Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվապահական հաշվառման ոլորտն արդյունավետ կարգավորելու նպատակով անհրաժեշտ է պարբերաբար աշխատանքներ իրականացնել ՀՀ-ում գործողության մեջ դրված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները թարմացնելու և Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) կողմից հրապարակված հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և դրանց վերաբերյալ մեկնաբանություններին համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ։

Համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի` ՀՀ տարածքում գործում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստան­դարտները, որոնք ներառում են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից ընդունված Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, դրանց վերաբերյալ մեկնաբանությունները, դրանցում հետագա փոփոխությունները (և դրանց մեկնաբանությունները), ինչպես նաև Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հետագայում ընդունվող ստանդարտները և դրանց մեկնաբանությունները:

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստան­դարտները հրապարակվել են  ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին» թիվ 235-Ն որոշմամբ: Ստանդարտների վերջին թարմացումը կատարվել է 2013թ.՝ ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի թիվ 770-Ն որոշմամբ:

2013թ.-ից հետո Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստան­դարտներում  տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ ընդունվել են հետևյալ նոր ստանդարտները և մեկնաբանությունները՝

1. «Կարգավորվող հետաձգված հաշիվներ» ՖՀՄՍ 14-ը (ուժի մեջ է մտել 2016 թվականի հունվարի 1-ից)
2. «Հասույթ գնորդների հետ պայմանագրերից» ՖՀՄՍ 15-ը (ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից)
3. «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ը (ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 1-ից)
4. «Ապահովագրության պայմանագրեր» ՖՀՄՍ 17-ը (ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից)
5. «Պարտադիր վճարներ» ՖՀՄՍՄԿ 21, (ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից)
6. «Արտարժույթով գործառնություններ և կանխավճարներ» ՖՀՄՍՄԿ 22, (ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից)
7. «Շահութահարկի հաշվառման մոտեցման անորոշություն» ՖՀՄՍՄԿ 23, (ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 1-ից)

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները պարբերաբար ենթարկվում են փոփոխության, ներկայումս առկա է անհրաժեշտություն վերանայելու ՀՀ-ում գործունեության մեջ դրված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և համապատասխանեցնելու ՀՀՄՍԽ կողմից հրապարակված ստանդարտներին։

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Հաշվի առնելով ՀՀՄՍԽ կողմից ընդունված ֆինանսական հաշվետվությունների միջազգային նոր  ստանդարտները և գործող ստանդարտներում կատարված փոփոխությունները՝ իրականացվել են դրանց հայերեն թարգմանության աշխատանքներ: Նախագծով առաջարկվում է որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, որը կներառի ընդունված նոր ստանդարտների հայերեն թարգմանությունները և գործող ստանդարտներում տեղի ունեցած փոփոխությունները:

4. Կարգավորման առարկան.

Նախագի կարգավորման առարկան է Հայաստանի Հանրապետությանում հաշվապահական հաշվառման ոլորտը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից։

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման կարգավորման ոլորտը:

  • Քննարկվել է

    24.10.2019 - 08.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2944

Տպել