Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության և պաշարների կառավարման հայեցակարգին և Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության և պաշարների կառավարմանն և զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

<> <> 2019 թվականի N _____ Լ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԲԱՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԲԱՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշմամբ հաստատված հավելված N1-ի 141-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության և պաշարների կառավարման հայեցակարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
  2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության և պաշարների կառավարման և զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի։

 

 Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2019 թվականի

_______________ ____ի N    որոշման

 

  Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԲԱՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

  1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

  1. <<Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության և պաշարների կառավարման>> հայեցակարգի (այսուհետ՝հայեցակարգ) նախագիծը մշակվել է Ջրային կոմիտեի կողմից։ 
  1. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ 
  1. Ջրի առաջարկի և պահանջարկի գնահատման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ջրամբարաշինության և գյուղատնտեսական նպատակով ներկայում և ապագայում օգտագործելի ջրի (այսուհետ՝ ջրային պաշար) կառավարման հեռանկարային ծրագրի հայեցակարգը: Հայեցակարգը հիմնավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվող ջրային պաշարների առաջարկի հեռանկարը, որի հիմքում դրված են ջրամբարներում ջրային պաշարի կուտակման, մակերևութային հոսքերի կարգավորման հնարավորությունները և դրանց հետագա օգտագործման ռազմավարությունը։
  2. Սույնհայեցակարգում ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում միջնաժամկետ հատվածում ջրամբարաշինության և ջրային պաշարների կառավարման, ինչպես նաև զարգացմանն ուղղված միջոցառումներն ու դրանց ապահովման մեխանիզմները։
  3. Հայեցակարգը հիմնականում անդրադառնում է ՝
  • գյուղատնտեսական նպատակով ջրերի նկատմամբ առաջարկի և պահանջարկի գնահատմանը.
  • ջրային պաշարների ջրառաջարկի հնարավոր դեֆիցիտի պայմաններում հանրապետության ջրի պահանջարկի բավարարման հեռանկարային խնդիրների լուծման ուղիներին և ջրերի նկատմամբ առաջարկի և պահանջարկի գնահատականին.
  • ջրերի վնասակար ներգործությունների կանխարգելման և մեղմման միջոցառումներին.
  • ջրային պաշարների օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիներին.
  • ջրային պաշարների օգտագործման ռազմավարության հստակեցմանը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքից.
  • առկա ջրամբարների հիդրոտեխ­նիկական կառուցվածքների պատշաճ շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը,
  • նոր ջրամբարների կառուցմամբ ջրային պաշարների կուտակման և ամբարման նախադրյալների ստեղծմանը, գոյություն ունեցող ջրամբարների տեխնիկական վիճակի բարելավմանը,
  • ջրային պաշարի, ռազմավարական ջրային պաշարի, օգտագործելի ջրային պաշարների պահպանմանը և ավելացմանն ուղղված միջոցառումներին, ջրային համակարգերի դասակարգումը, պետական նշանակության ջրային համակարգերի որոշման չափանիշների և այդ համակարգերի ցանկի սահմանումը.
  • Սույն հայեցակարգի և ոլոտը կարգավորող իրավական ակտերի ընդունման ու կատարման, դրանց կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների, պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող գործողությունների համակարգմանն ուղղված միջոցառումների սահմանմանը, ինչպես նաև այլ օրենսդրական բարեփոխումներին.
  • հասարակության իրազեկության ապահովմանը։

 

 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 

  1. Հայեցակարգը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին>> N 650-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի 141-րդ կետի պահանջներին համապատասխան։
  2. Հայեցակարգի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մակերևույթային հոսքի կարգավորման, օգտագործելի ջրային պաշարի ավելացման նպատակով ջրամբարաշինության զարգացմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտությամբ։
  3. Հայեցակարգի հիմնական նպատակն է՝ ռազմավարական ջրերի պաշարների ավելացում և գետային հոսքի կարգավորում։
  4. Ջրային պաշարների կառավարման ցանկացած հարց կարող է դիտվել միայն մի շարք տարբեր բնագավառների զարգացման հեռանկարների տեսանկյունից, որոնք հետևյալն են.
  • ջրի հաշվեկշռի բաղադրիչ
  • տնտեսական և ֆինանսական բաղադրիչ
  • ինժեներական-տեխնոլոգիական բաղադրիչ
  • շրջակա միջավայրի և ջրի որակի բաղադրիչ
  • կառուցվածքային և իրավական բաղադրիչ
  • սոցիալական և առողջապահական բաղադրիչ
  1. Ջրային համակարգերից ջրային պաշարի կառավարման, ջրամբարների, ջրանցքների, խողովակաշարերի շահագործման և պահպանման պատասխանատվությունները բաշխված են բազմազան վարչական ստորաբաժանումների միջև։ Այդ տարալուծումն այնքան անհստակ է և չհիմնավորված, որ իրականում <<ջրային ոլորտ>> որպես այդպիսին գոյություն չունի։
  2. Ջրի բնագավառում գործողությունների պլանավորումն ու իրականացումը պետք է կոորդինացվի և համակցվի բոլոր բնագավառների հետ։
  3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է գործի որպես պետական ջրային պաշարների պահապան և ջրային պաշարների կառավարման, ջրի անաչառ բաշխման և օգտագործման և միջազգային ջրային հարցերի համար հիմնական պատասխանատու և լիազոր։
  4. Ջրային համակարգից օգտվելու ցանկացած լիազորություն պետք է տրվի ժամանակավոր ձևով և այնպիսի եղանակով, որը հստակ է, ապահով և կանխատեսելի։ Ջրի արդյունավետ օգտագործման երկարաժամկետ սկզբունքը պետք է լինի սպառողների համար ջրի ապահովման ծախսերի դիմաց, ներառյալ ենթակառուցվածքի և ջրի կառավարման գործունեության համար ծախսերը, համարժեք սակագների սահմանումը։ Երկարաժամկետ առումով ջրի ապահովման մեջ ֆունկցիաներից շատերը կարող են ստանձնվել մասնավոր սեկտորի կողմից։
  5. Շահագրգիռ կողմերի մասնակցությունը պետք է հնարավոր դարձվի ջրային պաշարների և ջրի օգտագործման վերաբերյալ տեղեկատվության տարածմամբ, իրազեկության բարձրացման և ուսուցման միջոցով։
  6. Ջրի կառավարումը պետք է ներառի տնտեսական խթանների օգտագործումը։

  

  1. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 
  1. Ջրային պաշարների համապարփակ կառավարումը և պլանավորումը ընդգրկում են մեծ թվով բարդ հարցեր և հիմնախնդիրներ։ Այդ իրավիճակում անհրաժեշտ է տեսանելի դարձնել բոլոր հարցերի և մոտեցումների փոխկախվածությունները։
  2. Որոշ գնահատականներով, կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրային պաշարների սպասվող նվազումը, ինչպես նաև ոռոգման ջրի պահանջարկի նմանօրինակ աճի տեմպերը, կանխատեսվում է, որ մեր հանրապետությունում կզգացվի ջրային պաշարների պակաս։ Այս պարագայում առանց նոր ջրամբարների կառուցման հնարավոր չի լինի լուծել հանրապետության ոռոգման ոլորտի խնդիրները, այդ թվում` Սևանա լճի մակարդակի աճի ապահովումը։
  3. Ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը կնպաստի ինքնահոս եղանակով մատակարարվող ջրի կշռի մեծացմանը։
  4. Հայեցակարգն անդրադառնում է առկա ջրամբարների տարողության և շահագործողական բնութագրերին, ջրային պաշարների դեֆիցիտի մեղմացման և դրանց արդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծմանը։
  5. Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականներից հետո, շահագործման և պահպանման գումարների խիստ անբավարարության պայմաններում, ջրամբարների անվտանգ շահագործումն ապահովող կառուցվածքների տեխնիկական վիճակը վատթարացել է, ինչն ի վերջո կարող է առաջ բերել վթարներ և պատվարների փլուզումներ։ Որոշ ջրամբարներում առկա էին նաև նախագծային խնդիրներ` կապված հեղեղային ջրհեռների և ոռոգման ջրթողների ցածր թողունակության հետ։
  6. Պատվարների անվտանգության ավելացմանն ուղղված աշխատանքները ներառել են շեպերի կայունության ապահովում, մոնիտորինգի և անվտանգության սարքավորումների տեղադրում, շահագործման պայմանների բարելավում և այլն։
  7. Մի շարք ջրամբարներում իրականացվել են հակաֆիլտրացիոն միջոցառումներ, որոնց չիրականացնելու դեպքում կտուժեր պատվարի կայունությունը։ Որոշակի աշխատանքներ են տարվել գործող ջրամբարների շահագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
  8. Ջրամբարների անվտանգության ապահովման համալիր ծրագրերը կազմվել են հիդրոհանգույցների վթարների ռիսկի կամ վթարի դեպքում, բնակչության ազդարարման, տարահանման, տեղավորման, կենցաղային պայմանների ստեղծման և հետևանքների վերացման ուղղությամբ։ Դրանք մշակվել են յուրաքանչյուր ջրամբարի համար առանձին-առանձին` հաշվի առնելով յուրաքանչյուրի ջրածածկման բնույթը և ծավալները։
  9. Ներկայումս շահագործվող ջրամբարների թվում կան այնպիսիք, որոնց համար իրականացնելով հակաֆիլտրացիոն միջոցառումներ ջրամբարի թասում և հիդրոտեխնիկական կառուցվածքներում հնարավոր է զգալի մեծացնել դրանց շահագործման արդյունավետությունը։
  10. Հանրապետությունում ջրամբարաշինության կարևորագույն խնդիրներն են` արդիականացնել կիսավարտ ջրամբարների նախագծանախահաշվային փաստաթղթերը, նոր տեխնիկատնտեսական հիմնավորումներ տալ նախկինում նախագծված ջրամբարներին։
  11. Ջրամբարաշինության ոլորտը կարգավորվում է ՀՀ ջրային օրենսգրքով, <<Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին>> ՀՀ օրենքով, <<Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին>> ՀՀ օրենքով, <<Սևանա լճի մասին>> ՀՀ օրենքով, <<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին>> ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով։ 
  1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 
  1. Ջրամբարաշինության զարգացմանն ուղղված հայեցակարգի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ջրային պաշարների ամբարումը, անվտանգության մակարդակի բարձրացումը, Սևանա լճի ջրային պաշարների պահպանությունը։
  2. Ջրային պաշարների և ոռոգման համակարգերի կառավարման նպատակներն են՝

1) ջրային պաշարների օգտագործումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերի համաձայն.

2) ջրերի օգտագործումը, ավանդական՝ ջրահոսքի հունի սահմաններում պատմական, ոչ արդյունահանման նպատակով.

3) գյուղատնտեսական՝ ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, անասնապահության և այլ ոչ արդյունաբերական ջրապահանջի կարիքների բավարարումը.

4) էներգետիկ` էներգիայի արտադրության ջրապահանջի կարիքների բավարարումը.

5) արդյունաբերական՝ ջուրը արտադրական գործընթացներում.

6) ռեկրեացիոն օգտագործումը՝ ջուր մարզական, սիրողական ձկնորսության, լողի, նավարկության և գեղագիտական վայելքի համար.

9) հակաերաշտային միջոցառումները՝ երաշտներից վնասները նվազագույնի հասցնելու համար։

  1. Հայաստանում ներկայումս որդեգրված է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ակտիվացման քաղաքականություն, որի շրջանակներում նպատակահարմար է իրականացնել նաև փոքր և միջին ջրամբարաշինության ծրագիր (մասնավոր գործընկերոջ ընտրությունը կատարելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան)՝ կիրառելով, սակայն չսահմանափակելով հետևյալ սկզբունքը.
  • Մասնավոր ընկերության կողմից, որին էլ ջրամբարը շահագործման հանձնելուց հետո վճարվում է ոռոգման ջրի ինքնարժեքի գնով, այդ թվում՝ գործող սակագնով ջրօգտագործողի կողմից, իսկ տարբերությունը՝ պետության կողմից սուբսիդավորման միջոցով՝ հաշվի առնելով նաև կազմակերպության խոհեմ շահույթը,
  • Պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ, որը կիրառելի է մասնավորի համար ջրամբարի շահագործման նաև այլ հետաքրքրությամբ, (օրինակ՝ ՀԷԿ-երի կառուցում և շահագործում),
  • Ջրամբարի նախագծման փորձաքննության կամ ջրամբարի կառուցման ընթացքում տարածքում ի հայտ եկած օգտակար հանածոն օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորին տրամադրմամբ, օրինակ՝ Արևադաշտի ջրամբար (47 մլն մ3 բազալտի հանքաքար),
  • Ջրամբարը և հարակից տարածքները օգտագործման իրավունքով մասնավորին տրամադրում, (օրինակ՝ ռեկրեացիոն և ձկնաբուծական նպատակով),
  • Ջրօգտագործող ֆերմերային տնտեսությունների կողմից համապատասխան ներդրումներով ջրամբարի համատեղ կառուցում՝ հետագայում իրենց կողմից շահագործելու (ջրօգտագործում իրականացնելու) պայմանով՝ պահանջարկի առկայության դեպքում գործող սակագնով այլ ջրօգտագործողների ջրամատակարարման իրականացում,
  • Մասնավոր կազմակերպության կողմից ջրամբարի կառուցման դեպքում վարկային արտոնությունների տրամադրում,
  • Պետության երաշխավորությամբ վարկային միջոցների ներգրավում։
  • Կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների փուլային ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա է պարբերաբար թարմացման` միջոցառումների ծրագրային դրույթների լրամշակման և նոր միջոցառումների ավելացման նպատակով։
  1. Oրենսդրության կատարելագործում: 
  1. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

 

  1. Սույն հայեցակարգի 5-րդ գլխում ներառված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է՝
  • Ելնելով համակարգերի տեխնոլոգիական-տնտեuական միավորների ամբողջականությունը պահպանելու, ջրավազանային հատվածով կառավարման <<մաuնակցային>> uկզբունքներից և կառավարման մեջ մաuնավոր հատվածին հաuկանալի, կառավարելի միավորներ uտեղծելու նպատակահարմարությունից՝ անհրաժեշտ է Ջրային կոմիտեի համակարգմամբ ստեղծել մասնագիտացված կազմակերպություն, որը կիրականացնի ջրային ոլորտի ողջ ջրամբարների կառավարումը։
  • Մասնագիտացված կազմակերպության գործառույթները ներառում են՝

ա.իր ենթակայության տակ գտնվող ջրամբարների միջոցով համապատասխան ջրավազանային տարածքում հանրապետության տարածքում եղած ջրային հոսքի կարգավորում (պահուստավորում),

բ. ջրամբարներում կուտակված ջրի բաշխում ջրօգտագործողների միջև` ելնելով ջրօգտագործման գործող նորմաների հիման վրա ձևավորված հայտերից,

գ. ջրամբարների տեխնիկական վիճակի պարբերական մոնիթորինգ և գնահատում,

դ. նոր կառուցվող ջրամբարների նախնական տեխնիկական առաջադրանքների կազմում,

ե. վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի համար եզրակացության տրամադրում,

զ. նոր կառուցվող ջրամբարների պլանավորում և առաջնահերթությունների սահմանում,

է. նոր կառուցվող ջրամբարների համար նախագծային և շինրարարական աշխատանքների վերահսկողության իրականացում,

ը. նոր կառուցվող ջրամբարների շինարարության ընթացքում ակնադիտական ուսումնասիրություն և վերահսկողության իրականացում,

  • Հետագայում անհրաժեշտ է, որ մասնագիտացված կազմակերպությունը դիմի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ստանա ջրային համակարգի օգտագործման թույլտվություն, ինչպես նաև ծառայությունների մատուցման սակագներ։ Սակագները պետք է սահմանվեն ջրամբարներից ոռոգման ջրի մատակարարման դիմաց, ինչպես նաև ջրամբարներից էլեկտրաէներգիայի ստացման համար ջուր բաց թողնելու նպատակով։
  • Նպատակահարմար է հետագայում մասնագիտացված կազմակերպությունը հանձնել մասնավոր կառավարման` առաջնահերթ պահանջ դնելով բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավվածությունը, ինչպես նաև անվտանգության հետ կապված խնդիրների լուծումները։ Մասնավոր կառավարման հանձնելու տարբերակն անվիճելի առավելություններ ունի, թե՛ շահագործման հուսալիության բարձրացման, թե՛ եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարման տեսանկյունից։ Նշված մասնավոր կառավարման հանձնումը հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում սկզբնական փուլում պետք է իրականացվի համապատասխան դրամաշնորհի ներգրավման միջոցով։ 
  • ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 
  1. Ծրագիրը պետք է հիմք հանդիսանա ջրային ռեսուրսների պահպանման, կարգավորման, օգտագործման հետ կապված հետազննական, նախագծային, շինարարական և շահագործման աշխատանքների իրականացման համար։
  2. Ջրամբարաշինության հիմնահարցերի նախապատրաստական կարևոր միջոցառումներն են.
  • ջրամբարի շինարարությունից հետո հողի ջրածածկի զբաղվածության և հողի օտարման հետ կապված միջոցառումների գնահատականը,
  • ջրամբարի թասի երկրաբանական տեսանկյունից` պիտանելիության գնահատականը,
  • ջրամբարում կարգավորված ջրային պաշարները տեղում օգտագործելու և այլ ջրավազաններ տեղափոխելու հնարավորությունների ուսումնասիրությունը,
  • տարածաշրջանում բնապահպանական ուսումնասիրումը։
  1. Հայեցակարգի առավելություններն են՝
  • ջրամբարներում ջրի ազատ հոսքի կուտակում,
  • ջրային պաշարների առաջարկի կարգավորում։
  • ջրամբարաշինության հեռանկարային ծրագրի հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման շարունակություն։

 

  • ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 
  1. Հայեցակարգով առաջարկվող լուծումների ֆինանսական գնահատականը հնարավոր կլինի տալ առանձին-առանձին։
  2. Նոր ջրամբար կառուցելու հիմնավորումները պարունակում են հետևյալ առավել կարևորագույն հիմնադրույթներ`
  • սոցիալական ուղղվածությունը, որը պայմանավորված է այս կամ այն տարածաշրջանի բնակավայրերում ապրող մարդկանց գյուղատնտեսության ոլորտում զբաղվածությամբ,
  • ջրամբարի շինարարության նպատակով 1 մ3 ջուր կուտակելու համար միավորի արժեքը,
  • ոռոգման ջրի օգտագործումից տարածաշրջանի գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունքում ստացված տնտեսական համախառն արդյունքը,
  • ջրամբարի անվտանգության չափանիշները,
  • ջրամբարի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
  1. Հայաստանի Հանրապետությունում նոր ջրամբարների շինարարության համար ֆինանսական աղբյուրները ներկայումս դեռևս հնարավոր է իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող արտոնյալ վարկերի հաշվին։ Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տնտեսության սպասվող վերելքը, որի արդյունքում հետզհետե ավելանալու են ՀՀ պետական բյուջեի մուտքերը, կարելի է ակնկալել, որ մոտ ապագայում նոր ջրամբարների շինարարությունը մի մասով կարող է ֆինանսավորվել նաև ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Հանրապետության ջրամբարաշինության համար ֆինանսական աղբյուր կարող են հանդիսանալ նաև մասնավոր ներդրողները։
  1. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
  1. Հայեցակարգի դրույթները պետք է հիմք հանդիսանան Հայաստանի Հանրապետությունում ջրամբարաշինության կարևորագույն խնդիրների լուծմանը, մասնավորապես․
  • արդիականացնել կիսավարտ ջրամբարների նախագծանախահաշվային փաստաթղթերը,
  • նոր տեխնիկատնտեսական հիմնավորումներ տալ նախագծված ջրամբարներին,
  • նախագծված ջրամբարների համար կազմել արդյունավետությունը հաշվարկելու տեխնիկատնտեսական հիմնավորումներ,
  • իրավահարաբերությունների օրենսդրորեն կարգավորմանը, որի կիրառությունը կբերի բնագավառում առկա, ինչպես նաև սույն հայեցակարգում ներառված խնդիրների կանոնակարգմանը և ոլորտի արդյունավետ կառավարմանը։

ՏԵՂԵԿԱՆՔ

<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԲԱՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԲԱՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 <<Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության և ջրային պաշարների կառավարման հայեցակարգին և Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության և  պաշարների կառավարման և զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԲԱՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԲԱՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության և ջրային պաշարների կառավարման հայեցակարգին և Հայաստանի Հանրապետության ջրամբարաշինության և  պաշարների կառավարման և զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

  • Քննարկվել է

    30.10.2019 - 15.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Տարածքային կառավարման և զարգացման, Կադաստր

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 321

Տպել

Առաջարկներ`

Հովհաննես Չուխուրյան

01.11.2019

Ջրային պաշարների կառավարման համար նախ պետք է բարելավել պոմպակայանների վիճակը,քանի որ մարզային համայնքներում կա ջրային ռեսուրսների բավականին մեծ կորուստ։

Տեսնել ավելին