Հիշել նախագիծը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N   -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը` ՀՀ կառավարությունը որոշում է.

  1. ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» № 1467-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը.

1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով. «11) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն № 11 հավելվածի»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:
  2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո այն չի տարածվում մինչ այդ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կիրառվող բնական կորստի նորմերի վրա:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                           

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                                  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

_______________ ____ №____-Ն որոշման

Հավելված 11

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի № 1467-Ն որոշման

 

ՉԱՓԵՐ

ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Նավթամթերքի բնական կորուստը բեռնափոխադրման, բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման ժամանակ վառելիքի զանգվածի բնականոն նվազումն է որակի պահպանմամբ, ինչը ֆիզիկաքիմիական, մեխանիկական, բնակլիմայական գործոնների ազդեցության հետևանք է:
  2. Բնական կորուստներին չեն վերաբերում նավթամթերքի այն պակասորդները, որոնք առաջացել են տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված պահանջների և տեխնիկական շահագործման կանոնների խախտման կամ բնական աղետների հետևանքներով:
  3. Բնական կորուստներ չեն այն կորուստները, որոնք առաջացել են տարողությունների և խողովակաշարերի մաքրման և վերանորոգման ցանկացած տեսակի աշխատանքների հետևանքով, վթարային կորուստները, ինչպես նաև կորուստները գողոնից, բնական աղետներից և ներպահեստային պոմպային մղումներից:
  4. Բնական կորուստների հաշվարկն իրականացվում է սույն հավելվածով սահմանված չափերին համապատասխան՝ դրանք համադրելով նավթամթերքի փաստացի մնացորդային զանգվածի հետ: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի մեծ է, քան սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում փաստացի մնացորդային զանգվածը: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի փոքր է, քան սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը:
  5. Նավթամթերքի ըստ տեսակների դասերը ներկայացված են սույն հավելվածի N 6-րդ աղյուսակով:

ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

6. Նավթամթերքի տեղափոխման դեպքում բնական կորստի չափաքանակը, ըստ տրանսպորտային միջոցների (տեսակների) տեղափոխման, հաշվարկվում է ապրանքաուղեկից փաստաթղթերով տեղափոխման համար հայտարարագրված և փաստացի բարձված բեռի ընդհանուր զանգվածը բազմապատկելով Աղյուսակ 1-ում ներկայացված տոկոսներով արտահայտված կորստի նորմերով:

7. Եթե նավթամթերքը տեղափոխվում է տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով, ապա նավթամթերքի բնական կորստի հաշվարկման չափը ընդունվում է Աղյուսակ 1-ով ներկայացված տրանսպորտային միջոցների տեսակների համար սահմանված կորստի չափերի հանրագումարի չափով:

 

                                                                                                                                   Աղյուսակ N 1.

(կգ-ներով 1 տոննա նավթամթերքի տեղափոխման դեպքում)

 

Նավթամթերքի
դաս

Նավթամթերքի տեղափոխման դեպքում բնական կորուստների չափերը, ըստ՝

Ավտոմոբիլային
տրանսպորտ

Երկաթուղային
տրանսպորտ

Ջրային
տրանսպորտ

1, 2,

0.15

0.25

2.46

3, 4

0.015

0.17

1.42

5

0.004

0.08

1.26

6

0.015

0.092

1.26

 

  1. Նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում ընդունման (բեռնաբարձման) դեպքում ներկայացված է Աղյուսակ N 2-ով:

 

 

Աղյուսակ N 2

(կգ-ներով՝ 1 տոննա նավթամթերքի ընդունման (բեռնաբարձման) դեպքում)

Տարողության տեսակ

Նավթամթերքի դաս

Նավթամթերքի բնական կորստի չափերը

Վերգետնյա մետաղական

1

0,39

2

0,32

3

0,08

4

0,05

5

0,04

6

1,08

Վերգետնյա մետաղական ներքին պոնտոններով

1

0,25

2

0,26

Ստորգետնյա

 

 

1

0,22

2

0,16

3

0,04

4

0,03

5

0,02

6

1,07

 

  1. Բնական կորստի չափը մազութի համար՝ բաց հորային ամբարներում պահպանման, ընդունման (բեռնաբարձման) և դատարկման (բեռնաթափման) դեպքում կգ-ներով 1 տոննա մազութի համար կազմում է 2.36 կգ:
  2. Նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններից տրանսպորտային միջոցների համապատասխան տարողություններ ընդունման (բեռնաբարձման) դեպքում ներկայացվում է Աղյուսակ N 3-ով:

 

Աղյուսակ N 3

(կգ-ներով 1 տոննա բարձվող նավթամթերքի քանակի)

Տարողության տեսակ

 

Նավթամթերքի դաս

Կորստի չափը

Երկաթուղային գլանատակառներ (վագոն ցիստեռներ)

1

0,16

2

0,12

3

0,02

4

0,02

5

0,025

6

0,05

Ավտոցիստեռներ (բենզավոզներ)

1

0,14

2

0,11

3

0,02

4

0,02

5

0,025

6

0,05

Ջրային տրանսպորտ

1

0,15

2

0,11

3

0,02

4

0,018

5

0,02

6

0,05

 

 

 Նավթամթերքի տարողություններում պահպանման ընթացքում բնական կորուստների չափերը

 

  1. Նավթամթերքի տարողություններում պահպանման դեպքում բնական կորստի չափը հաշվարկվում է փաստաթղթերով ձևակերպված պահուստավորման ընդունված ու տարողություններում պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը բազմապատկելով Աղյուսակ N 4-ում և Աղյուսակ N 5-ում ներկայացված կորստի չափերով:
  2. Պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը հաշվարկվում է որպես ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրացուցային օրվա ավարտին տարողություններում պահվող նավթամթերքի զանգվածների միջին թվաբանական մեծություն:
  3. Կորստի նորմերը սահմանվում են ելնելով նավթամթերքի դասից, հաշվի առնելով նաև բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:
  4. Առաջին և երկրորդ խմբի նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում պահպանման յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներկայացվում է Աղյուսակ N 4-ով:

Աղյուսակ N 4

(կգ-ներով 1 տոննա պահպանվող նավթամթերքի քանակի համար, ամսական կտրվածքով)

 

Տարողության տեսակ

Նավթա մթերքի դաս

 

 

Կորստի չափը

 

 

Տարողությունների ծավալը ըստ մետր խորանարդ

Մինչև 400 (մ3)

400-ից մինչև 700 (մ3)

700-ից մինչև 1000 (մ3)

1000-ից մինչև 2000 (մ3)

2000 և ավելի 3)

Վերգետ նյա մետաղական

1

0,78

0.74

0,71

0.51

0,32

Վերգետ նյա մետաղական ներքին պոնտոններով

1

0,18

0.17

0,16

0.12

0,09

Վերգետ նյա մետաղական

2

0,7

0.63

0,57

0.44

0,32

Վերգետ նյա մետաղական ներքին պոնտոններով

2

0,15

0.14

0,13

0.11

0,085

Ստորգետ նյա

1

0,15

Ստորգետ նյա

2

0,05

 

  1. 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ դասերի նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում պահպանման յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներկայացվում է Աղյուսակ N 5-ով:

 

 

Աղյուսակ N 5

(կգ-ներով 1 տոննա պահպանվող նավթամթերքի քանակի համար, ամսական կտրվածքով)

Տարողության տեսակ

 

Կորստի չափը

 

3

4

5

6

Վերգետնյա մետաղական

0,13

0,09

0,04

0,12

Ստորգետնյա

0,07

0,06

0,02

0,12

 

 

Աղյուսակ N 6.

 

Նավթամթերքի դաս

Նավթամթերքի տեսակները

 
 

1

Ավտոմոբիլային բենզիններ բոլոր տեսակների.

Ուղղակի թորված բենզին.

Գազի կայուն կոնդենսատ.

Բենզին գազային կայուն (գազային կոնդենսատից).

 

2

Նավթային լուծիչներ բոլոր տեսակների՝ +500 C-ից մինչև +1000 C եռման ջերմաստիճանով

Ավիացիոն բենզիններ բոլոր տեսակների

Տեխնիկական իզոoկտան

Նորմալ հեպտան

Նավթային բենզոլ

Օգտագործված նավթամթերքներ CHO մակնիշի

Ռեակտիվ շարժիչների վառելիք T-2

 

3

Նավթային լուծիչներ բոլոր տեսակների +1000 C-ից բարձր եռման ջերմաստիճանով

Ռեակտիվ շարժիչների վառելիք +1000 C-ից մինչև +1500 C եռման ջերմաստիճանով, բացառությամբ T-2

Նավթային սոլվենտ

Տեխնիկական կերոսին

Լիգրոյին

Նավթային քսիլոլ

Նավթային տոլուոլ

Էթիլբենզոլ տեխնիկական

 

4

Կեռոսին լուսավորման համար բոլոր տեսակների

Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով

Ռեակտիվ շարժիչներ վառելիք, +1500 C-ից բարձր եռման ջերմաստիճանով

Իզոպռոպիլբենզոլ տեխնիկական

 

5

Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով

Վառարանային վառելիք կենցաղային

Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք

 

6

Բոլոր տեսակի մազութներ

Քսայուղեր բոլոր տեսակի

Այլ հեղուկ նավթամթերքներ, որոնք պահանջում են տաքացում

Օգտագործված նավթամթերքներ բացառությամբ CHO մակնիշի

 

  • Քննարկվել է

    04.09.2019 - 25.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6102

Տպել