Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Էդուարդ Բադալյան 27.09.2019 11:13:51 | Նախագծի անհրաժե՛շտությունն իրականում բացակայում է: Բանն այն է, որ նախագծում նշված ապրանքներն, աշախատնքներն ու ծառայությունները օրենսդրության ու ՀՀ Հարկային օրենսգրքի ճիշտ մեկնաբանման ու կիրառման դեպքում, այսպես թե այնպես չպետք է դիտարկվեն որպես եկամտային հարկով հարկման ենթակա անհատույց ստացված ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, իսկ հակառակ մեկնաբանությունը (երբ վերջիններս դիտարկվում են, որպես հարկման ենթակա անհատույց ստացված ակտիվներ) օրենքի ծայրահեղ տառացի մեկնաբանման հետևանք է: Հսկիչ գնում իրականացնող աշխատակիցները նշված աշխատանքները, ծառայությունները կամ ապրանքները ստանում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում՝ ամենևին չունենալով դրանց կարիք: Այդպիսի կարիք ունենալու դեպքում վերջիններս այն պարզապես կգնեին և ողջամիտ չէ կարծելը, թե հսկիչ գնում կատարող աշխատակիցները որևէ ապրանք ծառայություն կամ աշխատանք անհատույց ստանալու համար չեն գնում դրանք և սպասում են մինչ կլինի համապատասխան հսկիչ գնման հանձնարարագիր և երջանիկ պատահականությամբ էլ վերջիններս կլինեն այդ հանձնարարագրում նշված գնում կատարող անձինք: Նման որոշման ընդունումը բացասական հետևանքներ իհարկե չի ունենա: Պարզապես այսպիսի նպատակադրումներով մեծ ծավալի իրավական ակտերի ընդունումը անհարկի ծանրաբեռնում է ՀՀ իրավական դաշտը: | Չի ընդունվել: | |||
| 2 | Արթուր Այվազյան 07.10.2019 12:58:53 | Նպատակը անհասկանալի է եթե դա արվում է հարկման նպատակով ապա դա առանց այդ էլ հստակ է կատարված փոխանցումը համարվում է եկամուտ չհանձնված ապրանքը ծախս չի դիտվում իսկ եթե չվճարվածի դիմաց չհանձնվածը համարենք եկամուտ դա անբարոյականություն է | Ընդունվել է ի գիտություն: |