Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 6-ՐԴ ԳԼՈՒԽՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ի կատարումն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 265.4-րդ  կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

  1. Հաստատել պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ գլուխը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

..................... – ի N ..... - Ն որոշման

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ  ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

  1. Սույն կարգով կանոնակարգվում են էլեկտրոնային աճուրդի միջոցով պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
  2. Էլեկտրոնային աճուրդով պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման գործընթացները կանոնակարգվում են «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների հիման վրա:
  3. Էլեկտրոնային աճուրդի համակարգը (այսուհետ՝ համակարգ) իր մեջ ընդգրկում է «Ինտերնետ»-ի տիրույթում http://www.e-auctions.am դոմենի անունով կայք, էլեկտրոնային սարքավորումներ, գործիքներ և ծրագրեր, որոնց միջոցով էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ընթացքում ավտոմատ եղանակով ընտրվում է աճուրդի հաղթողը:
  4. էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա է ցանկացած պետական գույք, այդ թվում անշարժ և շարժական, ինչպես նաև օգտագործման իրավունք (վարձակալություն)։
  5. էլեկտրոնային աճուրդով վարձակալության են տրամադրվում պետական մարմիններին ամրացված, այդ թվում պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքը, որը պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների բավարարման համար օգտագործման որոշակի ժամանակահատվածում համարվում են ազատ կամ թերի ծանրաբեռնված։
  6. Պայմանագրի հիման վրա էլեկտրոնային աճուրդով օտարման, ինչպես նաև վարձակալության տրամադրման ենթակա է ցանկացած ոչ պետական գույք, այդ թվում անշարժ և շարժական, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
  7. Էլեկտրոնային աճուրդը կազմակերպում և անցկացնում է էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչը:
  8. էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (կարիք ունի լրացուցիչ խմբագրման):
  9. էլեկտրոնային աճուրդի կազմակերպչի ղեկավարը համակարգում հրամանի համաձայն գրանցում է օգտվողներին, ինչպես նաև համապատասխան հրամանով սահմանում է համակարգից օգտվողների գործառույթները։
  10. Համակարգից օգտվողներն են՝

1) համակարգի շահագործման և դրանից օգտվելու թույլատվություն ունեցող անձիք,

2) աճուրդային հանձնաժողովը, որը հսկում է էլեկտրոնային աճուրդի անցկացման ամբողջ ընթացքը և համակարգի միջոցով հաղթողին ընտրելու հիման վրա, աճուրդի կայացման օրն, որոշում է ընդունում հաղթող մասնակցի վերաբերյալ, կազմում է այդ մասին արձանագրություն և ներկայացնում աճուրդի հաղթող մասնակցի ստորագրությանը, իսկ վճարումներն ամբողջությամբ կատարելուց հետո՝ կազմակերպչի ղեկավարի հաստատմանը: Աճուրդային հանձնաժողովը բաղկացած է առնվազն 5 անդամից:

3) աճուրդի համակարգողը, ով իրականացնում է համակարգում մասնակիցների գրանցումն ու դրա հաստատումը, ապահովում է նաև համակարգի միջոցով, սահմանված կարգի համաձայն, մասնակիցներին տեղեկությունների տրամադրումը և ընդունումը։ Աճուրդի համակարգողը չի կարող հանդիսանալ աճուրդային հանձնաժողովի անդամ։

  1. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է աճուրդի կազմակերպչի էլեկտրոնային կայքում www.e-auctions.am (այսուհետ՝ կայք)՝ 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն), ինչպես նաև Կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում։
  2. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները.

1) աճուրդի իրականացման սկիզբը՝ տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը,

2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը),

3) աճուրդի կազմակերպչի գտնվելու վայրը (հասցեն), էլեկտրոնային կայքի հասցեն,

4) աճուրդի ձևը և անցկացման կարգը,

5) աճուրդի պայմանները, այդ թվում՝ գույքի անվանումը, գույքի նկատմամբ սահմանափակումները, եթե գույքն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը), շահագործման պատմությունը և (կամ) արտադրման տարեթիվը, լուսանկարները, (անհրաժեշտության դեպքում՝ տեսաձայնագրությունները), գույքի մեկնարկային գինը, գույքը վարձակալությամբ տրամադրելու դեպքում՝ այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև գույքի վիճակը բնութագրող այլ տեղեկություններ,

6) աճուրդին գրանցվելու և մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը,

7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը, 

8) էլեկտրոնային աճուրդի մասնակիցների գրանցման վերջնաժամկետը,

9) մասնակիցների կողմից գնային հայտերի ներկայացման սկիզբը՝ տարին, ամիսը, ամսաթիվ և ժամը,

10) էլեկտրոնային աճուրդի տևողությունը՝ ժամ, րոպե, որի ընթացքում որոշվում է ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը,

11) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, նվազագույն գնային հավելումի չափը, ինչպես նաև գնման գնի կամ վարձավճարի վճարման կարգը և ժամկետները,

12) էլեկտրոնային աճուրդին մասնակցության վճարի մեծությունը, վճարման կարգը և ժամկետները,

13) նախավճարի և մասնակցության վճարի փոխանցման հաշվեհամարները,

13) գույքն ուսումնասիրելու վայրը, ամսաթիվը և ժամանակը,

14) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու կարգը,

15) անշարժ գույքի օտարման դեպքում հողի կադաստրային արժեքը, վճարման կարգը և ժամկետները:

  1. Էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի, ինչպես նաև վարձակալության տրամադրվող գույքի (տարածքի) վարձավճարի մեկնարկային գինը՝ որից սկսվում է յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդը, սահմանվում է համապատասխան իրավական ակտով՝ հաշվի առնելով սահմանված կարգի համաձայն տվյալ գույքի և տարածքի վարձավճարի գնահատված արժեքի մեծությունը։
  2. Աճուրդն անցկացվում է լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ, առնվազն մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
  3. Համակարգում գրանցվելու և աճուրդին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է անձնագիր կամ նույնականացման քարտ, իսկ օտարերկրյա քաղաքացին` անձնագիր, իրավաբանական անձի դեպքում նաև հիմնադիր փաստաթղթեր (լիազորված անձի առկայության դեպքում՝ նաև լիազորագիր), (բոլոր դեպքերում էլ սկանավորված և ստորագրված էլեկտրոնային ստորագրությամբ PDF ֆայլ), ինչպես նաև տալիս է հայտարարություն` մինչ աճուրդի սկիզբը գրանցման ներկայացված փաստաթղթերում փոփոխությունների առկայության դեպքում գրանցման համակարգ անմիջապես փոփոխությունները մուտքագրելու մասին (հայտարարություն Ձև N 1):
  4. Համակարգում գրանցումը կատարվում է էլեկտրոնային եղանակով։
  5. Համակարգողը` մասնակցի գրանցումից հետո, ստուգում է մասնակցի կողմից գրանցման ընթացքում մուտքագրած տվյալներն ու ուղարկված ֆայլերը։ Մուտքագրած տվյալներն ու ուղարկված ֆայլերը գրանցման կարգին համապատասխանելու դեպքում համակարգողը հաստատում է տվյալ օգտվողի գրանցումը, չհամապատասխանելու դեպքում մերժում է գրանցումը` նշելով պատճառը, ինչի մասին մասնակիցն ավտոմատ ծանուցվում է էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային հաղորդագրության միջոցով։
  6. Աճուրդին մասնակցելու համար համակարգում գրանցված անձը յուրաքանչյուր լոտի աճուրդին մասնակցելու համար վճարում է մասնակցության վճար և լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով աճուրդի նախավճար:
  7. Աճուրդի մասնակիցը նախավճարը կամ մասնակցության վճարն իրականացնում է առցանց բանկային հաշվեհամարով կամ բանկի մասնաճյուղ այցելելով և փոխանցում կատարելով։
  8. Մինչև յուրաքանչյուր աճուրդի ավարտը աճուրդի մասնակիցների անհատական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:
  9. Յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդը սկսվում է հրապարակային ծանուցման հրավերով սահմանված ժամին։ Ընդ որում, մեկից ավելի լոտի աճուրդի կազմակերպման դեպքում հաջորդ լոտի աճուրդը սկսվում է նախորդ լոտի աճուրդն ավարտելուց հետո։
  10. Էլեկտրոնային աճուրդի սկիզբ չի կարող սահմանվել ժամը 15:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին: Եթե էլեկտրոնային աճուրդը սկսելու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա էլեկտրոնային աճուրդը վերահայտարարված է համարվում տվյալ ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա նույն ժամին:
  11. Աճուրդի ընդհանուր տևողությունը սահմանվում է 3 րոպե, եթե աճուրդի ընդհանուր տևողության ընթացքում նոր քայլ չի կատարվում: Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային առաջարկ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային առաջարկը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Եթե աճուրդի (ընդհանուր տևողության) ընթացքում որևէ քայլ կատարելու պահից հաշված մինչև 3 րոպեն լրանալը չի կատարվում նոր քայլ, ապա աճուրդը համարվում է ամփոփված, և վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցն ավտոմատ կարգով համակարգի միջոցով ընտրվում է հաղթող:
  12. Աճուրդի համակարգողն աճուրդային հանձնաժողովի կողմից հաղթող մասնակցի մասին որոշում կայացնելուց հետո, աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն աճուրդի կայացման օրը համակարգի միջոցով ուղարկում է հաղթող մասնակցին, այն ստորագրելու և վաճառքի դեպքում՝ գնման գնի վճարման, իսկ վարձակալության տրամադրման դեպքում՝ վարձավճարի մեծության մասին համաձայնություն ստանալու համար։
  13. Աճուրդի հաղթող մասնակիցը գնման գնի կամ վարձավճարի վճարման պարտավորությունը սահմանված ժամկետում կատարելու մասին համաձայնությունը և ստորագրված աճուրդային արձանագրությունը, աճուրդի կայացման օրը մինչև աշխատանքային օրվա ավարտը, համակարգի միջոցով կամ առձեռն փոխանցում է կազմակերպչին:
  14. Աճուրդի կազմակերպիչը սույն կարգի 25-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև սահմանված ժամկետում գնման գնի կամ վարձավճարի վճարման մասին հավաստումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հաղթող մասնակցին համակարգի միջոցով տրամադրում է ընդունման-հանձնման ակտը։ Ընդ որում անշարժ գույքի օտարման դեպքում՝ նաև առքուվաճառքի պայմանագիրը ստորագրելու մասին առաջարկ, որտեղ նշվում է մնացած վճարումները և որոշակի պարտադիր գործողություններ կատարելու պահանջը։
  15. Օտարման ենթակա գույքի աճուրդի հաղթող մասնակիցը համակարգի միջոցով գրավոր առաջարկը ստանալուց հետո`

1) շարժական գույքի դեպքում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում նշված վճարումները կատարելուց հետո պարտավոր է ներկայանալ գույքի գտնվելու վայր, հանձնման-ընդունման ակտը ստորագրելու և այն ընդունելու, սահմանված իրավունքի գրանցման դեպքում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում գրանցումը պարտադիր կատարելու պայմանով (գրավոր առաջարկ Ձև N 2)։

2) անշարժ գույքի դեպքում՝ եռամսյա ժամկետում առաջարկում նշված վճարումները կատարելուց հետո պարտավոր է ներկայանալ Կոմիտե առքուվաճառքի պայմանագիրը ստորագրելու և սահմանված կարգի համաձայն կատարել սեփականության իրավունքի գրանցում (գրավոր առաջարկ Ձև N 2.1)։

  1. Վարձակալության տրամադրվող գույքի աճուրդի հաղթող մասնակիցը համակարգի միջոցով առաջարկը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետական մարմիններին ամրացված և պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքի մեկ տարուց ավել ժամկետի դեպքում՝ պարտավոր է ներկայանալ Կոմիտե, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքը մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման դեպքում՝ տվյալ կազմակերպություն վարձակալական պայմանագիր կնքելու և պայմանագրից բխող հետագա գործընթացն իրականացնելու համար (գրավոր առաջարկ Ձև N 2.2)։
  2. Աճուրդի հաղթող մասնակիցը սույն կարգի 25-րդ կետով առաջարկվող վճարումները կարող է իրականացնել առցանց բանկային հաշվեհամարով կամ բանկի մասնաճյուղ այցելելով և փոխանցում կատարելով։
  3. Աճուրդի կազմակերպիչը պարտավոր է տրանսպորտային միջոցների վաճառքի դեպքում սահմանված կարգով հանձնման–ընդունման ակտով տրանսպորտային միջոցը հաղթող մասնակցին հանձնելու հաջորդող աշխատանքային օրը գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ծառայությանը։
  4. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը վերադարձվում է անկանխիկ եղանակով բանկային փոխանցման միջոցով՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից:
  5. Էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե.

1) աճուրդին չի մասնակցել ոչ մի հավանական գնորդ կամ հավանական վարձակալ,

2) աճուրդում հաղթած մասնակիցը չի ստորագրել աճուրդային արձանագրությունը կամ օտարման դեպքում չի վճարել գնման գինը,

3) աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով,

4) տվյալ գույքի աճուրդի միակ մասնակիցը, որը վճարել է վճար և նախավճար, բայց չի կատարել մեկնարկային քայլ։

  1. Սույն կարգի 32-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով նշված դեպքերում աճուրդի նախավճարի գումարը հետ չի վերադարձվում և այն ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
  2. էլեկտրոնային աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում աճուրդի կազմակերպչի կողմից էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կազմվելուց հետո, այդ մասին տեղեկատվությունը տեղադրվում է կազմակերպչի էլեկտրոնային կայքում:
  3. Համակարգի տեխնիկական անսարքության (ձախողման) դեպքում, աճուրդների անցկացումը կարող է կասեցվել, մինչև տեխնիկական անսարքությունների վերացումը, որոնց մասին աճուրդի կազմակերպիչը տեղեկացնում է տվյալ լոտի աճուրդի մասնակիցներին էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային հաղորդագրության միջոցով։ Յուրաքանչյուր տեխնիկական անսարքության դեպքում կազմվում է տեղեկանք անսարքության պատճառների մասին և այն տեղադրվում է էլեկտրոնային մատյանում։ Տեղեկանքին կից ներկայացվում է համակարգը սպասարկող անձի եզրակացությունը։
  4. Տեխնիկական անսարքությունները վերացնելուց հետո աճուրդը շարունակվում է նույն պայմաններով։
  5. Աճուրդի համակարգողն աճուրդի անցկացման ընթացակարգը, համակարգի տեխնիկական անսարքության դեպքում՝ այդ մասին տեղեկանքը, աճուրդով վաճառքի կամ վարձակալության տրամադրման ենթակա լոտերի գնահատման հաշվետվությունները և աճուրդի արդյունքների մասին տեղեկատվությունը ներառում է էլեկտրոնային մատյանում:
  6. Էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում սահմանված կարգով կազմակերպվում է նոր էլեկտրոնային աճուրդ:
  7. Էլեկտրոնային աճուրդը չկայանալու դեպքում կազմակերպիչն օտարման կամ վարձակալության տրամադրման մասին իրավական ակտով սահմանված նախորդ աճուրդի մեկնարկային գնի նվազման չափով և ժամկետներում կազմակերպում է նոր աճուրդ։
  8. Եթե լոտ(եր)ի աճուրդը համարվում է չկայացած հաղթող մասնակցի կողմից վճարումները սահմանված ժամկետում չկատարելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրելու պատճառով, ապա այդ դեպքերում լոտ(եր)ը վաճառելու նպատակով, հաջորդ աճուրդը կազմակերպվում է նույն պայմաններով, առանց մեկնարկային գնի նվազման։

Ձև N 1

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայտարարություն տվողի —————————————————————————

                                                             (անուն, ազգանուն, հասցեն, անձնական տվյալները)

—————————————————————————————————————։

Պարտավոր եմ համակարգում գրանցվելուց հետո, մինչև աճուրդին մասնակցելը, գրանցման ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ կատարվելու դեպքում         փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն անմիջապես անցկացնել գրանցման համակարգ։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2019 թվականի N ...... Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ  ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ  6-ՐԴ ԳԼՈՒԽՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ձև N 2.

————————————————————————————————————————————

(աճուրդում հաղթող մասնակցի անձնագիր կամ նույնականացման քարտի տվյալները)

—————————————————————————————————————————-———

(աճուրդում հաղթող մասնակցի հասցեն)

Գ Ր Ա Վ Ո Ր  Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ

Հիմք ընդունելով  20— թ.-ի ————————————————  -ին էլեկտրոնային

(ամիս, օր, ժամ)

աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը —————————————————-———

                                                                                              (շարժական գույքի անվանումը)

գույքը  —————————————————— դրամ գումարով առաջարկվում է Ձեզ:

                         (թվերով և բառերով)

Դուք պարտավոր եք 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ գրավոր առաջարկում նշված վճարումները կատարելուց հետո ներկայանալ գույքի գտնվելու վայր, հանձնման- ընդունման ակտը ստորագրելու և այն ընդունելու, սահմանված իրավունքի գրանցման դեպքում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնել պետական գրանցումը։

 Նշված ժամկետում չներկայանալու, ինչպես նաև սահմանված ժամկետում գումարը չվճարելու դեպքում Դուք կզրկվեք գույքը գնելու իրավունքից:

—————————

(ստորագրություն)

Ձև N 2.1.

                                                                                                     (անշարժ գույքի անվանումը)

Դուք պարտավոր եք եռամսյա ժամկետում՝ գրավոր առաջարկում նշված վճարումները կատարելուց հետո ներկայանալ Կոմիտե առքուվաճառքի պայմանագիրը ստորագրելու և սահմանված կարգի համաձայն սեփականության իրավունքը գրանցելու նպատակով Նշված ժամկետում չներկայանալու, ինչպես նաև սահմանված ժամկետում գումարը չվճարելու դեպքում Դուք կզրկվեք գույքը գնելու իրավունքից:

—————————

(ստորագրություն)

Ձև N 2.2.

                                                                             (գույքի անվանումը, գտնվելու վայրը, մակերեսը(քմ)

գույքը  ————————————————— դրամ վարձավճարով առաջարկվում է Ձեզ:

                         (թվերով և բառերով)

Դուք պարտավոր եք գրավոր առաջարկը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ Կոմիտե վարձակալական պայմանագիր կնքելու և պայմանագրից բխող հետագա գործընթացն իրականացնելու համար։

  • Քննարկվել է

    20.09.2019 - 05.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի օտարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1148

Տպել