Հիշել նախագիծը
««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արտակ Պողոսյան 28.08.2019 00:51:27 | Հարգելի նախագծի հեղինակներ, առաջարկվող նախագծի առնվազն 159-րդ հոդվածի 1-ին մասը վերանայնման կարիք ունի։ Մասնավորապես, այն հակասում է "Նորմատիվ իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետի պահանջներին։ Բացի այդ, նման առաջարկության պարագայում անհրաժեշտ է ներկայացնել իրավական ակտի ազդեցության գնահատումը տնտեսության վրա՝ կատարելով համապատասխան Ex-Post և Ex-Ante վերլուծությունները։ Մասնավորապես, իրավական ակտի ընդունման դեպքում քանի դեպք կա, որ վերանայման կարիք կունենա՝ ներկայացված նախագծին չհամապատասխանելու պատճառով և դրա հետևանքների նկարագրությունը։ |