Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ֆիզիկական անձանց ստացած ծառայությունների, աշխատանքների, ձեռք բերված և չվերադարձված ապրանքների տեսքով` ֆիզի­կական անձանց ստացած բնամթերային եկամուտները` եկամտային հարկով հարկ­ման բազան որոշելու նպատակով նվազեցվող (չհարկվող) եկամուտ­ներ  համարելու անհրաժեշտությամբ:  

  1. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 14-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 27.07.2017թ. «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N904-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` հսկիչ գնում կատարած հարկային մարմնի պաշտոնատար անձը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) հսկիչ գնումն ավարտելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, հարկային մարմնի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր՝ հսկիչ գնմամբ ձեռք բերված ու չվերադարձված ապրանքները հարկային մարմնի պահեստ ի պահ հանձնելու (եթե դրանք ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով) կամ մուտքագրելու (եթե դրանք ձեռք են բերվել հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին) մասին՝ կցելով նաև հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվությունը: ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով և հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի տնօրինմանը:

Հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հսկիչ գնում կատարելու պահից հսկիչ գնմամբ ձեռք բերված` շուտ փչացող (որոնց պահպանման ժամկետը սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան չի գերազանցում 72 ժամը) ապրանքները (բացառությամբ հանրային սննդի օբյեկտներում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների անմիջական սպառման դեպքերի) տնօրինվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

ՀՀ կառավարության 27.07.2017թ. «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N904-Ն որոշմամբ հաստատված կարգի կիրառման արդյունքում ֆիզիկական անձինք` հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ստանում են ծառայություններ, աշխատանքներ և ապրանքներ, որոնք` որպես բնամթերային եկամուտներ օրենսգրքով սահմանված կարգով ենթակա են հարկման եկամտային հարկով:

Միաժամանակ, օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող (չհարկվող) եկամուտներ են համարվում ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները, ինչպես նաև այդ մարմինների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի նպատակը` հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ձեռքբերված ծառայությունների, աշխատանքների, ապրանքների տեսքով ֆիզի­կա­կան անձանց բնամթերային ձևով ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման բազայից նվազեցնելն է:

Այդ նպատակով, նախագծով նախատեսվում է սահմանել, որ հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ստացված ծառայությունների, աշխատանք­ների դիմաց կատարված վճարումները համարվում են այդ ծառայութ­յուն­ները, աշխա­տանք­ները ստացած ֆիզիկական անձանց համար (օգտին) կատար­ված վճարումներ, իսկ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները դրանք ստացող ֆիզիկական անձանց համար հանդիսանում են անհատույց ստացված ակտիվներ:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում` հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ձեռքբերված ծառայությունների, աշխատանքների, ապրանքների տես­քով ֆիզիկական անձանց բնամթերային ձևով ստացված եկամուտները, որպես անհա­տույց ստացված ծառայություններ, աշխատանքներ և ակտիվներ, օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն կհամարվեն նվազեցվող եկամուտներ և եկամտա­յին հարկով չեն հարկվի:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

 

  • Քննարկվել է

    26.09.2019 - 11.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6389

Տպել

Առաջարկներ`

Արթուր Այվազյան

07.10.2019

Նպատակը անհասկանալի է եթե դա արվում է հարկման նպատակով ապա դա առանց այդ էլ հստակ է կատարված փոխանցումը համարվում է եկամուտ չհանձնված ապրանքը ծախս չի դիտվում իսկ եթե չվճարվածի դիմաց չհանձնվածը համարենք եկամուտ դա անբարոյականություն է

Էդուարդ Բադալյան

27.09.2019

Նախագծի անհրաժե՛շտությունն իրականում բացակայում է: Բանն այն է, որ նախագծում նշված ապրանքներն, աշախատնքներն ու ծառայությունները օրենսդրության ու ՀՀ Հարկային օրենսգրքի ճիշտ մեկնաբանման ու կիրառման դեպքում, այսպես թե այնպես չպետք է դիտարկվեն որպես եկամտային հարկով հարկման ենթակա անհատույց ստացված ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, իսկ հակառակ մեկնաբանությունը (երբ վերջիններս դիտարկվում են, որպես հարկման ենթակա անհատույց ստացված ակտիվներ) օրենքի ծայրահեղ տառացի մեկնաբանման հետևանք է: Հսկիչ գնում իրականացնող աշխատակիցները նշված աշխատանքները, ծառայությունները կամ ապրանքները ստանում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում՝ ամենևին չունենալով դրանց կարիք: Այդպիսի կարիք ունենալու դեպքում վերջիններս այն պարզապես կգնեին և ողջամիտ չէ կարծելը, թե հսկիչ գնում կատարող աշխատակիցները որևէ ապրանք ծառայություն կամ աշխատանք անհատույց ստանալու համար չեն գնում դրանք և սպասում են մինչ կլինի համապատասխան հսկիչ գնման հանձնարարագիր և երջանիկ պատահականությամբ էլ վերջիններս կլինեն այդ հանձնարարագրում նշված գնում կատարող անձինք: Նման որոշման ընդունումը բացասական հետևանքներ իհարկե չի ունենա: Պարզապես այսպիսի նպատակադրումներով մեծ ծավալի իրավական ակտերի ընդունումը անհարկի ծանրաբեռնում է ՀՀ իրավական դաշտը:

Տեսնել ավելին