Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Հավելվածի 15-րդ կետի «մտավոր սեփականության պաշտպանության» բառերը փոխարինել «մտավոր սեփականության պահպանության» բառերով:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

«Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պետական լիազոր մարմին հասկացությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 

«պետական լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) կողմից մտավոր սեփականության հարցերով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որը ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի, Կառավարության կողմից լիազորված է իրականացնելու մտավոր սեփականության պահպանության հետ կապված, ինչպես նաև սույն օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ.»:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1.

 

«Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պետական լիազոր մարմին հասկացությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 

«պետական լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) կողմից մտավոր սեփականության հարցերով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որը ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի, Կառավարության կողմից լիազորված է իրականացնելու մտավոր սեփականության պահպանության հետ կապված, ինչպես նաև սույն օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ.»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ԳՅՈՒՏԵՐԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

«Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պետական լիազոր մարմին հասկացությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 

պետական լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) կողմից մտավոր սեփականության հարցերով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որը ի դեմս Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի, Կառավարության կողմից լիազորված է իրականացնելու մտավոր սեփականության պահպանության հետ կապված, ինչպես նաև սույն օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ.»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը ձևակերպել հետևյալ խմբագրությամբ.

«տոպոլոգիայի գրանցման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) կողմից մտավոր սեփականության հարցերով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որը ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի, (այսուհետ՝ պետական լիազորված մարմին) տոպոլոգիայի գրանցման թվականով»։

 

  • Քննարկվել է

    24.09.2019 - 09.10.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5929

Տպել