Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2019 թվականի N        –Ն 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
  • որոշման N 1 հավելվածում`

ա. 11-րդ կետը «օրն է» բառից հետո լրացնել «, երբվանից նշանակվում է կենսաթոշակը։ Ընդ որում Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից» բառերով,

բ. 14.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.5-րդ կետ.

«14.5. Մինչև 1996 թվականի նոյեմբերի 10-ն աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստատուղթ չի պահանջվում, եթե անձն աշխատել է քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում առանց ենթակա կազմակերպությունների:»,

գ. 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին, 25.2–րդ և 25.3‑րդ  կետեր.

«25.1. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակաշրջանի մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի, ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի ավիաէսկադրիլիայի թռիչքային և թռիչքափորձարկման անձնակազմերի պաշտոններում ծառայելու աշխատելու  ժամանակահատվածները:

25.2. Քաղաքացիական ավիացիայի ինժեներատեխնիկական ծառայության աշխատողների ծառայելու ժամանակահատվածների մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի ինժեներատեխնիկական ծառայությունում, ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի ավիաէսկադրիլիայի ինժեներաավիացոն ծառայությունում սույն որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 4-րդ կետում նշված պաշտոններում աշխատելու ժամանակահատվածները:

25.3. Օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունում 2009 թվականի մայիսի 1-ից հետո սույն որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 4-րդ կետում նշված պաշտոններում աշխատած ժամանակահատվածները հաշվառվում են այդ կազմակերպության` օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելու իրավունք տվող սերտիֆիկատի վավերականության ժամանակահատվածում:»,

դ. 28-րդ և 29-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,

ե. 41-րդ կետի 7-րդ ենթակետում «լրացուցիչ փաստաթուղթ» բառերը փոխարինել «փաստաթուղթ (տեղեկատվություն)» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերի դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ այդ ենթակետերում նշված փաստաթղթերը  հայտնաբերվել են զինծառայողի անձնական գործում:»,

զ. 42-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի 41-րդ կետի 7-րդ ենթակետում նշված դեպքում կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է այն օրվանից, երբվանից պետք է հաշվարկվեր (վերահաշվարկվեր` հաշվի առնելով կենսաթոշակի գործում հայտնաբերված փաստաթուղթը (տեղեկատվությունը), բայց  ոչ շուտ, քան դիմումը (որի հետ ներկայացվել է այդ փաստաթուղթը) ներկայացնելու օրը: Եթե կենսաթոշակի գործում առկա չէ դիմում, որի հետ ներկայացվել է հայտնաբերված փաստաթուղթը տեղեկատվությունը), ապա կենսաթոշակը վերահաշվարկվում է այն օրվանից, երբ հայտնաբերվել է այդ փաստաթուղթը  (տեղեկատվությունը)։»,

է. 43-րդ կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետ. 

«3.1) կենսաթոշակ ստանալու իրավունքը օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 3‑րդ կետով սահմանված կարգով վերականգնվելու դեպքում անձը ներկայացրել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո ընկած ժամանակահատվածում աշխատանքային ստաժի մասին փաստաթուղթ.»,

ը. 49-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 49.1-ին կետ.

«49.1. Եթե  կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվա դրությամբ անձն ունեցել է այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացրել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 2019թ. հուլիսի 25-ը`  կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա նրա կենսաթոշակի նշանակման օր է համարվում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, և նրան դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար վճարվում է չվճարված կենսաթոշակի գումար:».

թ. 50.2-րդ կետի «նշանակելու» բառը փոխարինել «ստանալու իրավունքը վերականգնելու» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:»,  

ժ. 61-րդ կետի «կենսաթոշակառուի հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում» բառերը փոխարինել «ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում» բառերով,

ի. 69-րդ կետը «դեպքի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքի» բառերով,

  • որոշման N 2 հավելվածում`

ա. 21.3-րդ կետի «ժամանակավորապես» բառը փոխարինել «անորոշ կամ որոշակի ժամկետով» բառերով.

բ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը նրա ծնողի աշխատանքային ստաժում հաշվառվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված` հաշմանդամ երեխա ճանաչելու, հաշմանդամության ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով, իսկ հաշմանդամ երեխայի խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում` նաև խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:»,

գ. 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին կետ.

«28.1 Առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում հաշվառվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված` խնամարկյալի հաշմանդամության խմբի և ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով և խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:», 

դ. 51-րդ կետը «մասնակի» բառերից հետո լրացնել «,կամ երկարամյա ծառայության» բառերով.

  • որոշման N 5 հավելվածում`

ա. 4-րդ կետի 1-ին ենթակետի «բոլոր անվանումներ» բառերից հետո լրացնել «այդ թվում` դիագնոստիկ լաբորատորիայի» բառերը.

բ. 4-րդ կետի 3-րդ ենթակետի «ավիացիոն» բառը փոխարինել «այդ թվում` վերահսկողության բաժնի» բառերով.

գ. 4-րդ կետի 4-րդ ենթակետը «պետեր» բառից հետո լրացնել «, նրանց տեղակալներ» բառերով,

  • որոշման N 6 հավելվածի աղյուսակի`

ա. 8-րդ կետի 3-րդ սյունակը «մարզիչ» բառից հետո լրացնել «, դասատու, ուսուցիչ, մանկավարժ» բառերով,

բ. 9-րդ կետի 3-րդ սյունակը «խմբագիր,» բառից հետո լրացնել «ավագ,» բառով,

  • որոշման N 10 հավելվածում`

ա. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունում աշխատած անձը` անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև այդ կազմակերպության հետ կնքած աշխատանքային պայմանագիրը և օդանավերի տեխնիկական սպասարկման վկայականը կամ քաղաքացիական ավիացիայի տեխնիկական սպասարկման վկայականը:».

բ. 28-րդ կետի 3-րդ ենթակետը «վկայականը» բառից հետո լրացնել «կամ մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը`  վավերացված ապոստիլով» բառերով,

գ. 28-րդ կետի 4-րդ ենթակետը «վկայականը» բառից հետո լրացնել «կամ մահվան փաստը հավաստող փաստաթուղթը» բառերով, 

դ. 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 30-րդ  կետ.

«30. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայացած և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացած անձի դեպքում, բացի սույն ցանկի 28-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    05.11.2019 - 20.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6495

Տպել

Առաջարկներ`

Գյուլվարդ Սահակյան

05.11.2019

Բարև Ձեզ :Ուրախ ենք նմանատիպ օրենսդրական փոփոխությունների համար ; Խնդրում եմ ուշադրություն դարձրեք հետևյալ առաջարկության վրա; Մինջև ԽՍՀՄ կարգերի փլզումը կոլտնտեսությունների ժամանակ արխիվները գրվել են շատ անփույթ և կամայական , այժմյան սերունդը , որը դառնում է թոշակառու/ 63-65 /տարեկան զրկվում է իր աշխատանքային ստարժից ,կամ չեն պահպանվել կամ չի արձանագրվել կամ գրվել է միայն տան մեծերի անուններով որոնք մահացել են , ուզում եմ առաջարկել՝ անձը որը աշխատել է 20-30 տարի ֆերմաներում կամ դաշտերում երեք հոգու վկայության դեպքում կազմվի արձանագրություն և այն հանդիսանա աշխատանքային ստարժ ;Նմանատիպ դեպքերը այնքան շատ են ,որ սա դարձել է ժողովրդի ամենացավոտ և խնդրահարույց փաստը ;Կարող եմ արձանագրել բազմաթիվ դեպքեր որ մարդը փաստացի զրկվում է և կենսաթոշակի տարիքից ,որը իրավունք ունի ստանա 63 տարեկան հասակում ,և ստարժից որը վաստակել է ամբողջ կյանքում ;Նախապես շնորհակալ եմ ;

Տեսնել ավելին