Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԱՐԱԳԱԴ ՍԱՐՈՅԻ ԱԲՐԱՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԱԳԱԴ ՍԱՐՈՅԻ ԱԲՐԱՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Արագադ Սարոյի Աբրամյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արագադ Սարոյի Աբրամյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի  1-ի № 85-Ա որոշմամբ  տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ Արագադ Սարոյի Աբրամյանին 27 տարին լրացել է 2019 թվականին հուլիսի 8-ին, հնարավոր չէ նրան  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արագադ Սարոյի Աբրամյանին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Արագադ Սարոյի Աբրամյանին հանդես է գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի է  ընկնում արդյունավետ խաղով, կարևորում է բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում Արագադ Սարոյի Աբրամյանի  մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը  և ընտրական խաղերին։

Արագադ Սարոյի Աբրամյանին հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    27.08.2019 - 16.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9105

Տպել

Առաջարկներ`

Վահե Եղոյան

28.08.2019

Չհասկացանք.... Ես ինչ օրենքա... Թող ծառայի... Ումիցա ավել....

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: