Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան 2019 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-112-Ն օրենքի  ընդունմամբ:

 Ներկայացվող նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան սահմանվել է.

  1. եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվա դրությամբ անձն ունեցել է այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացրել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 2019թ. հուլիսի 25-ը` կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա նրա կենսաթոշակի նշանակման օր է համարվում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, և նրան դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար վճարվում է չվճարված կենսաթոշակի գումար:
  2. թաղման նպաստ է վճարվում նաև վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքում:
  3. ուժը կորցրած է ճանաչվել N 1 հավելվածի 28-րդ և 29-րդ կետերը, ըստ որի` համատեղությամբ աշխատելու դեպքում մասնակի կենսաթոշակ չէր նշանակվում:

 Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների:   

  

 

 

  • Քննարկվել է

    05.11.2019 - 20.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6401

Տպել

Առաջարկներ`

Գյուլվարդ Սահակյան

05.11.2019

Բարև Ձեզ :Ուրախ ենք նմանատիպ օրենսդրական փոփոխությունների համար ; Խնդրում եմ ուշադրություն դարձրեք հետևյալ առաջարկության վրա; Մինջև ԽՍՀՄ կարգերի փլզումը կոլտնտեսությունների ժամանակ արխիվները գրվել են շատ անփույթ և կամայական , այժմյան սերունդը , որը դառնում է թոշակառու/ 63-65 /տարեկան զրկվում է իր աշխատանքային ստարժից ,կամ չեն պահպանվել կամ չի արձանագրվել կամ գրվել է միայն տան մեծերի անուններով որոնք մահացել են , ուզում եմ առաջարկել՝ անձը որը աշխատել է 20-30 տարի ֆերմաներում կամ դաշտերում երեք հոգու վկայության դեպքում կազմվի արձանագրություն և այն հանդիսանա աշխատանքային ստարժ ;Նմանատիպ դեպքերը այնքան շատ են ,որ սա դարձել է ժողովրդի ամենացավոտ և խնդրահարույց փաստը ;Կարող եմ արձանագրել բազմաթիվ դեպքեր որ մարդը փաստացի զրկվում է և կենսաթոշակի տարիքից ,որը իրավունք ունի ստանա 63 տարեկան հասակում ,և ստարժից որը վաստակել է ամբողջ կյանքում ;Նախապես շնորհակալ եմ ;

Տեսնել ավելին