Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Գնորդների գնային առաջարկների հիման վրա դժվար իրացվելի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի վաճառքը կանոնակարգելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

          Իրավական ակտի ընդունումը պայմանավորված օտարման ենթակա դժվար իրացվող պետական սեփականություն համարվող օտարման տարբեր ձևերով (աճուրդով, մրցույթով և ուղղակի ձևով) վաճառքի ներկայացված մինչև գնահատված արժեքի 50 տոկոսով  չվաճառված անշարժ գույքի վաճառքի կանոնակարգման, ինչպես նաև է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 6-րդ բաժնի 6.6.-րդ կետի 2-րդ պարբերության կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքը գնային առաջարկների հիման վրա վաճառքի կազմակերպման գործընթացն իրականացնելու նպատակով Պետական գույքի կառավարման կոմիտեն ուսումնասիրել է օտարերկրյա պետությունների փորձը: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա որոշվել է գույքի օտարման գործընթացը կազմակերպել 2 փուլով և դրան համապատասխան մշակել մեթոդական և իրավական դաշտ: Այս գործընթացը նախատեսվում է կիրառել հիմնականում օտարման ենթակա դժվար իրացվելիք պետական սեփականություն համարվող անշարժ գույքը վաճառելու դեպքում: Դժվար իրացվելիք գույք համարվում է պետական սեփականություն համարվող այն գույքը, որը օտարման տարբեր ձևերով (աճուրդով, մրցույթով և ուղղակի ձևով) վաճառքի է ներկայացվել և մինչև գնահատված արժեքի 40 տոկոսով իջեցված գնի դեպքում չի վաճառվել։

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվող մեխանիզմի ներդրման արդյունքում կսահմանվի օտարման ենթակա գույքի ցանկը և պայամանները: Գույքի օտարման գործընթացն առաջարկվում է իրականացնել երկու փուլով. առաջին փուլը` աճուրդի մասնակիցների որակավորման փուլն է, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և այն քննարկման ճանապարհով սահմանվում է օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը և մասնակիցների շրջանակը, երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով՝ դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումն է:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Գնային առաջարկների հիման վրա վաճառքի կազմակերպելու մասին որոշումը ընդունում է ՀՀ կառավարությունը, որով սահմանվում է օտարման ենթակա գույքի ցանկը և պայամանները: Վաճառքն առաջարկվում է  իրականացնել երկու փուլով՝

1) առաջին փուլը` դա աճուրդի մասնակիցների որակավորման փուլն է, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և այն քննարկման ճանապարհով սահմանվում է օտարման ենթակա գույքի  վաճառքի մեկնարկային գինը և մասնակիցների շրջանակը:

Վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է ելնելով ներկայացված ամենաբարձր գնային առաջարկից,

2) երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով՝ դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումն է:

Առաջին փուլի իրականացման նպատակով Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է վաճառքի կազմակերպման հանձնաժողով, որը կազմում և հրապարակում է վաճառքի ենթակա գույքի մասին տեղեկությունները, ընդունում է գույքի վաճառքի հայտերը, վարում հայտերի ընդունման գրանցամատյանը, քննարկում է ներկայացված գնային առաջարկները, որոշում է օտարման ենթակա պետական գույքի վաճառքի մեկնարկային գինը:

Հանձնաժողովը սահմանված ժամկետում քննարկում է հայտատուների կողմից ներկայացված առաջարկները,  եթե՝

1) բոլոր հայտերում ներկայացված գնային առաջարկները ցածր են տվյալ գույքի համար նախօրոք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն գնից, ապա պետք է բանակցի հայտատուների հետ տվյալ գույքը նվազագույն գնով վաճառելու նպատակով՝

ա. բանակցության արդյունքում, եթե միայն մեկ հայտատուի հետ է համաձայնություն ձեռք բերվում, ապա հանձնաժողովը հավանական գնորդին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու վերաբերյալ առաջարկություն.  

բ. բանակցության արդյունքում, եթե տվյալ գույքի համար համաձայնություն է ձեռք բերվում մեկից ավելի հայտատուի հետ, ապա հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գույքի ներկայացնում է աճուրդի և մեկնարկային գին է սահմանվում տվյալ գույքի նվազագույն գինը,

2) նվազագույն գնից միայն մեկ առավելագույն գնային առաջարկ է ներկայցվել, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում գույքը տվյալ հայտատուին ուղղակի ձևով վաճառելու մասին,

3) նվազագույն գնից մեկից ավելի գնային առաջարկներ են ներկայցվել, ապա հանձնաժողովը ընդունում է որոշում գույքն աճուրդով վաճառելու մասին և որոշում է կայացնում մեկնարկային գնի վերաբերյալ: Ընդ որում, մեկնարկային գինը որոշվում է ելնելով գույքի ձեռք բերման նպատակով առաջարկվող գներից առավելագույնը:

Աճուրդը կազմակերպում է աճուրդի կազմակերպիչը, որը այդ նպատակով ստեղծում է աճուրդային հանձնաժողով:

Աճուրդն իրականացվում է դասական (գնի ավելացման) եղանակով, աճուրդային նվազագույն քայլի չափը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

 Աճուրդին կարող են մասնակցել  բոլոր հայտատուները, որոնք ստացել են մասնակցի կարգավիճակ:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն գնորդը, որը գույքի վաճառքի համար առաջարկում է առավելագույն գինը:

Վերը նշված պայմաններով գույքը չվաճառվելու դեպքերում նախատեսվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գույքը վաճառել կադաստրային արժեքով գնահատված  գումարած 100 դրամ։

Եթե նախատեսված բոլոր պայմաններով տվյալ գույքն չվաճառվի, ապա այն տնտեսական շրջանառության մեջ դնելու համար անհատույց օտարել համապատասխան համայնքներին` վերջիններիս կարիքների համար օգտագործելու նպատակով։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է՝ օտարման ենթակա տարածվում է տարածագնահատման իններորդից տասնվեցերերդ գոտիներում գտնվող դժվար իրացվելիք պետական սեփականություն համարվող օտարման տարբեր ձևերով (աճուրդով, մրցույթով և ուղղակի ձևով) վաճառքի ներկայացված մինչև գնահատված արժեքի 40 տոկոսով  չվաճառված անշարժ գույքը վաճառել գնային առաջարկների հիման վրա, որը կբերի գույքի տնտեսական շրջանառության մեջ արագ մտնելու և պետական բյուջեի մուտքերի ավելացման:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման դեպքում նախատեսվում է օտարման ենթակա դժվար իրացվող պետական սեփականություն համարվող օտարման տարբեր ձևերով (աճուրդով, մրցույթով և ուղղակի ձևով) վաճառքի ներկայացված մինչև գնահատված արժեքի 40 տոկոսով  չվաճառված անշարժ գույքի վաճառքի կանոնակարգում, որի շնորհիվ կապահովվի դժվար իրացվող գույքի վաճառքը և կավելանան ՀՀ պետական և համայնքային բյուջեների մուտքերը։

  • Քննարկվել է

    07.10.2019 - 24.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4014

Տպել