Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 2-ի, ՀՕ-267 օրենքի նախաբանում «Հայրենական մեծ պատերազմի վետերանների» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքնաշաններով պարգևատրված անձանց» բառերը, այնուհետ՝ ինչպես տեքստում:

    Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածից հետո լրացնել  հոդված 1.1՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 1.1 Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքնաշաններով պարգևատրված անձանց սոցիալական պաշտպանությունը

    1.Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքնաշաններով պարգևատրված անձինք իրավունք ունեն՝

  • անվճար օգտվել պետական ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ՝ միկրոավտոբուսների և մարդատար տաքսի ավտոմեքենաների), ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենով.
  • պետական պատվերի շրջանակներում օգտվել անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից.
  • դեղերը ձեռք բերել արժեքի 50 տոկոս զեղչով՝ բժշկի հատուկ դեղատոմսով.
  • ստանալ ամենամսյա պատվովճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:»: 

     Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ նոր խմբագրությամբ. «Վետերաններին տրամադրվում է ամենամսյա պարգևավճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:»:

     Հոդված 4.  Օրենքի 6-րդ հոդվածից հետո լրացնել հոդված 6.1՝ հետևյալ բովանդակությամբ.

    «Հոդված 6.1 Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքնաշաններով պարգևատրված անձանց կարգավիճակը հաստատող փաստաթուղթը

    Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքնաշաններով պարգևատրված անձանց կարգավիճակը հաստատող փաստաթուղթը ԽՍՀՄ պարգևների և մեդալների  անվանական վկայականներն են, որոնցով անձը պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբիծ զինվորական ծառայության համար:»:

   Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    20.08.2019 - 04.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7513

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

20.08.2019

1-ին հոդվածը չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական ակտերում փոփոխություններ կատարելու սահմանված կարգին: 1.1-ին հոդվածի համարակալումները չեն բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական ակտերի համարակալումների համար սահմանված կարգին: 1.1-ին հոդվածի 1-ին պարբերության վերաբերյալ հայտնում ենք, որ որևէ անձ պարտավոր չէ անվճար տրանսպորտային ծառայություններ մատուցել: Այս առումով նորից հայտնում ե, որ նշված սկզբունքն արդեն 20 տարի չի կիրառվում ՀՀ-ում: Արտոնությունների փոխարեն անձանց վճարում են տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գումարներ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նույնը վերաբերվում է զեղջով դեղեր գնելու իրավունքին:

Տեսնել ավելին