Սույն ռազմավարությունը միտված է մարդկային կապիտալի զարգացման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և զբաղվածության խթանման միջոցով ապահովելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավում աշխատանքի և մասնագիտական ինքնաիրացման ճանապարհով:

  • Քննարկվել է

    17.10.2019 - 02.11.2019

  • Տեսակ

    Ծրագիր

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1311

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետակա արհմիություն

29.10.2019

«Աշխատիր Հայաստան» նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիության դիտողությունները և առաջարկությունները Հարկ է նշել, որ չնայած նախաձեռնության 4-րդ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ և ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ» նպատակի Խնդիր 2-ը վերաբերում է արհմիություններին, սակայն երկրում գործող խոշոր արհմիություններից ոչ մեկի հետ որևէ մի քննարկում չի եղել այս հարցի շուրջ, ինչը հիշեցնում է նախահեղափոխական կառավարության աշխատաոճը։ Երևում է, որ այս կետերի հեղինակը հեռու է արհմիություններից և բոլորովին չի պատկերացնում պետության անելիքները արհմիությունների ուժեղացման գործում։ Անկախ դրանից՝ նախաձեռնությունը ընդհանուր առումով ողջունելի է, սակայն որոշ դրույթներ վերոնշված պատճառներով շտկման կարիք ունեն։ 1) Նպատակ 4 – ի վերաբերյալ Ա) խնդիր 2-ում 2-րդ նախադասության մեջ առաջարկվում է «աշխատողների իրավունքների երաշխավորված պաշտպանությանը» բառերը փոխարինել «աշխատողների շահերի և իրավունքների ներակայացումը և պաշտպանությունը» Հիմնավորում. Արհմիությունները աշխատողների իրավունքը պաշտպանող էին հանդիսանում խորհրդային միության ժամանակ, երբ պլանային տնտեսություն էր, գործատուն միայն պետությունն էր, արհմիություններն էլ պետական կառավարման մաս էին կազմում։ Սակայն այսօրվա աշխարհում արհմիությունների դերը մի փոքր այլ է, և նույնիսկ համաձայն «Արհետակցական միությունների մասին» ՀՀ օրենքի՝ արհմիությունը հասարակական միավորում է, որը ստեղծվում է աշխատողների աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական և այլ շահերն ու իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու համար։ Նույնը սահմանված է նաև աշխատանքային օրենսգրքում, այսինքն՝ արհմիությունները աշխատողների ներկայացուցիչներ են հանդիսանում, հետևաբար նրանց առաքելությունն է աշխատողների շահերի ներկայացումը, այլ ոչ միայն խախտված իրավունքի պաշտպանությունը։ __________ Բ) խնդիր 2-ում 3-րդ նախադասությունը առաջարկվում է հանել և փոխարենը ձևակերպել հետևյալ կերպ՝ «Օրենսդրական լիազորությունների բացակայության պատճառով` գործող արհմիությունները չեն կարող լիովին և պատշաճ ձևով ներկայացնել և պաշտպանել աշխատողների շահերն ու իրավունքները» Հիմնավորում «Հաշվի առնելով պետության խորհրդային անցյալը` գործող ոչ բոլոր արհմիություններն են արդյունավետ կերպով իրականացնում օրենքով սահմանված իրենց գործառույթը, թեպետ առկա են նաև ինքնակազմակերպման դրական օրինակներ» ձևակերպումը չի համապատասխանում իրականությանը: Իրականում՝ արհմիությունները չեն կարող արդյունավետ կերպով իրականացնել օրենքով սահմանված արհմիությունների նպատակները, քանի որ օժտված չեն համապատասխան օրենսդրական լիազորություններով. չեն կարող նաև իրացնել իրենց իրավունքները՝ օրենսդրական գործիքակազմի բացակայության, այդ ոլորտում գործատուների գրագիտության պակասի, չկայացած սոցիալական գործընկերության համակարգի և վերջին 30 տարում պետության վարած ոչ բարենպաստ քաղաքականության պատճառով։ Եվ նույնիսկ «դրական ինքնակազմակերպման օրինակները», որոնց մասին նշվում է, մեծ հաշվով լուրջ խնդիրներ չեն լուծել: Այստեղ ևս խորհդային անցյալը որևէ կերպ կապ չունի, քանի որ հենց Խորհրդային ժամանակներում արհմիությունները արդյունավետ պաշտպանում էին աշխատողների խախտված աշխատանքային իրավունքը սեփական, բայց պետական լիազորություն ունեցող աշխատանքի տեսչության միջոցով։ —————— Գ) Գործողությունների 2.1-ը առաջարկվում է հանել Հիմնավորում. Պարզ չէ, թե ինչ է նշանակում «Արհմիությունների կոնֆեդերացիաների և ճյուղային արհմիությունների ինստիտուցիոնալ կարողությունների գնահատում»։ Նախ՝ կոնֆեդերացիա բառը պետք է գրվեր եզակի, քանի որ Արհմիությունների կոնֆեդերացիան միակն է։ Բացի այդ, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և ճյուղային արհմիությունների կարողությունների գնահատումը խնդրահարույց է արհմիությունների անկախության պարագայում, նաև անիմաստ է արհմիությունների ռեալ օրենսդրական հնարավորությունների բացակայության պատճառով։ 2. «Տրամաբանական շրջանակ» աղյուսակում նույն 4-րդ նպատակում վերոշարադրյալի հետ կապված ևս խնդրահարույց կետեր կան. Ա) Գործողություն 1.1-ի վերաբերյալ. պարզ չէ, թե ո՞վքեր են Աշխատանքի և սոցիալական հարցերի զարգացման գործընկերները, և ու՞մ, ինչու՞, ի՞նչպես և ո՞րտեղից է տրվելու 1,5 մլն. դրամ` գործող օրենսդրական դաշտի վերլուծության համար։ Այս հարցը շատ կարևոր է, քանի որ տարբեր վերլուծողներ տարբեր նպատակներ և շահեր են հետապնդում։ Բ) Գործողություն 1.2-ի վերաբերյալ. դարձյալ պարզ չէ, թե ի՞նչ է նշանակում «7 հատ փոփոխված, 3 հատ նոր»: Արդյո՞ք դա արդեն իրողություն է, թե՞ միայն սպասելիքներ, ինչպես է գնահատվել գործողության արժեքը, և ո՞վքեր են ստանալու այդ 5 մլն դրամը: Գ) Գործողություն 2.1-ի վերաբերյալ. դարձյալ «արհմիությունների կոնֆեդերացիաներ» հոգնակի ձևն է օգտագործված, սակայն առկա է միայն մեկ Կոնֆեդերացիա: Պարզ չէ նաև, թե ինչպես է Արհմիությունների կոնֆեդերացիայի և ճյուղային արհմիությունների ինստիտուցիոնալ կարողությունների գնահատում իրականացվելու արհմիությունների անկախության պարագայում, և ինչպես է ծախսվելու նախատեսված 8 մլն դրամը։ Դ) Գործողություն 2.2-ի վերաբերյալ. հետաքրքիր է, որ արհմիությունների մասին նոր օրենքի փոփոխության վրա գումարներ հատկացված չեն, չնայած Գործողություն 1.1-ում գումարներ նախատեսվում են օրենսդրական դաշտի վերլուծության համար. Արդյո՞ք այնտեղ օրենքի փոփոխությունը նույնպես ներառված է: Ե) Գործողություն 2.3-ը նախատեսվում է «Արհմիությունների կոնֆեդերացիայի և ճյուղային արհմիությունների վերապատրաստված աշխատողների տեսակարար կշիռը աշխատողների ընդհանուր թվաքանակում» և դրա համար հատկացված է 15 մլն դրամ, սակայն ակնհայտ է, որ առաջարկողները չեն պատկերացնում, թե ինչ են իրենցից ներկայացնում արհմիությունները, քանի որ վերապատրաստելու դեպքում անհրաժեշտ է վերապատրաստել արհմիությունների ակտիվը, այլ ոչ թե «աշխատակիցներին», քանի որ արհմիության աշխատակիցները կարող են հաշվապահներ, գործավարներ, քարտուղարներ, տեխնիկական աշխատողներ, գրասենյակային գործառույթ իրականացնող աշխատողներ, իսկ արհմիութենական շարժումը առաջ տանողը դա հենց արհմիութենական ակտիվն է, որը, մեծամասամբ հասարակական հիմունքներով, անդամ կազմակերպությունների ղեկավար մարմիններում ընտրվածներն են: Դրանք ՀԱՄԿ-ի վիճակագրական տվյալների համաձայն մոտ 10500-ն են։ Եթե նախատեսված 15 մլն. դրամը բաժանենք այս թվի վրա, կստացվի յուրաքանչյուրի վերապատրաստման համար նախատեսվում է ծախսել մոտավոր 1430 դրամ, ինչը անիրատեսական է։ Միևնույն ժամանակ գնահատող կողմը հանդիսանում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը չի կարող գնահատել անկախ մարմնի կարողությունները, թեկուզև միայն այն պատճառով, որ արհմիությունները պարտավոր էլ չեն որևէ տեղեկություններ տրամադրել։ Բացի դրանից, ուսուցումը պետք է լինի պետության մշտական առաքելությունը, հաշվի առնելով նաև, որ արհմիությունները ստատիկ մարմիններ են, իսկ արհմիության անդամները և արհմիություններում ընտրված ղեկավար մարմինները մշտապես փոխվում են. առաջինները՝ կադրերի հոսունության պատճառով, երկրորդները՝ պարբերաբար կայացող ընտրությունների հետևանքով։ Ավելին՝ արհմիությունների դերի բարձրացման համար, նախևառաջ, անհրաժեշտ է սոցիալական գործընկերության ինստիտուտի կայացումը, ընդ որում ոչ միայն իրավական տեսանկյունից, այլ՝ գործնականում: Իսկ դրա համար անհրաժեշտ է այդ ուղղությամբ վերապատրաստել և կրթել գոնե պետական ոլորտի ղեկավար պաշտոնյաներին: Զ) Գործողություն 2.4-ի վերաբերյալ. դարձյալ խնդիրներ կան ձևակերպումների մեջ։ Օրինակ` «Աշխատողները և գործատուները իրազեկ են արհմիությունների լիազորությունների և դրանցում ներգրավման հնարավորությունների մասին»: Նշված նախադասությունը առնվազն տարօրինակ է և՛ արհմիությունների մասով, և՛ գործատուների։ Գործատուները պետք է տեղյակ լինեն արհմիությունների նկատմամբ իրենց պարտավորությունների մասին, սակայն բոլորովին գործ չունեն աշխատողների՝ արհմիություններում ներգրավման հնարավորությունների հետ։ Նույն գործողության սպասվող արդյունքները դարձյալ վիճելի են ձևակերպված. 2-րդ կետում «Արհմիություններ ունեցող գործատուների թիվ» ձևակերպումը անիրավաչափ է: Գործատուները չեն ունենում արհմիություններ, հավանաբար խոսքը գնում է կազմակերպությունների թվի մասին, որտեղ գործում են արհմիություններ: Հետևաբար, առաջարկվում է փոխել այդ ձևակերպումը։ 3-րդ կետը թուրիմացություն է կամ վրիպակ. «Ճյուղային արհմիությունների թվի աճ» չի կարող նախատեսվել, ձևակերպումներ տվողները տեղյակ չեն, թե ինչի մասին են խոսում։ Հավանաբար, պետք է խոսել ճյուղային արհմիությունների անդամ կազմակերպությունների, և հետևաբար նաև արհմիության անդամների թվի աճի մասին։

Արտեմ Պետրոսյան

18.10.2019

ողջունելի նախաձեռնություն է սակայն պետք է նշեմ, որ 1. ռազմավարության մեջ խոսք չկա թե ինչպես է դա իրականություն դառնալու, ինչ միջոցներով 2. ընդհանրապես չի խոսվում Երկրի էներգետիկ զարգացման մասին, գաղտնիք չէ որ ցանկացած Երկրի տնտեսության զարգացման գրավականը դա Էներգետիկան է՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության համար. ունենալով ատոմակայան չունենք էներգետիկան համակարգող մարմին (տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում իրականացված կադրային ջարդից հետո էներգետիա գրեթե էլ չմնաց, ցավով եմ սա գրում): 4. կադրային հարցը շատ լուրջ եմ համարում և դրական է որ երիտասարդներին առաջըթացի ապահովման մասին գրարում նկատեցի, սակայն փորձի փոխանցումը, ինստիտուցիոնալ հիշողության փոխանցումը պակաս կարևոր չէ, 5. դպրոցական ծրագրերի լուրջ վերանայում է անհրաժեշտ 21 րդ դարում երբ խոսքը գնում է իննովացիոն տեխնոլոգիաների մասին երեխաներին ստիպել սովորել. օրինակ՝ եկեղեցու պատմություն կոչեցյալ առառկան լուրջ չէ 6. Ավագ դպրոցական երեխաների համար կարելի է կազմակերպել այցելություններ տարբեր գործարարններ վստահ եմ և մասնավոր և պետական ընկերությունները կողջունեն այս առաջարկը, դրանով իսկ հնարավորություն կընձեռնվի երեխաներին ճիշտ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում, դրա վառ օրինակն է Հայկական ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնում դպրոցականների արտադասարանային դասերը 7. փորձագետների ինստիտուտի ստեղծումը տնտեսության բոլոր ճյուղերում կնպաստի վերոնշյալ ծրագրի իրականացմանը շնորհակալություն կսպասեմ կառուցողական պատասխանի

Տեսնել ավելին