Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ 2019 թվականի N__ -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «1070 Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրով  «12003 Բնակարանների գնման վկայագրերի տրամադրում» միջոցառումը և հաշվի առնելով ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի:
  2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա Միգրացիոն ծառայությանը:
  3. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

Հավելված N1
ՀՀ կառավարության __ թվականի
___ -
ի N __-Ն որոշման


 
Կ Ա Ր Գ

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ


  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով սահմանվում են Ադրբեջանից բռնագաղթած անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի տարեկան պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) տրամադրման պայմանները:
  3. Սույն որոշմամբ շահառու են հանդիսանում ժամանակավոր բնակության վայրերում կամ կացարաններում՝ «Սեբաստիա» հյուրանոց (հասցե՝ ք. Երևան, Լենինգրադյան 46/1), «Նաիրի» հյուրանոց (հասցե՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 121/6), «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան (հասցե՝ ք. Երևան, Սեբաստիա 3/9) և Երևան քաղաքի Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակվող այն փախստական ընտանիքները, ովքեր համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին և Միգրացիոն ծառայության կողմից 2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ուսումնասիրությամբ փաստացի բնակվում են իրենց հատկացված ժամանակավոր բնակության վայրում կամ կացարանում:
  4. Վկայագիրնանվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պատրաստի բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ՝ աջակցություն) ստանալու իրավունքը:
  5. Վկայագիրը տրամադրվում է կամավորության սկզբունքով՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանն ազատելու պայմանով: Այն անձանց դեպքում, ում ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհած են իրենց կողմից, սակայն չունեն առանձին խոհանոց և սանհանգույց, վկայագիրը տրամադրվում է բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում սեփականաշնորհած բնակելի տարածքը պետության սեփականությանը հանձնելու պայմանով:
  6. Վկայագիրն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման, գրավադրման, բռնագանձման ու այլ անձի փոխանցման:
  7. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանը (բնակելի տունը) պետք է համապատասխանի մշտական բնակության համար սահմանված պահանջներին:
  8. Վկայագրում նշվող աջակցության գումարը հանդիսանում է աջակցություն ստացողի և նրա ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականություն, որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը` ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:
  9. Վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանը (բնակելի տունը) սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված` 2 տարվա ընթացքում չի կարող վաճառվել, նվիրվել, գրավ դրվել (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), տրվել վարձակալության կամ օտարվել այլ եղանակով:
  10. Վկայագիրը տրամադրվում է մեկ անգամ, մեկ օրինակից:

10.Վկայագրի կորստի դեպքում վկայագիր ստացած անձի դիմումի հիման վրա Միգրացիոն ծառայության կողմից գործը հիմնավոր ուսումնասիրելուց հետո տրամադրում է նոր վկայագիր՝ նախորդ վկայագրի գործողության մնացած ժամկետով:

  1. Վկայագիր ստացած անձի մահվան դեպքում, նրա ընտանիքի անդամների դիմումի համաձայն, վկայագիրը կարող է վերաձևակերպվել ընտանիքի այլ անդամի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձի անունով: Այդ դեպքում վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվում է երկու ամսով:
  2. Վկայագիր ստացած անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորելու մեկ այլ անձի իր անունից կատարել բնակարանի (բնակելի տան) գնման գործողությունը:
  3. Վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր վավերապայմանները՝

ա)  վկայագրի թողարկման սերիան և համարը.

բ) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.

գ) վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի անձնագրային (փախստականի վկայականի) տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը.

դ) վկայագիր ստացող անձի ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) և  տրամադրվող աջակցության չափը.

ե) վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը:

  1. Վկայագրում նշվող աջակցության չափը որոշվում է սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով սահմանված նորմաներով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձանց թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) Երևան քաղաքի վարչական շրջանում Կադաստրի կոմիտեի կողմից ՀՀ անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ավան վարչական շրջանում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները 1 քառ. մետրի համար:
  2. Վկայագիր ստանալուն հավակնող անձի ընտանիքին հասանելիք բնակարանի սենյակների թիվը որոշվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 5-րդ բաժնի 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված նորմերից:
  3. 16. Սույն սույն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված նորմաներով աջակցության չափի հաշվարկման ժամանակ հասանելիք բնակարանի (սենյակների թվով) ընդհանուր մակերեսն ընդունվում է՝

Մեկ սենյականոց բնակարանի գինը համապատասխանում է 45 քառ. մետր տարածքին, երկու սենյականոցինը` 65 քառ. մետր, երեք սենյականոցինը` 85 և չորս սենյականոցինը` 105 քառ. մետր:

  1. Վկայագրի միջոցով աջակցությունը ցուցաբերվում է Միգրացիոն ծառայության պետի և անձի միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա:
  2. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:
  3. Վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) չափը (սենյակների թվով) կարող է պակաս լինի սույն սույն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված նորմերով անձին հասանելիք բնակարանի չափից (սենյակների թվով):
  4. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի վճարումը կատարվում է առուվաճառքի պայմանագիը Միգրացիոն ծառայության պետին ներկայացվելուց հետո 10 բանկային օրվա ընթացքում:
  5. Վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող քաղաքացու տրամադրության տակ, իսկ ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին:
  6. Վկայագրի միջոցով, անձի ընտանիքի անդամների համաձայնությամբ,կարող է գնվել երկու բնակարան (բնակելի տուն): Ընդ որում, երկու բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրերը կնքվում են միաժամանակ: Երկու բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում աջակցություն ստացողը և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող են լինել վկայագրի միջոցով ձեռք բերված երկու բնակարանից (բնակելի տնից) միայն մեկի համասեփականատեր: Վկայագիր ստացած անձանց ընտանիքների չափահաս անդամների համաձայնության դեպքում 2 վկայագրի միջոցով կարող է գնվել մեկ բնակարան (բնակելի տուն):
  7. Վկայագրում ամրագրված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման տարբերակ չընտրվելու դեպքում վկայագիրը մարվում է և Միգրացիոն ծառայության պետի կնքված պայմանագիրը համարվում է լուծված, իսկ աջակցության իրավունք ունեցող անձը կորցնում է բնակարանային ապահովման նպատակով հաշվառման մեջ գտնվելու իրավունքը, բացառությամբ, եթե Միգրացիոն ծառայության կողմից արձանագրվում է, որ բնակարանի ձեռքբերումը օբյեկտիվորեն եղել է անհնար: Օբյեկտիվ հանգամանքներ կարող են լինել երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը, շուկայական գների էական տատանումները, որոնք անհնարին են դարձնում վկայագրում ամրագրված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերումը և այլն, որոնք տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքներ են հանդիսանում:
  8. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում վկայագիրը մարվում է, իսկ վկայագիր ստացած անձը դադարում է հանդիսանալ սույն սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն շահառու:

 

  1. ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Միգրացիոն ծառայության կողմից սույն սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով սահմանված շահառու ընտանիքները՝ գրավոր ծանուցվում են վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին:
  2. Ծանուցումն ստանալուց հետո մեկ ամսյա ժամկետում՝ վկայագրի միջոցով աջակցություն ստանալու ցանկություն հայտնած անձինք ընտանիքի չափահաս անդամների հետ համաձայնեցված դիմումը Ձև N2 ներկայացնում են Միգրացիոն ծառայություն։
  3. Դիմումին կից ներկայացվում են դիմողի և նրա ընտանիքի անդամների անձնագրային (կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ) տվյալները, ժամանակավոր բնակության վայրի (ժամանակավոր կացարանի)  մասին տեղեկանքներ և ընտանիքի անդամների ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը: Սույն որոշման 26-րդ կետում նշված ժամկետում վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին գրավոր ցանկություն չհայտնած անձինք համարվում են աջակցություն ստանալուց հրաժարվածներ, որի վերաբերյալ նշում է կատարվում սույն որոշման 25-րդ կետով սահմանված ծանուցման մեջ:
  4. Միգրացիոն ծառայությունը դիմումը և կից փաստաթղթերը ստանալու պահից եռօրյա ժամկետում հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտե աջակցություն ստանալուն հավակնող անձանց մշտական բնակության և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին:
  5. Միգրացիոն ծառայությունը ստացված դիմումներից և կից տեղեկատվությունից նվազագույնը 20 գործ ձևավորվելու դեպքում յուրաքանչյուր անգամ նախնական ցուցակը ներկայացնում է վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց ցուցակների հաստատման վերաբերյալ եզրակացության տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից ստեղծվում է հանձնաժողովին այսուհետ՝ Հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կադաստրի կոմիտեի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանի և  Միգրացիոն ծառայության մեկական ներկայացուցիչները: 
  6. Նախնական ցուցակին կից ներկայացվում են՝

ա) աջակցություն ստանալուն հավակնող անձանց կողմից տրված դիմումների և կից փաստաթղթերի պատճենները.

բ) աջակցություն ստանալուն հավակնող անձանց մշտական բնակության և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի հետ ճշգրտված տեղեկատվությունը:

գ) Միգրացիոն ծառայությունում նրանց հաշվառման ու բնակարանի կարիքավորության մասին տեղեկատվությունը: 

  1. Հանձնաժողովը յուրաքանչյուր անգամ նախնական ցուցակը և կից փաստաթղթերը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում գումարում է Հանձնաժողովի նիստ:
  2. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե առկա է Հանձնաժողովի անդամների 2/3-ը: Եզրակացությունները հաստատվում են Հանձնաժողովի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
  3. Հանձնաժողովը նախնական ցուցակներում ներառված յուրաքանչյուր գործի վերաբերյալ տրամադրում է եզրակացություն՝ վկայագիր տրամադրելու վերաբերյալ:
  4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հանձնաժողովի եզրակացության հիման վրա հաստատում է աջակցություն ստացող անձանց վերջնական ցուցակները, որի հիման վրա Միգրացիոն ծառայության կողմից այդ մասին ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ժամկետում գրավոր ծանուցում է անձանց՝ նրանց առաջարկելով Միգրացիոն ծառայության պետի հետ կնքել պայմանագիր վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին:
  5. Աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք ծանուցումն ստանալուց հետո առավելագույնը մեկ ամսյա ժամկետում Միգրացիոն ծառայության պետի հետ կնքում են վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագիր Ձև N3 : Միգրացիոն ծառայության պետի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Միգրացիոն ծառայության կողմից անձին տրամադրում է նաև վկայագիր:
  6. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակն ընտրելուց հետո դիմում է Միգրացիոն ծառայություն: Միգրացիոն ծառայությունը աստացված դիմումը սեղմ ժամկետում ներկայացնում է Հանձնաժողով՝ ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին եռօրյա ժամկետում եզրակացություն տալու խնդրանքով:
  7. Հանձնաժողովի կողմից տրված դրական եզրակացությունն ստանալուց հետո վկայագիր ստացած անձը 10-օրյա ժամկետում կնքում է բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր, որի բնօրինակներից մեկը 5-օրյա ժամկետում ներկայացնում է Միգրացիոն ծառայություն` կցելով իր և բնակարան (բնակելի տուն) վաճառողի գործակալ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշիվների բանկային վավերապայմանները: Ընդ որում, վկայագրում ամրագրված աջակցության չափից ավելի բարձր արժեք ունեցող բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում կցվում է նաև արժեքի տարբերությունը վկայագրի միջոցով աջակցություն ստացողի սեփական միջոցներից վաճառողի  ցպահանջ ավանդային հաշվին փոխանցելու մասին բանկի կողմից տրված մուտքի քաղվածքի պատճենը:
  8. Միգրացիոն ծառայությունը 3 բանկային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանների (բնակելի տների) արժեքների վճարման մասին հայտ` նշելով աջակցություն ստացողներին ու բնակարան (բնակելի տուն) վաճառողներին վճարման ենթակա գումարները:
  9. Հայտի հետ միասին ներկայացվում են տրամադրված վկայագրերի, ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի և վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար աջակցություն տրամադրելու մասին պայմանագրերի պատճենները, ինչպես նաև աջակցություն ստացողի ու բնակարան (բնակելի տուն) վաճառողի կողմից ընտրված բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշիվների բանկային վավերապայմանները: Միաժամանակ, Միգրացիոն ծառայությունը հայտում նշված անձանց վերաբերող փաստաթղթերը ներկայացնում է բանկ` կցելով տրամադրված վկայականների բնօրինակները:
  10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտն ստանալուց հետո 3 բանկային օրվա ընթացքում փոխանցում է՝

ա) վաճառողի կողմից ընտրված բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին՝ վաճառված բնակարանի (բնակելի տան) արժեքի 60 տոկոսին համապատասխանող գումար, իսկ մնացած 40 տոկոսը՝ վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան)` սահմանված կարգով ստորագրված հանձնման-ընդունման ակտն ստանալուց և վկայագրի միջոցով աջակցություն ստացողի կողմից զբաղեցված ժամանակավոր բնակության վայրը կամ կացարանը ազատելու մասին «Սեբաստիա» հյուրանոցի (հասցե՝ ք. Երևան, Լենինգրադյան 46/1), «Նաիրի» հյուրանոցի (հասցե՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 121/6), «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարանի (հասցե՝ ք. Երևան, Սեբաստիա 3/9) սեփականատերերի կամ  Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանի ղեկավարի կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից տրված տեղեկանքը ներկայացնելուց հետո: Սեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում ներկայացվում է կացարանի նվիրատվության պայմանագիրը պետությանը:

  1. Պետական գույքի կառավարման կոմիտեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է սույն որոշմամբ հաստատված կարգի 40-րդ կետով սահմանված պետական սեփականության իրավունքի գրանցում:
  2. Բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը աջակցության գումարներն ստանալուն պես անմիջապես կատարում է համապատասխան վճարումներ:
  3. Բանկը Միգրացիոն ծառայություն է ներկայացնում վճարված վկայագրերի բնօրինակները՝ վճարված գումարի նշմամբ` կցելով քաղաքացու ցպահանջ ավանդային հաշվից քաղվածք:
  4. Միգրացիոն ծառայությունը վկայագրերի տրամադրման գործընթացի և վկայագրերի միջոցով բնակարան ձեռք բերած անձանց մասին ամենամսյա տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

III. ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակը ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկություն հայտնելու դեպքում դիմում է Միգրացիոն ծառայություն իր դիմումի համաձայն հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկմանը խնդրանքով, որը Միգրացիոն ծառայության կողմից եռօրյա ժամկետում ներկայացվում է Հանձնաժողով:
  2. Միգրացիոն ծառայությունը վկայագիր ստացած անձի դիմումի համաձայն և Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում նրա կողմից ընտրված բանկին է ներկայացնում ստացված դիմումը և միջնորդագիր-գրություն վկայագրում նշված աջակցության չափը որպես կանխավճար վաճառողի ցպահանջ ավանդային հաշվին փոխանցելու վերաբերյալ` բանկի կողմից դիմողին վարկ տրամադրելու մասին ընդունված որոշման հիման վրա անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր կնքելու դեպքում:
  3. Բանկը, Միգրացիոն ծառայության միջնորդությունն ստանալով, սահմանված կարգով ուսումնասիրում է դիմողի վճարունակության պայմանները դրանք բանկի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, և ուսումնասիրության արդյունքները դրական լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է Միգրացիոն ծառայություն և դիմողին վարկ տրամադրելու ընդունված որոշման մասին, իսկ ուսումնասիրության արդյունքները բացասական լինելու դեպքում տեղեկացնում է վարկի տրամադրման մերժման վերաբերյալ:
  4. Վկայագիր ստացած անձը բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի ու տրամադրված վկայագրի բնօրինակները երկօրյա ժամկետում ներկայացնում է Միգրացիոն ծառայություն:
  5. Միգրացիոն ծառայությունը անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրն ստանալուց հետո, երեք բանկային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում վկայագրում նշված աջակցության չափին համապատասխան գումարի հայտ` վաճառողին վճարելու համար, իսկ բանկին` հայտում նշված անձին տրամադրված վկայագրի բնօրինակը` բանկի կողմից վճարված գումարների վերաբերյալ վկայագրում նշում կատարելու նպատակով:
  6. Հայտի հետ միասին ներկայացվում են տրամադրված վկայագրի, ձեռք բերվող բնակարանի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրի, վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի պատճենները, ինչպես նաև բնակարան (բնակելի տուն) վաճառողի կողմից ընտրված բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվի բանկային վավերապայմանները:
  7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտն ստանալուց հետո երեք բանկային օրվա ընթացքում վաճառողի կողմից ընտրված բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին փոխանցում է վարկառուի վկայագրում նշված աջակցության չափին համապատասխանող գումարը:

 

  1. ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

  1. 52. Միգրացիոն ծառայության լիազորություններն են.

ա) մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով վկայագրերի  տրամադրման գործընթացն սկսելու ժամկետի և վկայագրերի տրամադրման պայմանների հրապարակումը.

բ) վկայագրերի միջոցով աջակցության տրամադրման կարգի իրականացման նկատմամբ մոնիթորինգը/վերահսկողությունը.

գ) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց վերաբերող` ներկայացված փաստաթղթերի և աջակցության տրամադրման պայմանների համապատասխանության ստուգումը.

դ) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկումը.

ե) Միգրացիոն ծառայությունը գրանցման մատյաններում (N 1 ձև) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող  անձանց անձնական գործերի գրանցումը.

զ) սույն որոշմամբ նախատեսված այլ լիազորությունները:

  1. Հանձնաժողովի գործառույթներն են՝

ա) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց ցուցակի հաստատման վերաբերյալ եզրակացության տրամադրում.

բ) բնակարանի (բնակելի տան)  ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին եզրակացության տրամադրում.

գ) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց վերաբերող` ներկայացված փաստաթղթերի և աջակցության տրամադրման պայմանների համապատասխանության ստուգումը.

դ) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկումը.

ե)  սույն որոշմամբ նախտեսված այլ գործառույթներ:

  1. Վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու համար աջակցության տրամադրման աշխատանքները կազմակերպվում է Միգրացիոն ծառայության պետի կողմից ստեղծված աջակցող աշխատանքային խմբի միջոցով:
  2. Աջակցող աշխատանքային խմբի կազմում ընդգրկվում են Միգրացիոն ծառայության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Կադաստրի կոմիտեի մեկական ներկայացուցիչներ և Երևան քաղաքաի վարչական շրջանի ղեկավարի համաձայնությամբ` վարչական շրջանի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի մեջ կարող են ներգրավվել նաև «Սեբաստիա» հյուրանոցի (հասցե՝ ք. Երևան, Լենինգրադյան 46/1), «Նաիրի» հյուրանոցի (հասցե՝ ք. Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 121/6), «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարանի (հասցե՝ ք. Երևան, Սեբաստիա 3/9)  սեփականատերերի ներկայացուցիչները, ինչպես նաև Միգրացիոն ծառայության կողմից ներգրավված մասնագետներ:
  3. Աջակցող աշխատանքային խմբի գործառույթներն են՝

ա) խորհրդատվության տրամադրում.

բ)  վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին անձանց  կողմից ընդունված որոշումների  գրանցումը.

գ) վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին ներկայացված դիմումներին կից փաստաթղթերի ուսումնասիրությունը.

դ) վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակների կազմումը.

ե) անշարժ գույքի շուկայում վաճառվող բնակարանների (բնակելի տների) մասին տեղեկատվական բազայի ստեղծումը և  տեղեկատվության  իրազեկումը:

 


 

Ձև N 1

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

—————————————————————————————————————

(ք. Երևան)

NN ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

Նախկինում զբաղեցված բնակարանի սենյակների թիվը

Աջակցության տրամադրման պահին ընտանիքի հաշվառված անձանց թիվը

Ընդունված որոշման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Հասանելիք բնակարանի սենյակների թիվը

Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը

(մլն դրամ)

Ծանոթա-գրություն

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Ձև N 2

 

ՀՀ  ՏԿԵՆ  ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՊԵՏ

 

------------------------------------------------------------

                                                                                                                                                               (անունը, ազգանունը)

                

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ  ԳՆՄԱՆ  ՎԿԱՅԱԳՐԻ  ՄԻՋՈՑՈՎ  ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ  ՍՏԱՆԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

  1. Հայտնում եմ Ձեզ, որ հանդիսանում եմ Ադրբեջանից  բռնագաղթած  անձ

 

____________________________________________________________________________

  ( անունը, հայրանունը, ազգանունը)

 

____________________________________________________________________________

 ( հաշվառման հասցեն)

 

____________________________________________________________________________

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

      -------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 ( ընտանիքի անդամների կազմը և հաշվառման հասցեն,

 

  1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իմ և ընտանիքիս անդամների անվամբ առկա չէ սեփականության իրավունքով բնակելի տարածություն (կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեմ սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որի պայմաններից ելնելով, սակայն,  համապատասխանում  եմ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի  N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին), խնդրում եմ սահմանված կարգով ընդգրկել   բնակարանների  գնման  վկայագրի  միջոցով  աջակցություն  ստացողների  ցուցակում:

 

  1. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________   

  ____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 

Դիմող

________________________________________ ___ __________ 20  թ.
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N -----

 

ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

քաղ. Երևան

---- ---------------20 թ.

 

ՀՀ  ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն, ի դեմս ծառայության պետ ____________________________ -ի, մի կողմից, և

  (անունը, հայրանունը, ազգանունը)    

 

Ադրբեջանից բռնագաղթած անձ

___________________________________________________________________________ը

 (անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձը  հաստատաող  փաստաթղթի  տվյալները)

 

(այսուհետ` շահառու) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը՝ հետևյալի մասին.

 

  1. Պայմանագրի առարկան

 

1.1. Ծառայությունը շահառուի բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարանի գնման վկայագրի միջոցով շահառուին տրամադրում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն` ___________________________________________ դրամ:

                                                                                                  (գումարի չափը՝ թվերով և բառերով)

 

  1. Կողմերիիրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Ծառայությունը պարտավոր է՝

2.1.1. շահառուին տրամադրել բնակարանի գնման վկայագիր.

2.1.2. շահառուի կողմից նոտարական կարգով վավերացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը ծառայություն ներկայացնելու օրվանից հետո 3 բանկային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանների (բնակելի տների)  արժեքների վճարման մասին հայտ` նշելով աջակցություն ստացողներին ու բնակարան (բնակելի տուն)  վաճառողներին վճարման ենթակա գումարները:

2.2. Ծառայությունն  իրավունք ունի՝

2.2.1. շահառուից պահանջելու ստորագրել պարտավորագիր այն մասին, որ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու դեպքում, անկախ հետագայում բնակարանային պայմանների վատթարացման պատճառից, շահառուն չի կարող ծառայությանը ներկայացնել բնակարանային պայմանների բարելավման պահանջ:

2.3. Շահառուն պարտավոր է՝

2.3.1. բնակարանի գնման վկայագիրն ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում գնել բնակարան (բնակելի տուն) և առուվաճառքի պայմանագիրը ներկայացնել ծառայություն, իսկ այդ ժամկետի ընթացքում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում` ժամկետի ավարտից հետո բնակարանի գնման մարված վկայագիրը վերադարձնել ծառայությանը.

2.3.2. սույն պայմանագրով սահմանված գումարից ավելի բարձր գին ունեցող բնակարան ձեռք բերելու դեպքում գնի տարբերությունը լրացնել իր միջոցների հաշվին:

2.4. Շահառուն իրավունք ունի՝

2.4.1. նոտարական կարգով վավերացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը ծառայություն ներկայացնելուց հետո պահանջելու ծառայությունից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանների (բնակելի տների)  արժեքների վճարման մասին հայտ:

 

  1. Վեճերի լուծումը և պայմանագրի կնքումը

 

3.1. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:

3.2. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ:

 

  1. Եզրափակիչ և այլ դրույթներ

 

4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է 12 ամիս ժամկետով:

4.2. Սույն պայմանագրի համաձայն շահառուի կողմից բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու ժամկետը սահմանվում է 12 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

4.3. Սույն պայմանագրի 4.2-րդ կետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում բնակարանի գնման վկայագիրը մարվում է, և սույն պայմանագիրը համարվում է լուծված, իսկ շահառուն կորցնում  է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

 

                                                      

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(2019թ.-ի  օգոստոսի  1-ի  դրությամբ
     

N

Ժամանակավոր կացարանի`  շինության (շենքի) տեսակը

Ժամանակավոր կացարանի

 հասցեն 

Բնակվող ընտանիքների թիվը 2019թ. ուսումն. արդյունքներով

Չսեփակա-նաշնորհված

 

Սեփականա-շնորհված

Չունի  սանհան-գույց, խոհանոց

Հասանելիք  բնակարանների սենյակների թիվը

 

 

Գումարը

1 սեն

 

2սեն

3սեն

ԱՋԱՓՆՅԱԿ

1

հանրակացարան

Աջափնյակ վ/շրջան, Սիսակյան 4

7

 

 

5

1

 

4

 

2

«Սեբաստիա» հյուրանոց

 

Լենինգրադյան 46/1

2

2

 

2

 

 

 

Ընդամենը՝

 

9

7

3

 

4

 

ԱՎԱՆ

1

թիվ 11 ուսումնարանի  հանրակացարան

Աճառյան 20/3,

15

6

 

3

5

3

1

 

2

Նախկին մետրոպոլիտենի հանրակացարան

Աճառյան 20 շ., բն. 310

 

1

1

 

1

 

 

 

3

Համար 6 հատուկ դպրոց

Աճառյան 40, 1-ին նրբանցք

2

5

 

1

2

2

 

4

ՆԳՆ հոսպիտալի շենք

Սայաթ-Նովա թաղամաս, ՀՀ ոստիկանության հոսպիտալ

1

1

 

 

 

1

 

Ընդամենը՝

 

19

16

7

5

4

 

 

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ

 

N

Ժամանակավոր կացարանի`  շինության (շենքի) տեսակը

Ժամանակավոր կացարանի

 հասցեն 

Բնակվող ընտանիքների թիվը 2019թ. ուսումն. արդյունքներով

Չսեփականա-շնորհված

 

Սեփականա-շնորհված

Չունի  սանհան-գույց, խոհանոց

Հասանելիք  բնակարանների սենյակների թիվը

 

 

Գումարը

1սեն

2սեն

3սեն

1

«Ինտերռիմինի» ՍՊԸ-ին պատկանող հանրակացարան

Ք. Երևան,  Սեբաստիա 3/9

 

19

 

19

 

 

14

 

5

 

 

2

«Վետերան օթևան սոցիալական տուն

Անդրանիկի 74, բն. 2

 

1

 

1

 

 

1

 

 

 

3

հանրակացարան

Մանուկյան փ. 31

1

1

 

 

1

 

 

Ընդամենը՝

 

21

21

15

6

 

 

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ

1

Նաիրի

հյուրանոց

Նորք Մարաշ

Արմենակյան 121/6

 

55

 

55

 

 

39

 

13

 

3

 

Ընդամենը՝

 

 

55

 

55

 

39

 

13

 

3

 

 

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ

 

 

Նկուղ

Դրոյի 5, ս. 41ա

 

1

1

 

1

 

 

 

 

 

հանրակացարան

Զեյթուն,  ուս.  ավան., 

8 մ/շենք

3

 

3

2

1

 

 

N

Ժամանակավոր կացարանի`  շինության (շենքի) տեսակը

Ժամանակավոր կացարանի

 հասցեն 

Բնակվող ընտանիքների թիվը 2019թ. ուսումն. արդյունքներով

Չսեփականա-շնորհված

 

Սեփականա-շնորհված

Չունի  սանհան-գույց, խոհանոց

Հասանելիք  բնակարանների սենյակների թիվը

 

Գումարը

1սեն

2սեն

3սեն

 

 

հանրակացարան

Զեյթուն, ուս ավան 

7-րդ մ/շենք.,

1

1

 

1

 

 

 

 

 թիվ 12 գիշերօթիկ դպրոց

Ծարավ Աղբյուր 14

2

2

 

 

1

1

 

 

նախկին հասցե՝ Ծարավ Աղբյուր 55 ա, Ստրեսս կենտրոն

Սարկավագի 54/5

1

1

 

1

 

 

 

 

նախկին հասցե՝ Քանաքեռ, Սարկավագի զ/մ  31549 

Նոր Նորք 2-րդ զանգված

Երիտասարդության 7,           3-րդ մասնաշենք, բն. 73

1

1

 

 

1

 

 

 

Ընդամենը`

 

9

6

3

5

3

1

 

Ընդ.՝

 

113

97

11

69/45qm

27/65qm

12/85qm

 

108

108 / 1576020000 դրամ

                               

 

 

 

 

  • Տևողություն

    13.08.2019 28.08.2019
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 410

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: