Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակները նշանակելու գործառույթը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահելու հանգամանքով։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 

ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ սահմանված է կենսաթոշակը վաճարելու (այդ թվում՝ կենսաթոշակի վճարման ցուցակները ձևավորելու) կարգը։

ՀՀ Վարչապետի աշխատակազմում 05.04.2019թ. կայացած խորհրդակցության արդյունքում հանձնարարվել է քննարկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին զինվորական կենսաթոշակ նշանակելու գործառույթը Սոցիալական ապահովության ծառայությանը փոխանցելու հարցը։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ։

2. Կարգավորման առարկան 

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն է։

Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնք պայմանավարված են այն հանգամանքով, որ կան նաև կենսաթոշակ նշանակող այլ մարմիններ։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 

Նախագիծն ընդունվելու դեպքում Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակները կսկսի նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը։

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի կանխատեսվում:

  • Տևողություն

    10.09.2019 25.09.2019
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 190

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: