Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.12.2023 - 27.12.2023

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին դիմումի ձևը, դրա լրացման, ներկայացման և քննարկման» կարգով կարգավորվելու են գրանցված ապրանքային նշանի(ների) իրավատիրոջ իրավունքների փոխանցումը  գրանցելու մասին դիմումը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու հետ կապված հարաբերությունները:
0 813

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.09.2022 - 18.09.2022

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը բխում է ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի 25-րդ հոդվածից, համաձայն որի Անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության  և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաև իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը՝ ելնելով Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկից և իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերից, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Վերը նշված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերի առնչությամբ անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխությունների կատարումն իրականացվում է անդամ պետությունների կողմից, տուրքերի դրույքաչափերի փոփոխությունների հիման վրա, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին գրավոր ծանուցում են իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները և տուրքերի չափերն իրենց օրենսդրության մեջ սահմանելու մասին: Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, Եվրասիական տնտեսական միության սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պաշտպանության և օգտագործման ժամանակ իրավական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկը և այդպիսի իրավական նշանակություն ունեցող գործողությունների համար տուրքերի դրույքաչափերը սահմանվում են ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի Հրահանգի (այսուհետ՝ Հրահանգ) համաձայն: Համաձայն Հրահանգի՝ եթե ​​Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը Պայմանագրի 25-րդ հոդվածում նշված տուրքերի չափը սահմանում է շվեյցարական ֆրանկից տարբեր արժույթով, ապա այդ պետությունը տուրքերը սահմանում է ելնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի՝ ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շվեյցարական ֆրանկի փոխարժեքով (Հրահանգից քաղվածքը կցվում
1 3054

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.09.2019 - 09.10.2019

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը Ներկայումս գործող  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Հավելվածում Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գործառույթներից է հանդիսանում մտավոր սեփականության պաշտպանությունը: Մինչդեռ Նախարարությունը՝ ի դեմս մտավոր սեփականության գործակալության, իրականացնում է մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության ապահովման հետ կապված հիմնական գործառույթները՝ ապահովելով գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների հայտերի ընդունման, փորձաքննության անցկացման, պահպանական փաստաթղթերի տրամադրման, զբաղվում է մտավոր սեփականության պահպանության համակարգի և ստեղծարար արդյունաբերության զարգացմամբ, պատասխանատու է ՄՍ իրավունքների համապատասխան քաղաքականության մշակման և իրականացման համար: Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունն իրականացնում են ՀՀ ոստիկանությունը, ՀՀ մաքսային ծառայությունը, ՀՀ դատարանները՝ իրավատերերի դիմումի հիման վրա: Կարևորելով մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության ոլորտի գործառույթներն իրականացնող առանձին հատուկ մասնագիտացված կառույց ունենալու անհրաժեշտությունը մտավոր սեփականության ոլորտի ամենաառաջին միջազգային պայմանագիրը` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիան` կնքված 1883 թվականի մարտի 20-ին, որին 1991թ-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը, իր 12-րդ հոդվածով սահմանում է` «1. Միության յուրաքանչյուր երկիր պարտավորվում է ստեղծել հատուկ ծառայություն արդյունաբերական սեփականության գործերով և կենտրոնական արխիվ հասարակությանը գյուտերի արտոնագրերին, օգտակար մոդելներին, արդյունաբերական նմուշներին և ապրանքային նշաններին ծանոթացնելու նպատակով: Այդ ծառայությունը հրատարակում է պաշտոնական պարբերական տեղեկագիր: Այն պարբերաբար հրապարակում է. ա) տրված արտոնագրերի սեփականատերերի անունները արտոնագրված գյուտերի կրճատ անվանմամբ, բ) գրանցված նշանների վերարտադրությունը:»: Մտավոր սեփականության կարևորության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 1967թ. Հատուկ կոնվենցիայով ստեղծվել է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի 16 մասնագիտացված կառույցներից մեկն է: Հետևաբար առանձին կառույց ունենալու պարտադիր պահանջը յուրաքանչյուր անդամ երկրի համար սահմանել է նաև Կոնվենցիան: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար, իսկ 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
0 5929