Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2019 թվականի N –Ն

 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ մասի, 41-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • որոշման N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային ստորաբաժանումներ,».

բ. 8.1-ին, 8.2-րդ, 8.3-րդ, 8.4-րդ և 8.5-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,

գ. 13-րդ կետից հանել «Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման ցուցակը ձևավորվում է առանձին՝ հիմք ընդունելով հաստատված նախնական ցուցակը:» բառերը,

դ. 14-րդ կետից հանել «Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակառուների էլեկտրոնային վճարման ցուցակը բանկին է տրամադրվում և վճարման ենթակա գումարը բանկին փոխանցվում է սույն կարգի 8.3-րդ կետում նշված՝ ծառայություն ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա:» բառերը,

ե. 18-րդ կետից հանել «Համապատասխան մարմնի համակարգի կենսաթոշակների կանխիկ եղանակով վճարման ցուցակը տպագրվում է առանձին՝ հիմք ընդունելով հաստատված նախնական ցուցակը:» բառերը,

զ. 19-րդ կետից հանել «Համապատասխան մարմնի համակարգի կանխիկ եղանակով վճարման ցուցակի թղթային տարբերակը տպագրվում է, տրամադրվում է վճարող կազմակերպությանը և վճարման ենթակա գումարը բանկին փոխանցվում է սույն կարգի 8.3-րդ կետում նշված՝ ծառայություն ներկայացված հայտ-պահանջագրի հիման վրա:» բառերը,

է. 31-րդ կետից հանել «Եթե կենսաթոշակը նշանակել է համապատասխան մարմինը, ապա շահառուն դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում։» բառերը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է 2019 թվականի նոյեմբերի 1-ից։

  

  • Քննարկվել է

    10.09.2019 - 25.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5785

Տպել