Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

         Անհրաժեշտությունը:

         «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը  հաստատելու մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարության որոշման ընդունման անհրաժեշ­տու­թյունը պայմանա­վորված է առաջիկա տասը տարիների ընթացքում ունենալ շրջակա միջավայրի հետ ներդաշնակ ապրող երջանիկ և բարեկեցիկ գյուղական բնակչություն, բարձրորակ և մրցունակ գյուղատնտեսական ապրանք արտադրող փոքր ու միջին տնտեսա­վա­րողներ։ Որակապես տարբերվող գյուղատնտեսության ստեղծմանը մասնակից ձեռնարկատիրական գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտներին կընձեռվի միատեսակ պայմաններ, հավասար հնարավորություններ, արդար մրցակցային և կայուն միջավայր։

         Հայաստանում գյուղատնտեսությունը կարող է դառնալ ժամանակակից, բարգավաճող և դիվերսիֆիկացված տնտեսության առաջնային հիմնասյուներից մեկը։ Այն երկրի տնտեսական աճի, բնակչության կյանքի որակի բարձրացման, կայուն և բարձր վարձատրվող աշխատատեղերի և ձեռնարկատիրական գործու­նեության հնարավորությունների ստեղծման մեծ ներուժ ունի։

         Առաջիկա տասը տարիների տեսլականն է գյուղական տարածքների ներա­ռական զարգացումը և բարգավաճումը, գյուղական երիտասարդության զբաղվածու­թյան ապահովումը, կլիմայական փոփոխություններին հարմարվողականությունը, երկրի բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, պարենային ապահովության բարելավումը և սննդամթերքի անվտանգության լավագույն համակարգի ներդնումը, գյուղատնտեսական բարձրարժեք ապրանքների արտահանման խթանումը։  Արդյունքում կունենանք շրջակա միջավայրի հետ ներդաշնակ ապրող երջանիկ և բարեկեցիկ գյուղական բնակչություն, տեխնոլոգիապես հագեցած, նորարարական գյուղատնտեսությամբ տարածաշրջանային առաջատար պետություն։

         Համընդհանուր բարգավաճման տեսլականի մի մասն ավանդական փոքրա­ծա­վալ արտադրությունից անցումն է դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագե­ցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյու­ղատնտեսություն։ Այս տեսլականի հիմնասյունը ներառական աճն է, որը կապահովի արտադրական հնարավորությունների հասանելիություն փոքր ձեռնարկատերերի, գործարարների, գյուղական բնակչության և, մասնավորապես, երիտասարդության համար։

         Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

  Գյուղատնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևո­րագույն ոլորտներից  մեկն է։ 2012-2018 թվականների միջին տվյալներով այն ապահովել  է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 17.0%-ը։ 2018 թվականին գյուղատնտեսության հաշվին ապահովվել է երկրի համախառն ներքին արդյունքի 13.7%-ը։ Ներ­կայումս ագրո­պարենային ոլոր­տում ձևավորվել է շուկա­յական հա­րա­բե­­րու­­թյուն­­ներով կարգա­վորվող ազատա­կան տնտեսա­կան համա­կարգ, որը ներա­­­ռում է շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսու­թյուն, գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ, գյուղատնտեսության սպասարկման, գյուղ­մթերք­ների իրացման ու վերամշակման բազմաթիվ մասնավոր ընկերություն­ներ։

  Հանրապետության գյուղատնտեսության ոլորտն ունի զարգացման հսկայա­կան ներուժ, սակայն ոլորտում առկա մարտահրավերներն ու խնդիրները թույլ չեն տալիս օգտագործել ոլորտի զարգացմանը նպաստող բոլոր հնարավորությունները։

          Միևնույն ժամանակ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առջև ծառա­ցած են բազմաթիվ խնդիրներ։

          Վարելահողերի ավելի քան մեկ երրորդի անմշակ վիճակում գտնվելը և փոքր հողակտորների մեծ բաժինը դանդաղեցնում են գյուղատնտեսության զարգացումը և խոչընդոտում արտադրության ակտիվացմանը և ներդրումների ներգրավմանը։ Ոլորտի զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև հողի նպատակային օգտագործումը։

          Հայաստանի աշխարհագրական դիրքի և տարածաշրջանային աշխար­հա­քա­ղաքականության, սահմանափակ առևտրային ուղիների ու տրանսպորտային մեծ ծախ­սերի պատճառով գյուղացիական տնտեսությունները դժվարությամբ են մուտք գործում արտաքին շուկա։ Գյուղական վայրերում ցածր է կրթական մակար­դակը, ներգրավվածության և զբաղվածության հնարավորությունները՝ սահմանա­փակ։ Ցածր է նաև կոլեկտիվ եղանակով մարտահրավերներին դիմակայելու և համա­գործակցելու մակարդակը։ Մեծ խնդիր է ծերացող և նվազող բնակչությունը,  քանի որ վերջին մի քանի տասնամյակներին երիտասարդների արտահոսքը գյուղից դեպի քաղաքային բնակավայրեր և արտերկրներ կտրուկ աճել է։

          Ոլորտում ներդրումների պակասը և տեխնիկական խոչընդոտները պայմա­նա­վորված են մեքենայացման և ոռոգման արդիական համակարգերի ցածր մակար­դակով, գյուղատնտեսական խորհրդատվության թերզարգացած համա­կարգով, որակ­յալ ենթակառուցվածքների՝ սառնարանային և պահեստային տնտեսություն­ների, տրանսպորտային միջոցների սահմանափակ հասանելիու­թյամբ, սննդա­մթերքի անվտանգության և բուսասանիտարական չափանիշների կիրառման և մոնիտորինգի ցածր մակարդակով, ֆինանսական ռեսուրսների անմատչելիությամբ, մարդկային ներուժի պակասով:

          Մյուս կողմից հանրապետության գյուղերի մեծ մասը դեռևս գտնվում են զարգացման ցածր մակարդակում, ինչն իր հերթին անմիջականորեն ազդում է ոլորտի արդյունավետ գործունեության վրա։

          Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Ելնելով գյուղատնտեսության առանձնահատկություններից ոլորտում իրակա­նացվող քաղաքա­կա­նու­թյունը ուղղված է իրավական հիմքերի կատարելագործ­մանը, օգտագործվող կարևորագույն ռեսուրսների մատչելիության բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտես­ավա­րողների համար գործունեու­թյան և ներդրում­ների բարե­նպաստ պայմանների ապա­­­­հով­մանը, ֆինանսական ռեսուրսների մատչե­լիության բարձրացմանը, գյուղատնտեսական արտադրության մեքենայաց­ման մակար­դակի բարելավմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներառմանը, որն ուղղվելու է գյուղատնտեսական արտադրանքի աճին, գյուղական բնակավայ­րերի զարգացմանը և համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի մրցունա­կության բարձրացմանը։

          Կարգավորման նպատակը և բնույթը:

         Կարգավորման նպատակն է` ավանդական փոքրածավալ արտադրությունից անցումը դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգաց­մանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության։ Տեսլա­կանի հիմնասյունը ներառական աճն է, որը կապահովի արտադրական հնարա­վո­րություն­ների հասանելիություն փոքր ձեռնարկատերերի, գործարարների, գյուղա­կան բնակ­չու­թյան և, մասնավորապես, երիտասարդության համար։ Կայուն զար­գաց­ման ռազ­մավարությունը հիմնված է յոթ սկզբունքների վրա և միտված է ներա­ռական աճին, գենդերային հավասարությանը և ինստիտուցիոնալ կայունու­թյանը: Այդ սկզբունք­ները վերածվելու են նպատակների և դրանցից բխող միջոցառումների՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի գերակայություն­ները։

         Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

          Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

         Ակնկալվող արդյունքը:

Ռազմավարությամբ նախանշված սկզբունքների իրականացումն ուղղված է հետևյալ հիմնական ցուցանիշների բարելավմանը.

  • գյուղատնտեսության համախառն արտադրանք ավելացմանը,
  • գյուղատնտեսության ավելացված արժեքի տարեկան միջին աճի տեմպի բարելավմանը,
  • գյուղատնտեսությունում տնտեսավարողների տարեկան միջին եկա­մուտ­ների ավելացմանը,
  • գյուղատնտեսական արտադրանքի և դրա վերամշակման արդյունքում ստաց­ված սննդամթերքի արտա­հանման աճին,
  • աշխատանքի արտադրողականության բարձրացմանը,
  • գյուղերում գործազրկության մակարդակի նվազմանը,
  • անմշակ և ոռոգվող վարելահողերի ու նպատակային օգտագործվող հողերի տեսակարար կշռի բարձրացմանը,
  • պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։

          Կիրականացվի գյուղատնտեսական հողերի թվային քարտեզագրումը, կձևավորվեն գյուղացիական տնտեսությունների և գյուղատնտեսական կենդա­նիների ռեգիստրներ։   

Այլ տեղեկություններ:

         Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված միջոցառումները կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի, դոնոր կազմակերպությունների, օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

         «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրա­պե­­տության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցու­թյամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավե­լացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

         «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցու­թյամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։

         Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապա­տասխանությունը`  համապատասխանում է:

  • Քննարկվել է

    03.10.2019 - 19.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8812

Տպել

Առաջարկներ`

ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի քարտուղարություն

18.10.2019

Էջ 39-ում Առաջադրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները բաժնի 1.1. կետում (Նվազեցնել չօգտագործվող հողատարածքները և զարգացնել հողային շուկան) առաջարկում ենք ավելացնել հետևյալ կետը՝ «Կարգավորել արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանը նպաստող իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը»:

ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի քարտուղարություն

18.10.2019

Հավելված 2-ում Թիրախային ցուցանիշների Հողեր բաժնում Գյուղատնեսական նշանակության հողերի՝ մասնավորապես արոտավայրերի և խոտհարքների թիրախային ցուցնիշների ցանկում ավելացնել որակական ցուցանիշներ՝ օրինակ արտադրողականություն, դեգրադացման աստիճան և այլն

ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի քարտուղարություն

18.10.2019

Ութերորդ բաժնում (Միջազգային կազմակերպությունների աջակցության և աշխատանքների համակարգման ոչ արդյունավետ կառուցակարգեր) առաջարկում ենք ավելացնել հետևյալ պարբերույունը․ «2018թ․ հիմադրվել է «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը», որի նպատակն է համակարգել ծրագրային գործողությունները, բացահայտել հնարավոր համագործակցային ոլորտները, իրականացնել համատեղ ծրագրեր, ինչպես նաև սռաջարկություններ ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններին՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրական և գերատեսչական, բաց կամ անկատար օրենքները և որոշումները լրացնելու կամ փոփոխելու, ինչպես նաև համապատասխան հայեցակարգերի մշակելու և ընդունելու վերաբերյալ։ Հարթակի աշխատանքներում ներգրավված են մի շարք միջազգային, պետական և տեղական կառույցներ, որոնք 2019 թվականին նախաձեռնել են ՀՀ բնական կերհանդակների կառավարման հայեցակարգի մշակման գործընթացը»:

Տեսնել ավելին