Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 21.10.2019 13:37:31 ԿԱՐԾԻՔ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Ընդհանուր առմամբ ողջունելով քննարկվող օրենքների մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, կարծում ենք, որ դրանցով չեն փարատվում ՀՀ քաղաքացիներից, հատկապես ՀՀ երկքաղաքացիների վաստակած կենսաթոշակ ստանալու սահմանադրական իրավունքի իրացման դժվարությունները։ Կարծում էինք, որ ձեռնարկվող փոփոխությունները պետք է համահունչ լինեին ՀՀ վարչապետի 2019 թ․ սեպեմբերի 22-ին Լոս Անջելեսում հայ մեծաքանակ սպյուռքի ներկայացուցիչներին տրված խոստումները՝ համահայակակնության եւ Հայաստանով ապրելու գաղափարների իրագործման առումով։ Այդ տեսակետից մենք գտնում ենք, որ առայժմ շատ դժվարեցված է ՀՀ այն քաղաքացիների իրենց վաստակած կենսաթոշակը նշանակելու եւ վճարելու գործընթացները, որոնք երկքաղաքացի են եւ բնակվում են Հայստանից դուրս։ Այսպես, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետում նշված է, որ «1. Կենսաթոշակ նշանակվում է` 1) կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու) օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.»։ Մեր կարծիքով այս կարգավորումը խիստ դժվարեցնում է ինչ-ինչ հանգամանքներով Հայաստանից դուրս այլ երկրներում բնակվող ՀՀ երկքաղաքացիների սահմանադրական իրավունքների՝ օրենքով սահմանված հավասար ու ոչ խտրական իրավունքների, իրացման ուղղությամբ։ Պետք է նշել, որ Օրենքի «»ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ» գլխի ողջ կարգավորումները առանձին վերցրած ՀՀ երկքաղաքացիների համար հակասում են ՀՀ սահմանադրության 28-րդ եւ 29-րդ հոդվածներին։ Այսպես, Օրենքի 33-րդ հոդվածի իրավանորմերին համապատասխան որպեսզի ՀՀ երկքաղաքացին կարողանա օգտվել իր կենսաթոշակ ստանալու սահմանադրական իրավունքից, նա ստիպված է իր բնակության վայրից տեղափոխվել եւ ներկայանալ Հայաստանի Հանրապետությունում իր հաշվառման կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանում եւ անձամբ ներկայացնի դիմում եւ անհրաժեշտ փաստաթղթեր։ Ընդ որում, այդ դիմումը ներկայացնելու ժամկետը սահմանափակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո երեք ամսով։ Այս կարգավորումը էական խոչընդոտներ է առաջացնում ՀՀ երկքաղաքացիների համար։ Կարծում ենք, որ նրանց կենսաթոշակ ստանալու իրավունքի իրացումը հեշտացնելու եւ դրա նկատմամբ անհրաժեշտ հսկողություն ապահովելու նպատակով, նպատակահարմար է օրենքով սահմանված ժամկետը 3 ամսից դարձնել 1 տարի։ Ավելին, առաջարկում ենք այդ գործողությունների կատարումը վերապահել ՀՀ երկքաղաքացիների բնակության վայրի ՀՀ դեսպանատներում եւ/կամ հյուպատոսություններում։ 2. Մեր կարծիքով Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող փոփոխությունը էլ ավելի շփոթություն է առաջացնում կենսաթոշակները հանխիկ կամ անականխիկ վճարելու պայմանների մեջ։ Այս կապակցությամբ կարծում ենք, որ սույն կետով պետք է սահմանվի միայն կենսաթոշակի անկախիկ ստանալու պայմաններն ու սուբյեկտները։ 3. Ավելին, կարծում ենք, որ սույն մասում պետք է լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ․ «ՀՀ երկքաղաքացիներին կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով ՀՀ համապատասխան դեսպանատանը եւ հյուպատոսությանը ներկայացված դիմումին համաձայն՝ իրենց բնակության երկրում նշված հայաստանյան բանկի ներկայացուցչությունում եւ/կամ այդ երկրի այն բանկում, որտեղ նա ունի բանկային անվանական հաշիվ։ Այդ դիմումները ամեն տարի թարմացվում են ՀՀ երկքաղաքացիների բնակության վայրի ՀՀ համապատասխան դեսպանատնում եւ/կամ հյուպատոսությունում»։ Այդ փոփոխությամբ էապես կթեթեւանան ՀՀ երկքաղաքացիների խնդիրները եւ նրանք ստիպված չեն լինի իրենց կյանքի արդար վաստակած գումարները ամբողջությամբ ծախսել (ավելին, կատարել այդ կենսաթոշակի տարեկան գումարը 2 եւ անգամ գերազանցող ծախսեր Հայաստան այցելելու համար) ամեն տարի Հայաստան հասնելու ճանապարհածախսի վրա, որպեսզի ստորագրություն տան այն մասին, որ նրանք դեռ ողջ են եւ ցանկանում են ետ ստանալ ժամանակին ՀՀ համապատասխան հիմնադրամին պահ տված իրենց արդար քրտինքով վաստակած գումարները։ 4. Մեր կարծիքով Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկվող փոփոխությունը նույնպես պետք է համապատասխանեցվի վերահիշյալ կետում մեր ներկայացված առաջարկությանը։ 5. Մեր սույն առաջարկության գաղափարախոսությանը համապատասխան փոփոխություններ պետք է կատարվեն նաեւ ինչպես ողջ Օրենքում, այնպես էլ՝ ՀՀ կառավարության 2011 թ․ մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման համապատասխան դրույթների մեջ։ Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Ներկայացվող նախագով նախատեսվում է օրենսդրորեն կարգավորել բացառապես կենսաթոշակի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցերը, մասնավորապես փոխկապակցված կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու հետ: Նախագծում անդրադարձ չի կատարվել կենսաթոշակների նշանակման ժամկետներին, ինչպես նաև ՀՀ երկքաղաքացիների կենսաթոշակների վճարման կարգին: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների կենսաթոշակը արտերկրում վճարելուն առնչվող հարաբերությունները, որպես կանոն կարող են կարգավորվել միջպետական երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի (պայմանագրերի) միջոցով՝ փոխադարձության սկզբունքով: