գործունեությունը:

  1. Սահմանել, որ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերն իրենց գործու­նեու­թյունը կարող են շարունակել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամում, որպես  կառուցվածքային ստորաբաժանումներ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    05.11.2019 - 20.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 408

Տպել