Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում ««Հարկային ծառայության մասին»» բառերից հետո լրացնել «և «Մաքսային ծառայության մասին»» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 7.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«7.1. հարկային և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը, բացահայտումը»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասում «7-րդ» բառերից հետո լրացնել «8-րդ, 9-րդ» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության  մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6) հարկային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը, բացահայտումը:»

Հոդված 2.  Օրենքի 12-րդ հոդվածում կատարել հետևյալ լրացումները.

  1. Օրենքի 12-րդ հոդվածի վերնագրում «անձինք» բառից հետո լրացնել «և նրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքումը» բառերը:
  2. Օրենքի 12-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով տեղեկություններ է հավաքում հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու համար:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության  մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում կատարել հետևյալ լրացումը.

Օրենքի 4-րդ հոդվածում «ապահովումը» բառից հետո լրացնել «և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը, բացահայտումը:»  բառերը:

Հոդված 2.  Օրենքի 11-րդ հոդվածում կատարել հետևյալ լրացումները.

  1. Օրենքի 11-րդ հոդվածի վերնագրում «պայմանագիրը» բառից հետո լրացնել «և մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմում ներկայացրած անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքումը» բառերը:
  2. Օրենքի 11-րդ հոդվածում լրացնել նոր 6-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«6. Մաքսային մարմինն օրենքով սահմանված կարգով տեղեկություններ է հավաքում մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու համար: »:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    21.10.2019 - 06.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2200

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

22.10.2019

<<Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով օրենքի 12-րդ հոդվածում կատարվող լրացումը պարզ չէ, թե ինչ հետևանք է ենթադրում կամ առաջացնում, որովհետև հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմած անձի գործունեության ուսումնասիրության արդյունքում հնարավոր են դեպքեր, երբ դիմողին կարող են մերժել նույնիսկ գործող օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումների բացակայության պարագայում՝ ներկայացնելով կամայական ամենատարբեր պատճառաբանություններ և հիմնավորումներ, ինչը կարող է ստեղծել կամայական և սուբյեկտիվ դրսևորումների առաջացման հիմքեր և դրանից բխող ռիսկեր և հետևանքներ: Առաջարկում եմ հստակ դրույթ նախատեսել, թե ուսումնասիրության արդյունքում ինչ հիմքերով կամ պատճառներով կարող է մերժվել հարկային ծառայողի պաշտոնում նշանակման համար դիմած անձը կամ էլ առաջարկվող լրացման մեջ նշել, որ դիմողը կմերժվի ուսումնասիրության արդյունքում օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից մեկի հայտնաբերման դեպքում, հակառակ դեպքում ստեղծվում է նախադեպ և հնարավորություն ոչ ցանկալի դիմողներից ազատվել՝ վկայակոչելով օրենքի նախագծի առաջարկվող նորմը և ուսումնասիրության արդյունքներով դիմումը մերժել: Բացի այդ, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվող լրացման մեջ <<անձանց>> բառից հետո լրացնել <<գործունեությունը>> բառը, որովհետև փաստացի ուսումնասիրվելու է անձի գործունեությունը, կենսագրությունը, իսկ անձին ուսումնասիրել կարող է բժիշկը, սարքավորումը: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվող լրացումը փաստացի նշանակման մասին է, իսկ լրացումը կատարվում է գործող օրենքի 12-րդ հոդվածում, որն ունի հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու իրավունք ունեցող անձինք վերնագիրը, հետևաբար նպատակահարմար է և ճիշտ կլինի առաջարկվող լրացումը նախատեսել օրենքի 19-րդ հոդվածում, որը հարկային ծառայության պաշտոնում նշանակման մասին է: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ գործող օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնի ղեկավարի և հարկային մարմնի ղեկավարի տեղակալի, հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման և վերապատրաստման հետ կապված նորմերը, որի դեպքում պարզ չէ, թե վերոգրյալ պաշտոնների նշանակման համար դիմած անձանց գործունեությունը ուսումնասիրվելու է, թե՞ ոչ և ո՞ր դեպքերում է ուսումնասիրության արդյունքում մերժվելու նշանակումը: Նույն առաջարկությունները հաշի առնել նաև <<Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծում:

Տեսնել ավելին