Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

««ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

     Իրավական ակտի անհրաժեշտությունը 

Սույն օրենքի նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքնաշաններով պարգևատրված անձանց  (թիկունքայիններ) վաստակի գնահատման, նրանց սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությունից, քանի որ նաև նրանց անձնուրաց աշխատանքի միջոցով էր, որ կերտվեց Հայրենականի հաղթանակը, իսկ այդ անձինք, ի տարբերություն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, որևէ կերպ չեն խրախուսվում, որևէ արտոնություն (բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելուց)  կամ այլ դրամական աջակցություն չեն ստանում:

Սույն նախագծի ընդունումը կլինի նաև թիկունքայինների վաստակի գնահատականը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի շեմին:

Թիկունքայինների արտոնությունները և սոցիալական երաշխիքները ամրագրված են միջպետական երկու Համաձայնագրերում, այսպես՝  

1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև 1993 թ. մարտի 12-ին կնքված «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց համար արտոնյալ երթևեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» Համաձայնագրի N 3 հավելվածով սահմանված են քաղաքային և արվարձանային տրանսպորտով անվճար երթևեկության իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաները, որտեղ 1.7 կետում նշված են Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ շքանշաններով պարգևատրված անձինք: 

2. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև 1994 թ. ապրիլի 15-ին կնքված «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» Համաձայնագրի N 2 հավելվածի 6.5 կետով սահմանված՝ նախկին ԽՍՀՄ պարգևներով և մեդալներով՝ անձնազոհ աշխատանքի և Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անբիծ զինվորական ծառայության համար պարգևատրված անձինք, օգտվում են 6.5.1-6.5.7 ենթակետերով սահմանված արտոնություններից (դեղերի արժեքի զեղչի, անհատական բնակարանային շինարարության, այգեգործական ընկերություններ ընդունվելու, արտոնյալ պայմաններով վարկ ստանալու և այլն):

Վերը նշված Համաձայնագրերով սահմանված արտոնությունները ամրագրված չեն և թիկունքայինները, փաստացի, ՀՀ գործող օրենսդրության համաձայն բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելը, այլ արտոնությունից  չեն օգտվում, ուստի սույն նախագծի ընդունման արդյունքում ամենամսյա պատվովճարի տրամադրումը կլինի ինչպես զգալի նյութական, այնպես էլ բարոյական աջակցություն այդ մարդկանց համար: 

 Կարգավորման նպատակը և բնույթը 

Նախագծի ընդունման արդյունքում, ըստ նախնական տվյալների, շուրջ 1000 թիկունքային կօգտվի որոշակի իրավունքներից ու սոցիալական երաշխիքներից, և ազգային օրենսդրության մեջ առաջին անգամ կտարանջատվի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հավասարեցված անձինք հասկացությունները:

Մասնավորապես՝ նախագծով ՀՄՊ վետերաններին հավասարեցված անձանց (թիկունքայինների համար) համար նախատեսվում է ամենամսյա պատվովճար ստանալու, պետպատվերի շրջանակում անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, այդ թվում՝ արժեքի 50 տոկոս զեղչով դեղեր, ինչպես նաև օրինագծում ամրագրվել է քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու իրավունքը, որը սահմանված է ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 8-ի N 251 որոշմամբ:  Հաշվի առնելով, որ մինչ օրս հստակ հաշվառում չի տարվել այդ կարգավիճակն ունեցող անձանց շրջանում, անձանց թվաքանակի համար հիմք է ընդունվել «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպության կողմից տրամադրած տեղեկատվությունը: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այդ կարգավիճակն ունեցող անձանց տարիքը նվազագույնը 90 է: 

 Ակնկալվող արդյունքը 

Օրինագծի ընդունման  արդյունքում  շուրջ 1000 մարդ կստանա ամենամսյա պարգևավճար, ինչը կնպաստի նրանց սոցիալական վիճակի բարելավմանը:   

    Կից ներկայացվում է  նախկին ԽՍՀՄ այն մեդալների և շքանշանների ցանկը, որոնցով (դրանցից թեկուզ մեկով) պարգևատրված անձը կարող է օգտվել սույն օրենքով սահմանված արտոնությունից:

 Ցանկ 

     Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և  անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալների, որոնք սահմանված են եղել  ԽՍՀՄ  նախարարների խորհրդի 1988թ. մայիսի 12-ի N 621 որոշմամբ. 

  1. «Քաջության համար» Ուշակովի մեդալ
  2. «Մարտական ծառայության համար»Նախիմովի մեդալ
  3. «Աշխատանքային խիզախության համար»
  4. «Աշխատանքային գերազանցության համար»
  5. «Լենինգրադի պաշտպանության համար»
  6. «Մոսկվայի պաշտպանության համար»
  7. «Օդեսայի պաշտպանության համար»
  8. «Սևոստոպոլի պաշտպանության համար»
  9. «Ստալինգրադի պաշտպանության համար»
  10. «Կիևի պաշտպանության համար»
  11. «Կովկասի պաշտպանության համար»
  12. «Սովետական Զապոլյարիայի պաշտպանության համար»
  13. «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար»
  14. «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար»
  15. «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմում խիզախ աշխատանքի համար»: 

ՏԵՂԵԿԱՆՔ 

««ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Սույն օրենքի նախագծի ընդունման առնչությամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության մի շարք որոշումներով, որոնցով սահմանված են ՀՄՊ վետերանների և թիկունքայինների տարբեր արտոնությունները:

 ՏԵՂԵԿԱՆՔ 

««ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում (եթե պայմանականորեն ՀՀ կառավարության կողմից պարգևավճարի չափը սահմանվի ամիսը 50000 դրամ) ՀՀ պետական բյուջեում կառաջանա տարեկան 600, 0 մլն դրամ   (1000 մարդ x 50000 դրամ x 12 ամիս):

Միաժամանակ, Նախագծով սահմանվող մյուս  (անվճար բժշկական օգնություն, արժեքի 50 % զեղչով դեղերի ձեռքբերում)  իրավունքների իրացման համար անհրաժեշտ ծախսերը հստակ գնահատել հնարավոր չէ, քանի որ նշված կատեգորիային պատկանող անձինք հիմնականում ունեն նաև այլ կարգավիճակներ   (օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձ, զոհված զինծառայողնի ընտանիք և այլն), ինչը ենթադրում է, որ նրանք արդեն իսկ օգտվում են նշված արտոնություններից և բացի այդ, կանխատեսել բժշկական հաստատություններ դիմողների հստակ թիվը, հնարավոր չէ:

 

  • Քննարկվել է

    20.08.2019 - 04.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7485

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

20.08.2019

1-ին հոդվածը չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական ակտերում փոփոխություններ կատարելու սահմանված կարգին: 1.1-ին հոդվածի համարակալումները չեն բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական ակտերի համարակալումների համար սահմանված կարգին: 1.1-ին հոդվածի 1-ին պարբերության վերաբերյալ հայտնում ենք, որ որևէ անձ պարտավոր չէ անվճար տրանսպորտային ծառայություններ մատուցել: Այս առումով նորից հայտնում ե, որ նշված սկզբունքն արդեն 20 տարի չի կիրառվում ՀՀ-ում: Արտոնությունների փոխարեն անձանց վճարում են տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գումարներ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նույնը վերաբերվում է զեղջով դեղեր գնելու իրավունքին:

Տեսնել ավելին