Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծերի ընդունման նպատակներն են.

  • «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ֆինանսական միջոցներ հատկացնել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների  բնակարանային  խնդրի լուծման համար.
  • Սահմանել բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) տրամադրման պայմանները.
  • Վկայագրերի տրամադրումն իրականացնել փախստական ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով.
  • Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.
  • Վերջնականապես լուծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների  բնակարանային  հարցը:

Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի 108 ընտանիքների  արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի այդ անձանց 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները: 

Այս գործընթացը փուլային է, առաջին փուլում ընդգրկվել են Երևանի 5 վարչական շրջանների 108 ընտանիքներ: Մյուս ընտանիքները հնարավորությունը կունենա օգտվելու այս իրավունքից իրականացվող գործընթացի հաջորդ փուլերում՝ ըստ պետական բյուջեով նախատեսվելիք ծրագրերի:

 

  • Տևողություն

    13.08.2019 28.08.2019
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 369

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: