Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 346ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագծով նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել պետական մարմիններին ամրացված  պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հանձնման գործընթացը պետական գույքի կառավարումն իրականացնող, պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման լիազորություններ ունեցող մարմնին՝  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տնօրինությանը։ Որի համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս  ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշմամբ  իրականացվում է պետական ոչ առևտրային կազմակերպություններին (բացառությամբ  ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքերն ու շինությունները հանձնումը Կոմիտեին։

Պետական գույքի կառավարման արդյունավետության հիմնախնդիրն առաջանում է գրեթե ամեն անգամ, երբ որոշում է կայացվում այդ գույքն օգտագործման, վարձակալության, հավատարմագրային կառավարման, կոնցեսիայի իրավունքով մասնավոր անձանց փոխանցելու, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, ինչպես նաև պետական գույքի օտարման կամ մասնավորեցման մասին որոշումներ կայացնելու ժամանակ։ Կոմիտեի կողմից արձանագրվել են պետական մարմիններին, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին ամրացված մի շարք անշարժ գույքեր, որոնք փաստացի չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ արդյունավետ, ոչ մասնակի և միաժամանակ այդ գույքի սպասարկման և պահպանման ծախսերը հիմնականում իրականացվում են պետական բյուջեի միջոցներով: Կարելի է նշել, որ պետական գույքի արդյունավետ, նպատակային և խելամիտ կառավարումն այսօր լուրջ խնդիր է դարձել պետական կառույցների համար: Այդ հիմնախնդիրները լուծելու համար նպատակահարմար է որ լիազորված մարմինը՝ Կոմիտեն (որի իրավասությունն որպես լիազոր մարմին ամրագրված է նաև «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածով) ապահովվի պետության սեփականություն համարվող գույքի կառավարումը, որի արդյունքում կբարձրանա դրա օգտագործման արդյունավետությունը։ Դա է վկայում նաև պետական գույքի օգտագործման օրենսդրական դաշտի կատարելագործումը, որն հանգեցնում է պետական գույքի հիմնականում մեկ՝ կառավարման լիազորված մարմնի և դրան համապատասխան գործառույթներով օժտելու մոդելի ձևավորմանը։

                     Պետական գույքի կառավարման և դրա օգտագործման արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները բացահայտելու համար անհրաժեշտություն է առաջանում պետական մարմիններին ամրացված  պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը հստակ ամրագրված ժամանակահատվածում հանձնել Կոմիտեի տնօրինությանը։

Կոմիտեի հաշվառման բազայում կան նաև այնպիսի անշարժ գույք, որոնք սեփականության իրավունքի պետական գրանցում չունեն։ Նախագծով առաջարկվում է պետական մարմիններին հանձնարարել սեփականության իրավունքի գրանցում չունեցող անշարժ գույքի նկատմամբ իրաականացնել գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները, որից հետո հանձնել Կոմիտեի տնօրինությանը։ Արդյունքում իրավունքի պետական գրանցում չունեցող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվությունը կամփոփվի մեկ պետական մարմնում, որը կպարզեցնի տեղեկատվության արդյունավետ կառավարումը և իրավունքի գրանցման խնդիրների կարգավորումը՝ ինչպես նաև նախագծով ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների իրականացման արդյունքում գրանցում չունեցող պետական գույքի քանակը կհասցվի նվազագույնի:

                     Կոմիտեն վերոնշված խնդիրների լուծման համար, ինչպես նաև գույքի պահպանման ու արդյունավետ շահագործման, պլանավորման և ներդրումների նպատակային իրականացման համար մշակել և Ձեր քննարկմանն է ներկայացնում  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Պետական մարմիններին ամրացված  պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տնօրինումն իրականացնել Կոմիտեի աշխատակազմի միջոցով և տնտեսել պետական բյուջեից տրամադրվող գումարները: Ինչպես նաև հնարավորություն կստեղծի հանձնվող պետական գույքի նկատմամբ իրականացնել միասնական քաղաքականություն. ինչպես նաև  արդյունավետ դարձնել պետական գույքի կառավարման գործընթացը։

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

5.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Արդյունքն է՝ մեծացնել պետական գույքի կառավարման արդյունավետությունը, ապահովել պետական գույքի ամբողջական հաշվառումն ու հրապարակային, թափանցիկ գործընթացների միջոցով վարել լիարժեք միասնական քաղաքականություն:

 

  • Քննարկվել է

    11.09.2019 - 28.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 535

Տպել